Կիրակի, 22 Դեկ 24, 04:59

Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս: Ավետիք Իսահակյան

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ինչպես դուր գալ տղամարդուն
Ինչպես դուր գալ տղամարդուն
Հարաբերություններ | Բլոգգեր` armeco-87 | 20 Հուն 12 01:43

Ինչպես դուր գալ տղամարդուն
Որոշ կանայք անհանգստանում են իրենց արտաքինի համար. և աչքերն են փոքր, և քիթը հունական չէ, և մազերն են հազվագյուտ, և ընդհանրապես դեմքը շատ սովորական է: Բայց կնոջը գեղեցկացնում է ոչ թե դիմագծերը, այլ նրա արտահայտությունը: Այն կինը, որի աչքերը փայլում են ուրախությունից, դեմքը բարի է, նա է գեղեցիկը, չհաշված թե ինչպիսին է քիթը, աչքերի գույնն ու ձևը, մազերի խտությունը: Մռայլ, ջղային, տխուր կամ գոռոզ դեմքի արտահայտությունը, անգամ եթե նրա տերը գեղեցկուհի է, վախեցնում է տղամարդուն:
Երիտասարդները` մինչև 25 տարեկան կնոջ մեջ գնահատում են խելքը - 55℅, երկրորդ տեղում է սեքսուալությունը 44℅, և միայներրորդ տեղում է գեղեցկությունը  42℅: 25-40 տարեկան տղամարդկանց համար առաջին տեղում է կնոջ խելքը - 47℅, երկրորդ տեղում է հոգատարությունը 41℅, և երրորդ տեղում է քնքշանքը 38℅: Իսկ 45 տարեկանից բարձրները ավելի քմահաճ են և կնոջ գեղեցկությունը ընդհանրապես չի հետաքրքրում: Նրանց համար կնոջ գեղեցկությանը փոխարինում է հոգատարությունը - 65℅, իսկ երկրորդ տեղում է խելքը - 40℅: Դատելով արդյունքներից` «Գեղեցիկ մի ծնվիր, ծնվիր բախտավոր» ասացվածքը պետք է փոխարինել հետևյալով` «Մի ծնվիր գեղեցիկ, այլ դարձիր խելացի»: Յուրաքանչյուր տղամարդ արժանի է իր կնոջը, և հակառակը: Հարցումների արդյունքներից կարելի է անել հետևյալ հետևությունները` կինը պետք է այնքան խելացի լինի, որ տղամարդը հավատա, թե կինը խելացի է: Իսկ ինչու չխաբել տղամարդկանց, սիրելի կանայք: Չէ որ դա շատ հեշտ է: Չէ որ նրանք խելացի գրքեր չեն կարդում, հոգեբաններին որ գյուտերի մասին տեղյակ չեն, իսկ կանայք միշտ տեղեկացված են: Այն ամենից հետո, երբ կուսումնասիրեք տղամարդկանց և ուժեղ, և թույլ կողմերը, նրանց գրավելը իրենից դժվարություն չի ներկայացնի: Տղամարդիկ կարծում են, որ կինը պետք է լինի խնամված և միաժամանակ չանցկացնի երկար ժամանակ լոգարանում: Նրանց կարծիքով կինը պետք է լինի ճկուն շփման մեջ և կարողանա իրեն ճիշտ դրսևորի: Տղամարդիկ տանել չեն կարողանում, երբ կանայք կրծում են եղունգները: Կան տղամարդիկ, ովքեր նյարդանանում են, երբ տեսնում են այն արժանիքները, որոնցով բնությունը օժտել է կանանց: Իհարկե տղամարդիկ միայն արտաքին գեղեցկության չեն ուշադրություն դարձնում: Ամենալավ ձևով տղամարդկանց աչքերով արտահայտվել է կինոդերասան Ալեքսանդր Աբդուլովը. «Սեքսուալությունը կախված է բուրմունքից, հպումներից, գիտակցությունից: Կան կանայք, երբ հպվում ես սկսում ես ցնցվել, բայց նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան չկա, իսկ մյուսը ուղղակի իդեալ է, հրաշալի ֆոտոմոդել, բայց քեզ չի ձգում»:
 
Ինչքան ուժեղ է կնոջ էությունը, ինչքան շատ է նրա մեջ հրապուրանքը և կանացիությունը, այնքան նա հրաշալի է տղամարդու համար: Կինը պետք է մեծատառով Կին լինի - այդպես են կարծում տղամարդիկ:
 
Տղամարդիկ, որոնք ընդունակ չեն հասկանալու այս ճշմարտության կարևորություն ու նշանակությունը, զրկում են իրենց այդ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ուժից, որը համեմատած մնացած բոլոր ուժերի ամբողջության հետ, կարող է առավելագույնց աջակցել իրենց հաջողությունններին:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 9813 | date 5.0/10 | date օգտակար, դու և նա, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել