Կիրակի, 22 Դեկ 24, 06:23

Ոչխարն ու գայլը տարբեր կերպ են հասկանում "ազատություն" բառը: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը: Լինկոլն

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ընտանեկան երջանկության բանաձևը ըստ հոգեբանների և մաթեմատիկոսների
Ընտանեկան երջանկության բանաձևը ըստ հոգեբանների և մաթեմատիկոսների
Հարաբերություններ | Բլոգգեր` ADMIN-S | 16 Դեկ 12 13:27

Ընտանեկան երջանկության բանաձևը ըստ հոգեբանների և մաթեմատիկոսների
Գիտնականները կազմել են մաթեմատիկական մոդել, որը զարմանալիորեն անսխալ հաշվում է, թե որ ամուսնություններն են ամուր և որոնք` ոչ:
Բանաձևը, որ մշակել է գիտնականների մի խումբ (մեկ հոգեբանության և երկու մաթեմատիկայի մասնագետներ) թույլ է տալիս 94%-անոց ճշտությամբ որոշել, թե որ ամուսնական զույգերը կլինեն միասին և հակառակը: Ջոն Գոտմանը` Սիեթլ քաղաքի Վաշինգտոնյան համալսարանի հոգեբանը ասում է, որ մի քանի թվաբանական գործողությունների միջոցով կարելի է պարզել ամուսնության երջանիկ կամ "դժբախտ" լինելը: Բավական է միայն մի քանի րոպե հետևել, թե ինչպես են զույգերը քննարկում այս կամ այն վիճելի հարցը` կապված "դրա", փողի, երեխայի դաստիարակության կամ հանգստյան մեկնելու հետ:
Խոսակցության ընթացքում զուգընկերների դրական և բացասական ազդանշանները վերածվում են միավորների, որոնց հարաբերակցությունը մեծ նշանակություն ունի շատերին հուզող հարցի պատասխանը պարզելու համար:
Հումորը, կոկետ և նուրբ ժեստերը, ժպիտն ու ձայնի հնչերանգը համարվում են դրական, իսկ աչքերի չռելը` բացասական ազդանշաններ: Իդեալական հարաբերությունը հինգ դրական ազդանշանը մեկ բացասականի դեմ է, այլ դեպքում չի բացառվում ամուսնության անցանկալի ելքը, հայտարարել է պրն Գոտմանը Սիեթլում տեղի ունեցած գիտական խորհրդակցության ժամանակ:
"Մինչ այս մոդելի ի հայտ գալը հնարավոր չէր ստույգ ասել` ինչքան կտևիամուսինների համատեղ կյանքը, և մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչպես պետք է վերլուծենք երկար տարիներ համերաշխ ապրող և բաժանված զույգերի հարաբերությունները,- ասում է Գոտմանը,- երբ առաջինները խոսում են կարևոր բաների մասին, հնարավոր է նաև որ վիճեն, սակայն նրանք ժպտում և սպառնում են միաժամանակ ու այդ ամենի հետ երևում է նրանց կապվածությունը, քանի որ զուգընկերները էմոցիոնալ կապեր են հաստատել":
Սակայն շատերը չգիտեն, թե ինչպես հաղորդակցվեն միմյանց հետ, իսկ դա նշանակում է, որ ամուսինների վեճերի մեծ մասը տեղի է ունենում էմոցիոնալ կապեր չհաստատելու պատճառով: Առանց մաթեմատիկական մոդելի մենք չէինք իմանա այդ մասին: Այդ հնարավորություն է տալիս բնութագրել մարդկանց փոխհարաբերությունները և ուժերը, որոնցով առաջնորդվում են նրանք: Մաթեմատիկան ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ երկու մարդ խոսում են միմյանց հետ:
Ուսումնասիրությունը, որին մասնակցել է Վաշինգտոնյան համալսարանի անգլիացի մաթեմատիկոս Ջեյմս Մյուրեյը, առաջին անգամ հոգեբանության մեջ է մտցնում այնպիսի խիստ մաթեմատիկական օրենքներ, որ այն կարող է օգտագործվել կլինիկական հետազոտություններում:
"Երբ Նյուտոնը օգտագործեց հաշվարկային մեթոդը, նա գիտությունը դրեց մաթեմատիկական հիմքի վրա, և ֆիզիկան սկսեց զարգանալ,- ասում է Գոտմանը: - Հոգեբանության մեջ քիչ, իսկ սոցիալական հոգեբանությունում բոլորովին մաթեմատիկա չկա":
Այս ծրագրում այժմ մասնակցում են 700 նորապսակ զույգեր, որոնք գիտնականների ուշադրության կենտրոնում են հարսանիքից անմիջապես հետո և դրան հաջորդող 10 տարիների ընթացքում:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6990 | date 5.0/2 | date երջանկություն, երջանկության գաղտնիքներ, դու և նա, երջանկության բանաձև, հարաբերություններ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել