Սկզբում ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում պետական գնում ասվածը: Ենթադրենք որևէ պետական հաստատությանը անհրաժեշտ է որևէ գույք, և նա այն ձեռք բերելու համար ներկայացնում է իր հայցը` պետական բյուջեի միջոցով այն գնելու համար: Այստեղ առաջանում է պետական գնումը, ինչը չենք կարող ասել այն դեպքում, երբ կազմակերպությունը իր միջոցների հաշվին կատարում է ուղղակի գնում: Ներկայացվում է տենդեր, որտեղ նշվում է պահանջվող իրերի ցուցակը, ենթադրենք կազմակերպությանն անհրաժեշտ սեղանների, աթոռների տեսականու և քանակի վերաբերյալ: Այնուհետև հայտարարվում է մրցույթ և համապատասխան ընկերությունները կարող են առաջարկել իրենց փաթեթները: Ահա և այստեղ է, որ առաջանում է մրցակցության հետ կապված խնդիրներ, որոնք պատժվում են օրենքով սահմանված կարգով:
Առաջին դեպքը, որ կարող է լինել, այն է` միևնույն սեփականատերը ունենալով գրանցված տարբեր անվանումներով ընկերություններ, ներկայացնում է յուրաքանչյուրի անունով առանձին փաթեթ, սահմանելով նրանցում առկա տեսականիները տարբեր գներով: Արդյունքում ցանկացած ընտրության դեպքում` շահող է ճանաչվում իր ընկերությունը:
Երկրորդ առավել տարածված ձևը, դա հորիզոնական պայմանավորվածության ձևն է: Տվյալ դեպքում մի քանի ընկերություններ, որոնք պետք է գործեն միմյանցից անկախ, նախնական պայմանավորվածություն են ունենում միմյանց հետ: Համաձայն պայմանավորվածության առաջին տրենդի ժամանակ շահում է Ա կազմակերպությունը, երկրորդի ժամանակ Բ, երրորդի ` Գ և այսպես շարունակ:
Հաջորդ ձևը, որ կցանկանամ ներկայացնել, փորձեմ ներկայացնել շինարարական կազմակերպությունների օրինակով: Ենթադրենք հայտարարվել է մանկապարտեզի վերանորոգման համար տրենդ: Օրինակ, որևէ տարածաշրջանում գտնվող մանկապարտեզի համար հավանական շահող է համարվում այդ տարածաշրջանում գտնվող շինարարական ընկերությունը: Տրենդում պարտադիր նշվում է ժամկետը, որի ընթացքում ցանկանում է ընկերությունը այն ձեռք բերել: Առաջինը նշվում է ապրանքի քանակը, որակը և իհարկե մատակարարման ժամկետը: Եվ համապատասխան ժամկետում առավել մատչելի գներով ներկայացված ընկերության փաթեթը դառնում է շահող:
Եվրոպայում և Հայաստանում պետական գնումների բնույթը միմյանցից փոքր-ինչ տարբերվում են: Ինչպես ԵՄ օրենսդրության համապատասխան հոդվածներով /հոդված 101, 102, 103/, այնպես էլ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում են ինչպիսի խախտումների դեպքում է կիրառվում համապատասխան պատժամիջոցները: Հենց սրանք էլ հանդիսանում են այն մրցակցային խնդիրները, որոնք առաջանում են պետական գնումների` կազմակերպությունների կողմից փաթեթները ներկայացնելու գործընթացների ժամանակ:
|