Շաբաթ, 21 Դեկ 24, 21:25

Հատկացրեք ձեր երազանքին գոնե մեկ ժամ ձեր ժամանակից, բայց ամեն օր: Ամենօրյա աշխատանքը հաջողության գրավականն է: Դոնալդ Թրամ

Գլխավոր » Հոդվածներ » Ընդհանուր / Այլ  

Հայկական դրամը
Ընդհանուր / Այլ | ADMIN-S | 05 Մայ 11 20:16

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը հայկական դրամն է։ Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում ու կարգավորում է հանրապետության տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը։ 
Բացի շրջանառության համար նախատեսված թղթադրամներից ու մետաղադրամներից՝ ՀՀ կենտրոնական բանկը բացառիկ իրավունքով թողարկում է նաև թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ, որոնք օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով։ 
Հայկական դրամը՝ 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, ներդրվել է 1993 թ. նոյեմբերի 22-ին ։ 1994 թ. ներդրվեցին 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները: 
Այնուհետև` 1994 թ . և 1995 թ. ներդրվել են ավելի մեծ՝ 500, 1000 և 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները։ 1998-99 թթ. թողարկվել են նոր նմուշի թղթադրամներ՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով, որոնց վրա պատկերված են հայազգի նշանավոր գործիչները: ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային մետաղադրամներ: 1996թ. Երևանում անցկացված Շախմատի 32-րդ օլիմպիադայի կապակցությամբ թողարկել է 100 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամ: Այն պատրաստվել է պղինձ-նիկելի համաձուլվածքից և ունի երկու որակ՝ սովորական՝ շրջանառության համար, և պրուֆ՝ հավաքորդական նպատակներով: Պրուֆ որակի մետաղադրամը թողարկվել է 2000 տպաքանակով: 
1997թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 100 դրամ անվանական արժեքով «Չարենց-100» մետաղադրամը՝ պատրաստված պղինձ-նիկելի համաձուլվածքից: Հոբելյանական այս մետաղադրամը նվիրված է հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին: 
1997թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 25000 դրամ անվանական արժեքով «Անահիտ» ոսկե դրամը, որը նվիրված է հայկական դիցարանի Անահիտ աստվածուհուն: Մետաղադրամը թողարկվել է շրջանառության համար և պատրաստվել է դրամաշուրթի երկու տարբերակով՝ ատամնավոր և հարթ: Հարթ դրամաշուրթով «Անահիտ» ոսկե դրամը թողարկվել է 500 հատ տպաքանակով և վաճառվել է որպես հուշադրամ: 
2001 թվականի հունիսի 6-ին թողարկվել է ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ անվանական արժեքով, նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին: 
2002 թվականի հուլիսի 1-ին շրջանառության մեջ է դրվել 2001 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որն իր ձևավորմամբ կրկնում է 1999 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը և տարբերվում է միայն նոր պաշտպանական հատկանիշներով: 
2003թ. հունվարի 1-ից շրջանառության մեջ են ներդրվել 20 դրամ անվանական արժեքով, իսկ մարտի 31-ից՝ 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները: 
2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվել 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը: 
2003թ. հուլիսի 10-ից շրջանառության մեջ է դրվել 2003թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է 1999թ. նմուշի 5000 դրամանոց թղթադրամից նոր պաշտպանական հատկանիշներով: Սա հիմնականում պայմանավորված էր թղթադրամների դրամանենգության դեմ պաշտպանվածության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ: 
2003թ. նոյեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Հետագայում թողարկվել են նաև 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի 2006թ. և 2008թ. նմուշները: 
2007թ. շրջանառության մեջ է դրվել նոր նմուշի 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է նախորդից իր չափսերով և որոշ պաշտպանական հատկանիշներով: 
2009թ. օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը:


Աղբյուր: http://abcFinance.am/
view 9683 | date 4.8/26 | date Փողեր, տնտեսագիտություն, արժույթ, դրամ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել