Շաբաթ, 21 Դեկ 24, 20:56

Դուք ապրում եք մեկ անգամ, բայց եթե ամեն ինչ ճիշտ անեք, մեկ անգամն էլ բավական է... Մեյ Վեստ

Գլխավոր » Հոդվածներ » Բանկային գործ  

SWIFT բանկային համակարգի ստեղծման նպատակները և զարգացման հիմնական փուլերը
Բանկային գործ | Հեղինակ` Սոնյա Սարգսյան - W ADMIN-S | 28 Հուն 12 21:28

1950-ական թվականների վերջին միջազգային առևտրի աճին զուգընթաց տեղի ունեցավ բանկային գործընթացների քանակի աճ: Բանկերի միջև կապերի ավանդական ձևերով այլևս հնարավոր չէր աշխատել մեծածավալ բանկային տեղեկատվության հետ: Հսկայական ժամանակ էր ծախսվում տարբեր բանկերում բանկային գործընթացների իրականացման տարբերությունների հետևանքով փաստաթղթերում առաջացող թերությունների, միջբանկային գործընթացների իրականացման ընթացքում առաջացող սխալների վերացման և անհրաժեշտ բազմակի ստուգումների վրա: Տեղեկատվության ծավալների աճին զուգընթաց թղթային կրիչների փոխարեն պահանջ առաջացավ ավտոմատացման հանդեպ:

Աշխատանքների ավելի էֆեկտիվ միջոցների փնտրումը 1960 թվականների սկզբին հրահրեց 60 ամերիկյան և եվրոպական բանկերի հավաքվել քննարկման, որի նպատակը միջազգային բանկային գործում ստանդարտացման համակարգի ստեղծումն էր: Կայացվել էր որոշում, որի համաձայն պետք է վերջնական նպատակ հանդիսանար համակարգիչների, հեռահաղորդակցման միջոցների օգտագործումը, որոնք ապահովելու էին բանկային ինֆորմացիայի փոխանակման արագ և անվտանգ համակարգ: Ծրագրի հիմքում դրվել էին հետևյալ պահանջները`
  1. վճարովի գործընթացները պետք է իրականացվեին առանց թղթերի մասնակցության և
  2. բանկերի միջև ինֆորմացիայի փոխանակումը հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ պետք է հնարավորինս արագ իրականացվեին
  3. տիպիկ բանկային ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեին:
Վերոնշյալ ծրագիրն իր պաշտոնական ձևակերպումը ստացավ 1972 թվականին: Նույն տարում հաշվարկվեցին ծախսերը, տրվեցին բանկային տեղեկավության փոխանակման շահութաբեր համակարգի ստեղծման հանձնարարականները: Դրանք բերվեցին հետևյալին.
  • hամակարգը պետք է հիմնված լինի միջազգային ցանցի և ցանցային ծառայության ստեղծման, գործընթացների ստանդարտացման, ինչպես նաև հաղորդագրությունների ֆորմատի ստանդարտացման, բանկերի կապին միացման տեխնիկայի ու ձևերի ստանդարտացման վրա,
  • մեկ հաղորդագրության ուղարկման 0.15 դոլլար արժողության դեպքում եկամտաբերության ապահովման համար համակարգը մեկ օրում պետք է ամենաքիչը  100 հազար հաղորդագրություն մշակի 70 բանկերի մասնակցությամբ,
  • յուրաքանչյուր մասնակից երկրում համակարգը պետք է ներառի 2 անկախ ու միմյանցից կախյալ բաշխող կենտրոններ և կապի խտացուցիչներ:
1977 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ կապի պաշտոնական բացումը: Նույն տարվա վերջին անդամ բանկերի թիվը 586 էր /513-ի փոխարեն/, որոնք ապահովում էին օրական 500 հազար հաղորդագրության ուղարկում:

Ներկայումս SWIFT համակարգը միավորում է 4800 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ, որոնք տեղակայված են 155 երկրներում /դրանց մոտ հաշվարկվում է ավելի քան 20,000 տերմինալ/: Այդ բոլոր բանկերն անկախ իրենց աշխարհագրական դիրքից ունեն շուրջօրյա կապ պահպանելու հնարավորությույն ողջ տարվա ընթացքում: Այսօր  SWIFT համակարգով օրական 3.3 մլն ֆինանսական հաղորդագրություն է ուղարկվում:

SWIFT-ը բաժնետիրական կազմակերպություն է, որի բաժնետերեր  են հանդիսանում անդամ բանկերը: Կազմակերպությունը գրանցված է Բելգիայում /մշտական գործող մարմինները գտնվում են քաղաք Լա-Ուլպում` Բրյուսելից ոչ հեռու/ և գործում է բելգիական օրենքներին համաձայն: Բարձրագույն մարմինը անդամ բանկերի կամ ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է: Բոլոր որոշումները ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությանը համապատասխան` ելնելով այն սկզբունքից, որ մեկ բաժնետոմսը մեկ ձայն է: Տնօրենների խորհրդում գլխավոր դիրքը պատկանում է Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի բանկերի ներկայացուցիչներին: Բաժնետոմսերի քանակը որոշվում է ուղարկվող հաղորդագրությունների փաթեթին համապատասխանաբար: Բաժնետոմսերի ամենաշատ քանակ ունի ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: SWIFT-ի անդամ կարող է դառնալ ցանկացած բանկ, որը տեղական օրենսդրությանը համաձայն ունի միջազգային բանկային օպերացիաների իրականացման իրավունք: Անդամ բանկերի կողքին կան նաև SWIFT համակարգն օգտագործողների ևս երկու այլ կատեգորիաներ`
  1. ասոցիացիոն անդամներ,
  2. մասնակիցներ:
Առաջինի դերում հանդես են գալիս անդամ բանկերի մասնաճյուղերն ու բաժանմունքները: Դրանք բաժնետերեր չեն և զուրկ են կազմակերպության կառավարմաը մասնակցելու իրավունքից: SWIFT-ի մասնակիցները բոլոր հնարավոր ֆինանսական կազմակերպություններն են` բրոքերային և դիլերային գրասենյակները, քլիրինգային և ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, որոնք կապին միացել էին 1987 թվականից:

Մուտքը SWIFT բաղկացած է 2 փուլից` իրականացվում է բանկի ԲԸ անդամ դառնալու և որպես ԲԸ-ության աշխատող ցանցին միանալու նախապատրաստություն: Առաջին փուլում բանկը ձևակերպում և SWIFT է ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերը,  մասնավորապես`
  1. մուտք գործելու դիմում,
  2. բանկի պարտավորագիրը իրականացնելու SWIFT-ի կանոնադրությունը և փոխհատուցելու ծախսերը ԲԸ-ին,
  3. բանկի և այն անձանց հասցեները, ովքեր պատասխանատու են ԲԸ-ի հետ կապի համար,
  4. բանկի հաղորդագրությունների փաթեթի պատկերը:
Թեկնածու բանկը ստանում է միաժամանակյա ներդրում կատարելու և մեկ բաժնետոմս ձեռք բերելու իրավունք: SWIFT մուտք գործելը շատ թանկ արժե: Միանգամյա ներդրումը կազմում է 400 հազար բելգիական ֆրանկ անդամ բանկերի և 200 հազար ասոցիացիոն անդամների համար: Բացի այդ անդամ բանկերը պետք է ձեռք բերեն 1 բաժնետոմս 55 հազար բելգիական ֆրանկ արժողությամբ: Երկրորդ փուլն անմիջականորեն կապված է բանկի ցանցին միացման հետ: Հենց այս փուլում են լուծվում բոլոր տեխնիկական հարցերը, ձեռք բերվում կոմունիկացիոն սարքավորումները /որի արժեքը կարող է գերազանցել 1000ավոր ԱՄՆ դոլարը/, անցկացվում է անձնակազմի ուսուցում: Ցանցին միացման ժամանակները ֆիքսված են մարտի, հունիսի, սեպտեմբերի և դեկտեմբերի առաջին երկուշաբթի օրերը: Ինչպես ցույց է տալիս փորձը, SWIFT համակարգի անդամակցության հետ կապված ծախսերը /հինականում արդի էլեկտրոնային սարքավորման տեղադրման հետ կապված/ սովորաբար հետ են գնվում 5 տարվա ընթացքում:

Յուրաքանչյուր երկրում, որտեղ զարգանում է SWIFT-ը, ԲԸ-ը ստեղծում է իր ադմինիստրացիան /տեղական վարչակազմը/: ՌԴ-ում այդ ֆունկցիաները իրականացնում է ռուս-բրիտանական հեռահաղորդակցության «Совам-Телепорт» կազմակերպությունը: SWIFT-ը ընտրեց այդ ընկերությունը` հաշվի առնելով դրա գերհագեցվածությունը արևմտյան Alcatel և Motorola ընկերությունների սարքավորումներով, անձնակազմի որակավորումը և այդ ոլորոտում աշխատանքի փորձը: Այս կազմակերպությունը իրականացնում է ոչ միայն կառավարման, այլ նաև տեխնիկական ֆունկցիաները, տալիս է խորհրդատվություն տեխնիկայի գնման համար, իրականացնում է անձնակազմի ուսուցման դասընթացներ և այլն: Ռուսական բանկերից SWIFT-ի առաջինը միացավ "Վնեշէկոնոմբանկը” /1958 թվ. դեկտ. 4/: 1996 թվականի վերջին SWIFT-ին միացած բանկերի քանակը հասավ 240, սակայն, չնայած այդ աճին, ՌԴ-ն դեռևս չի մտնում ցանցն ակտիվ օգտագործողների թվի մեջ: SWIFT-ի անդամակցության տեսանկյունից լինելով աշխարհում 3-րդ երկիրը` տարեկան հաղորդագրությունների քանակով ՌԴ-ն հետ է նույնիսկ Լեհաստանից, Չեխիայից: Համակարգի հզորագույն օգտագործողներից են «Մոսբիզնեսբանկը», «Ինկոմբանկը», «Տոկոբանկը», Միջազգային Մոսկովյան բանկը, «Վնեշտորգբանկը» և այլն:
view 13357 | date 4.7/25 | date swift, տնտեսագիտություն, բանկային համակարգ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել