Միջազգային պրակտիկայում ձեռնարկության զարգացման պլանը ներկայացվում է բիզնես պլանի տեսքով, որն ըստ էության իրենից ներկայացնում է ձեռնարկության զարգացման նախագծի կառուցվածքային նկարագրությունը: Եթե նախագիծը կապված է ներդրումների նկարագրման հետ, ապա այն անվանում են ներդրումային նախագիծ: Ընդհանուր առմամբ ցանկացած ՆՆ կախված է մի շարք պարամետրերից, որը կարելի է ներկայացնել հետևյալ մոդելի տեսքով` որտեղ` - ներդրումային նախագիծն է; - ներդրումն է j–րդ տարում, j = 1,2,…,m /առավել հաճախ ընդունվում է, որ m=1/; – դրամական հոսքերն են k–րդ տարում, k=1,2,…,n; n – նախագծի տարիների թիվն է, r – դիսկոնտի դրույքաչափն է:
ՆՆ-երն ընդունված է դասակարգել մարտավարականի և ռազմավարականի: Ռազմավարականի թվում սովորաբար ներառվում են սեփականության ձևի փոփոխություն ենթադրող նախագծերը կամ տնտեսական գործունեության բնույթի արմատական փոփոխությունը` նոր արտադդրանքի արտադրություն, ավտոմատացում և այլն: Մարտավարական նախագծերը սովորաբար կապված են թողարկվող արտադրանքի ծավալների փոփոխության, ապրանքների որակի բարձրացման, սարքավորումների արդիականացման հետ:
Նախագծային վերլուծության պրակտիկան թույլ է տալիս ընդհանրացնել նախագծերի մշակման փորձը և թվարկել տիպային նախագծերը: Համաշխարհային պրակտիկայում հանդիպող ներդրումային նախագծերի տիպերը հանգում են հետևյալ խմբերի` - հնացած կամ մաշված սարքավորման փոխարինումը որպես գոյություն ունեցող բիզնեսի անփոփոխ մասշտաբներում շարունակման բնականոն գործընթաց: Սովորաբար նմանատիպ նախագծերը հիմնավորման և որոշման կայացման երկարատև և բարդ ընթացակարգեր չեն պահանջում,
- սարքավորման փոխարինումը ընթացիկ արտադրական ծախսերի նվազեցման նպատակով: Նմանօրինակ նախագծերի նպատակը աշխատող, սակայն պակաս արդյունավետ սարքավորման փոխարեն առավել կատարյալի օգտագործումն է: Նախագծերի այս տեսակը ենթադրում է յուրաքանչյուր առանձին տարբերակի շահավետության մանրամասն վերլուծություն, քանի որ տեխնիկապես կատարյալ սարքավորումը կարող է ֆինանսական տեսանկյունից շահավետ չլինել,
- ապրանքների թողարկման ավելացումը և/կամ ծառայությունների շուկայի ընդլայնումը: Նախագծերի այս տիպը պահանջում է շատ պատասխանատու որոշում: Առավել հանգամանորեն անհրաժեշտ է վերլուծել նախագծի առևտրային իրագործելիությունը, ինչպես նաև նախագծի ֆինանսական արդյունավետությունը` պարզելով` արդյոք իրացման ծավալի աճը կբերի շահույթի համապատասխան ավելացման,
- ծառայության ընդլայնում նոր արտադրատեսակների հաշվին: Նախագծերի այս տիպը հանդիսանում է նոր ռազմավարական որոշումների արդյունք և կարող է բերել բիզնեսի էության փոփոխության,
- բնապահպանական տեսանկյունից խնդրահարույց նախագծեր: Ներդրումային նախագծման ընթացքում բնության վերլուծությունը անհրաժեշտ տարր է հանդիսանում: Բնապահպանական բաղադրիչ ունեցող նախագծերը իրենց բնույթով միշտ կապված են շրջակա միջավայրի աղտոտման հետ, այդ պատճառով վերլուծության այս մասը միշտ քննադատական է,
- նախագծերի այլ տիպեր, որոնց նշանակությունը որոշումների կայացման համար պատասխանատվության տեսանկյունից պակաս կարևոր են:
Նախքան ՆՆ ընտրությունը անհրաժեշտ է իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն, որի արդյունքում խնդիր է դրվում` պարզել ընկերության տվյալ արտադրանքի նկատմամբ առկա պահանջարկը, վճարվող առավելագույն գինը, գնորդների կողմից ապրանքի որակական հատկանիշների նկատմամբ ներկայացվող պահանջները, մրցակցային միջավայրը և այլն: Իրականացվում է SWOT վերլուծություն, որը հնարավորություն է ընձեռում մշակել մարքեթինգային այնպիսի ռազմավարություն, որը կխթանի ընկերության ուժեղ կողմերը, կվերացնի կամ կփոխհատուցի թույլ կողմերի ազդեցությունը, կօգտագործի հնարավությունները և կպաշտպանի սպառնալիքներից: Շուկայի հետազոտությանը հաջորդում է նախագծերի մշակման փուլը, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի ընդհանուր բնութագիը, հնարավոր մրցակիցների ներուժի գնահատումը, հնարավոր հաճախորդների բազայի գնահատումը, ծրագրավորվող ներդրումների ծավալը, ծախսածածկման ժամկետների հաշվարկը և այլն: Արդյունքում իրականացվում է ՆՆ արդյունավետության գնահատման ցուցանիշների հաշվարկ, որոնց վերջնական նպատակը ներդրումների զուտ արդյունքի որոշումն է: Արդյունքը համեմատելով բանկային ավանդների դիմաց վճարվող տոկոսի հետ` ընկերությունները կարող են որոշել դիտարկվող նախագծի վերջնական արդյունավետությունն ու իրականացնել ընտրություն:
|