Եվրոպայում արժեղթերի շուկան զարգացում ապրեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Այն մեծ թափով զարգացավ 1990-ականներին, հատկապես Ֆրանսիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Գերմանիայում և Իտալիայում: Արժեթղթավորման շուկայի զարգացումը Եվրոպայում պայմանավորված է մի շարք գործոններով` ներառյալ, առավել իրազեկված և ակտիվ ներդրողներ, զարգացող շուկա, թողարկման ծավալների աճ, հավաստի տեղեկատվության տրամադրումը հանրությանը և նոր շուկայական ինդեքսներն ու ցուցանիշները, որոնք կարող են որպես ուղեցույց ծառայել պոտենցիալ ներդրողների համար: Չնայած Եվրոպայի արժեթղթավորման շուկայի չափը շարունակում է աճել, այնուամենայնիվ այն դեռ էապես փոքր է ԱՄՆ-ի արժեթղթավորման շուկայից: Օրինակ 2003 թվականին Եվրոպայի արժեթղթավորման շուկայի ընդհանուր թողարկումը կազմում էր 197 միլիարդ եվրո` ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ այն կազմում էր ավելի քան 211,2 միլիարդ ԱՄՆ դոլլար: Արժեթղթավորման շուկաներում մասնակցության մակարդակը զգալիորեն տարբերվում է եվրոպական երկներում: Միացյալ Թագավորությունը շարունակաբար ամենամեծ մասնաբաժինն է ունեցել արժեթղթավորման գործընթացում, մինչդեռ Եվրոպայի մնացյալ մասը մասնակցել է "ընդհատումներով": Երկրորդ և երրորդ տեղում են Գերմանիան և Իտալիան համապատասխանաբար, որից հետո Նիդերլանդները, Իսպանիան և մնացածը: 2005 թվականին Եվրոպայում արժեթղթերի շուկան աճեց 31.1մլրդ. եվրոյով և հասավ 319.6 միլիարդ եվրոյի` գերազանցելով նախորդտարվա` 241.2 մլրդ. եվրո ցուցանիշը: Այդ ակնհայտ ձեռքբերումը հիմնականում պայմանավորված էր շուկայի բարենպաստ միջավայրով և ներդրումների մեծ պահանջարկով: Արժեթղթավորման օգուտների ու առավելությունների ճանաչման, ինչպես նաև շուկայի մասնակիցների կողմից արժեթղթավորումը որպես ֆինանսավորման և ներդրումային գործիք օգտագործման նպատակով, բազմաթիվ եվրոպական երկրներ ընդունել են արժեթղթավորման մասին հատուկ իրավական ակտեր: Այդ երկրներն են Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Հունաստանը, Լուքսեմբուրգը, Շվեդիան, ինչպես նաև Ռուսաստանը, Հայաստանը և այլն: Եվրոպական տարբեր երկրների արժեթղթավորման մասին օրենքները որոշակի վերահսկման կանոններ են նախատեսում արժ. շուկաների համար: Իսպանիայում վերահսկող մարմինը Արժեթղթերի շուկայի հանձնաժողովն է, որը ստուգում է արժեթղթավորման գործընթացի համապաասխանությունն Իսպանիայի համապատասխան օրենքի դրույթների հետ: Շվեդիայի օրենքների համաձայն Շվեդիայի ֆինանսական վերահսկող մարմինը /ՖՎՄ/ իրավունք ունի վերահսկել և ստուգել միջնորդների գործունեությունը: Մասնավորապես ՖՎՄ-ը վերահսկում է թողարկողներին և նրանց գործունեության համապատասխանությունն օրենսդրական պահանջներին: Ռուսաստանի արժեթղթավորման մասին օրենքների առումով ՌԴ կենտրոնական բանկը լիազորված է որպես արժեթղթավորման գործընթացի վերահսկում իրականացնող ազգային մարմին: Ներկայումս եվրոպական ֆոնդային բորսաներից բավականին խոշոր և էական հանդիսանում են Լոնդոնյան, Ցյուրիխի, Լյուքսեմբուրգի, Փարիզի, Միլանի և այլ ֆոնդային բորսաները:
Գերմանական ֆոնդային բորսաներ - պոլիցենտրիկ բորսայական համակարգ Գերմանիայում երկրի գլխավոր բորսան հանդիսանում է Ֆրանկֆուրդի ֆոնդային բորսան, որտեղ իրակացվում է երկրի ընկերությունների բաժնետոմսերի 3/4-ի շրջանառությունը: Բաժնետոմսերի գումարային շրջանառությամբ գերմանական բորսաները աշխարհում գրավում են չորրորդ, իսկ Եվրոպայում՝ առաջին: Գերմանաիայի բորսայական համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բանկերը լինելով բորսայի անդամ ունեն գերակշիռ դեր: Գերմանիայի բորսայական մեխանիզմը Եվրոպական շատ երկրների նման, մոտ է ավանդական աճուրդին: Մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գերմանական բորսայական շուկան չունի մեկ կարգավորող և վերահսկող մարմին, ինչպես օրինակ, ԱՄՆ-ում Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը, կամ Անգլիայում ներդրումնրի և արժեթղթերի խորհուրդը:
Ֆրանսիա - մոնոցենտրիկ բորսայական համակարգ - Փարիզյան ֆոնդային բորսա Փարիզյան բորսան ավելի շատ կարելի է դիտել որպես պետական մենաշնորհային կարգավորում: Եթե այլ երկրներում վերահսկողությունը պետության կողմից սահմանափակվում է, ապա Ֆրանսիայում նույնիսկ բորսայի բրոքերները (Փարիզի բորսայում մոտ 85) նշանակվում են Ֆինանսների նախարարության կողմից: Այդ բրոքերները ունեն բոլոր գործարքների իրականացման մենաշնորհային դիրք: Բորսայական գործունեության վերահսկողությունը իրականցվում է բորսայական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է 5 անդամներից: Այս հանձնաժողովի անդամները նշանակվում են Ֆին. նախի. կողմից, իսկ նախագահը լրիվ դրույքով հանդիսանում է պետական ծառայող: Այս հանձնաժողովը ստուգում է բաժնետիրական ընկերությունների կողմից հրապարակվող տեղեկատվությունը, քննում է բորսայի աշխատանքների հետ կապված բողոքները, իրականացնում արժեթղթերով գործարքների հսկում:
Մեծ Բրիտանիա - մոնոցենտրիկ բորսայական համակարգ - Լոնդոնի ֆոնդային բորսա Լոնդոնի ֆոնդային բորսան առաջացել 1801թվ. և ներկայումս այն իր տեխնիկական հագեցվածությամբ աշխարհում լավագույններից է: Ղեկավարվում է բորսայի խորհրդի կողմից, որի աշխատանքները անվարձատրելի է, բայց շատ պատասխանատու: Խորհուրդը բաղկացած է մի քանի կոմիտեներից, որոնցից շատ կարևոր է գնանշման կոմիտեն, որի խնդիրների մեջ է մտնում գնանշման ցուցակների մեջ ընկերությունների մուտքի հայտարարագրերի ուսումնասիրությունը, կասկածելի արժեթղթերի գործարքների դադարեցման որոշումները, և այլն: Լոնդոնի բորսայում գործարքների կնքումը կատարվում է հետևյալ կերպ. բրոքերը ստանալով հաճախորդի կոնկրետ արժեթղթի գնման կամ վաճառման հրաման, դիմում է համապատասխան շուկա, որտեղ ջոբերին առաջարկում է սահմանել գին՝ չասելով` նա ցանկանում է գնել, թե վաճառել: Ջոբերը ներկայացնում է երկու գին՝ գնման և վաճառման: Այս գներով ջոբերը պարտավոր է գնել արժեթղթեր, բայց ոչ ավել ընդունված մինիմումից:
Շվեցարիա - պոլիցենտրիկ բորսայական համակարգ Ցյուրիխի բորսան ստեղծվելուց անմիջապես հետո գրավել է առաջնային դիրք, քանի որ այն ստեղծվել է բիլ-բրոքերների կողմից, որոնք նախքան բորսայի ստեղծվելը զբաղվել են արժեթղթեի առք ու վաճառքով: Այսօր ևս Ցյուրիխի ֆոնդային բորսան երկրում ամենախոշորն է, իսկ աշխարհում գրավում է երրորդ տեղը: Ցյուրիխի բորսային հատուկ է մի քանի առանձնահատկություններ, որոնցով նա տարբերվում է աշխարհի խոշորագույն բորսաներից, և որ տալիս է նրան յուրահատուկ դեր արժեթղթերի միջազգային շուկայում: Առաջին առանձնահատկությունը – Շվեցարիայում չկա համազգային մասշտաբով ֆոնդային բորսաների կարգավորման օրենք: Դրա փոխարեն գոյություն ունեն կանտոնալնի (շրջանային, գավառային ) օրենքներ: Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բորսան չունի բորսայական բրոքերների հստակ ինստիտուտ: Բոլոր գործարքները կատարում են բորսայի անդամները իրենց ներկայացուցիչների միջոցով: Երրորդ առանձնահատկությունը - բորսայի անդամները սովորության համաձայն հանդիսանում են բանկերը: Կա նաև 134 բրոքերներ որոնց թուլյատրված է իրականացնել արժեթղթերի առք ու վաճառք, բայց իրենց գործարքները նրանք կարող են իրակնացնել միայն բորսայի անդամների՝ բանկերի միջոցով: Այսպես բորսան անբողջությամբ մենաշնորհված է բանկերի կողմից: Չորրոդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա հանդիսանում է պարտատոմսերի բորսա:
Լյուքսեմբուրգ - մոնոցենտրիկ բորսայական համակարգ - Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսա Այս ֆոնդային բորսայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բորսայում կատարվում է միայն գնանշում, իսկ առք ու վաճառքի գործարքները իրականացվում են նրանից դուրս՝ կից շուկայում: Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսան հարմարեցված չէ առևտրային գործարքների համար: Այս բորսան կազմված է 26 անդամներից, որոնք հիմնականում ներկայացված են ազգային և միջազգային բանկերի կողմից: Բորսայում գործարքները իրականացվում են ամեն օր ժամը 11-ից 13-ը:
Հասատան – մոնոցենտրիկ բորսայական համակարգ - ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա Ոլորտը կարգավորվում է "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքով, իսկ արժեթղթերի շուկայի կարգավորող և ֆինանսական համակարգի միասնական վերահսկիչ մարմին 2006 թվականից հանդիսանում է ՀՀ Կենտրոնական Բանկը: Այս բորսան կազմված է 27 անդամներից, որոնց 75 %-ը բանկեր են:
|