Շաբաթ, 21 Դեկ 24, 15:47

Հավատացեք ձեր հաջողությանը հակառակ բոլորին: Կա կյանքն ապրելու միայն երկու եղանակ: Առաջին. կարծես հրաշքներ գոյություն չունեն: Երկրորդ. կարծես շուրջդ միայն հրաշքներ են: Այբերտ Էյնշտեյն

Գլխավոր » Հոդվածներ » Բիզնես և տնտեսություն  

Ներքին աուդիտի զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ` Armen Vanyan - E | 16 Փետր 13 22:15

Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր որպես տնտեսության առաջընթացի մայրուղի որդեգրեց շուկայական ազատական հարաբերությունները: Անհրաժեշտություն առաջացավ մշակել եւ իրականացնել ողջ տնտեսության բարեփոխումների ծրագիր, որի շրջանակներում ապապետականացվեցին բազմաթիվ օբյեկտներ, սկսեց զարգանալ մասնավոր հատվածը՝ իր հետ զարգացնելով կազմակերպաիրավական բազմազան ձեւերը:

Տնտեսական բարեփոխումների առանցքը կապված էր շուկայական տնտեսությանը բնորոշ հարաբերությունների, ինստիտուտների եւ կառավարման համակարգերի ձեւավորման հետ եւ դրանից ելնելով նպատակաուղղված էր հետեւյալ խնդիրների լուծմանը. սեփականության հարաբերությունների փոփոխում, գների ազատականացում, մրցակցության հավասար պայմանների ապահովում, ֆինանսական շուկայի ինստիտուտների ձեւավորում եւ կայացում, բնական եւ տեխնոգեն մոնոպոլիաների գործունեության կանոնակարգում, պետական կառավարման համակարգի վերակառուցում, միջազգային շուկաների՝ ինտեգրացման հետ կապված խնդիրների լուծում եւ այլն: Սկզբնական կապիտալի կուտակման ժամանակաշրջանում բիզնեսի սեփականատերերը միաժամանակ հանդիսանում էին նաեւ այդ բիզնեսի կառավարիչներ: Շուկայական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց աստիճանաբար սեփականատերերը սկսեցին իրենց կառավարման գործառույթները պատվիրակել համապատասխան կառավարիչների, որոնք հանդես են գալիս սեփականատերերի անունից եւ ի շահ սեփականատերերի: Այսօր արդեն սեփականատերերը շատ քիչ են ներգրավված ընկերությունների ամենօրյա կառավարման գործընթացում: Ահա հենց այս գործընթացում էլ հստակորեն տարանջատվեց ռեսուրս տիրապետող սուբյեկտը (սեփականատեր), ռեսուրս կառավարողից (կառավարիչ): Այդուհանդերձ այս տարանջատումը իր հետ բերեց նոր խնդիրներ: Մասնավորապես տիրապետման եւ կառավարման գործառույթների տարանջատման արդյուքում ընկերություններում ի հայտ եկան շահերի բախման խնդիրները, քանի որ սեփականատերերի եւ կառավարիչների շահերը միշտ չէ որ համընկնում են: Սեփականատերերը ձգտում են ավելացնել իրենց պատկանող ռեսուրսները, իսկ կառավարիչները՝ ստանալ համապատասխան փոխհատուցում եւ վարձատրություն իրենց կատարած աշխատանքի դիմաց: Հենց այս պարագայում էլ առաջ է գալիս կորպորատիվ կառավարման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որը նպատակաուղղված է սեփականատերերի շահերի պաշտպանությանը, բիզնեսի կայուն զարգացմանը: Կորպորատիվ կառավարումը ենթադրում է ներքին եւ արտաքին հսկողության ուժեղացում ինչը նպաստում է կառավարիչների հաշվետվողականությանը սեփականատերերին, ինչպես նաեւ ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Ահա հենց այս համատեքստում է, որ կարեւորվում է ներքին եւ արտաքին աուդիտի ինստիտուտների կայացումը:

ՀՀ-ում արտաքին աուդիտի ինստիտուտը կարելի է արդեն քիչ թե շատ կայացած համարել: Այս ոլորտը բուռն կերպով սկսեց զարգանալ 1990-ականների երկրորդ կեսից: Այս ընթացքում ձեւավորվեց մասնագիտական պրոֆեսիոնալ կառույց, որը միավորեց նշված ոլորտի մասնագետներին, ընդունվեցին մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնց նպատակներ կանոնակարգել արտաքին աուդիտորական գործունեությունը, հայաստանյան շուկա մուտք գործեցին համաշխարհային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններ: Բացի այդ արտաքին աուդիտի զարգացմանը նպաստեց նաեւ արտաքին տնտեսական կապերի հաստատումն ու խորացումը, օտարերկրյա կապիտալի ներհոսք ՀՀ:

Ցավոք, նույնը չի կարելի ասել ներքին աուդիտի ինստիտուտի վերաբերյալ: Ներքին աուդիտի ինստիտուտը դեռեւս թույլ է զարգացած մեր հանրապետությունում, ինչը ունի մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մասնավորպես, բիզնեսի սեփականատերերի եւ կառավարիչների կողմից դեռեւս չի հասունացել այն գիտակցումը, որ ներքին աուդիտորները հանդիսանում են իրենց օգնականները կառավարման գործընթացում, քանի որ հենց ներքին աուդիտորներն են, որ տիրապետում են տեղեկատվության այն ծավալին, որը հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին արձագանքել համապատասխան ռիսկերին եւ ընդունել ճիշտ որոշումներ: Բացի այդ ներքին աուդիտի աշխատանքները այսօր մեր հանրապետությունում հիմնականում սահմանափակվում են ֆինանսական հաշվետվությունների շրջանակներում կատարվող աշխատանքներով, մինչդեռ ներքին աուդիտորի աշխատանքը իր մեջ պետք է ընդգրի ոչ միայն ֆինանսական տեղեկատվության արժանահավատությանը ուղղված միջոցառումներ, այլ նաեւ ռիսկերի գնահատումը, ներքին հսկողության համակարգերի արդյունավետության գնահատումը, ռեսուրսների օգտագործման արդյունավետության գնահատումը, գործառնական ռիսկերի ուսումնասիրությունը, օրենսդրական պահանջների նկատմամբ հսկողության արդյունավետության գնահատումը եւ այլն:
ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ներքին աուդիտի ստորաբաժանում ունեցող ձեռնարկությունների գերակշիռ մասը այդ ստորաբաժանումները ստեղծել են օրենսդրական պահանջներից ելնելով (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ եւ այլն): Բացի այդ սխալ չի լինի նաեւ պնդել, որ հիմնականում ներքին աուդիտի աշխատանքները այսօր նպատակաուղղված են կարճաժամկետ ծրարգրերի իրականացմանը, այն է՝ բավարարել օրենսդրական պահանջների նվազագույն պայմաններին, մինչդեռ ներքին աուդիտի աշխատանքները պետք է լինեն ոչ միայն կարճաժամկետ այլ նաեւ հեռանկարային-ռազմավարական: 
Բացի այդ Հայաստանում դեռեւս լիարժեքորեն ձեւավորված չէ ներքին աուդիտը կանոնակարգող նորմատիվ իրավական բազան, որը թույլ կտա զարգացնել նշված ոլորտը:

Հաշվի առնելով վերը շարադրվածը, ինչպես նաեւ ներքին աուդիտի զարգացման կարեւորությունը, կարծում ենք, որ ՀՀ-ում ներքին աուդիտի ինստիտուտի կայացման համար անհրաժեշտ են հետեւյալ միջոցառումների իրականացումը.
1. Ստեղծել համապատասխան պրոֆեսիոնալ կառույց, որի հիմնական խնդիրները կլինեն. 
• ՀՀ տարածքում ներքին աուդիտի ոլորտում ներգրավված մասնագետներին միավորումը մի կառույցում, 
• Տարածել եւ զարգացնել ներքին աուդիտի արժեքները, որպես ընկերությունների զարգացմանը աջակցող գործիք, 
• Աջակցություն մասնագիտական զարգացմանը, 
• Փորձագիտական գործառույթների իրականացում: 
2. Թարգմանել, լրամշակել եւ շրջանառության մեջ դնել Ներքին աուդիտ ստանդարտները, որոնք կհամապատասխանեն Ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին, 
3. Շրջանառության մեջ դնել Ներքին աուդիտի վարքագծի կանոնակարգը, 
4. Նորմատիվ իրավական ակտերով սահմանել կամզակերպությունների այն շրջանակը, որոնց կառուցվածքում պարտադիր կերպով պետք է ներառված լինի ներքին աուդիտի ստորաբաժանումը: 

Արմեն Վանյան 
Տնտեսագիտության թեկնածու 

Երեւան, 16 փետրվարի 2013թ.
view 9452 | date 5.0/13 | date վերլուծություն, ներքին աուդիտի ինատիտուտ, ՀՀ, ներքին աուդիտ, աուդիտ, տնտեսագիտություն, արտաքին աուդիտ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել