Շաբաթ, 21 Դեկ 24, 17:05

Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել: Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել: Գյոթէ

Գլխավոր » Հոդվածներ » Մարքեթինգ և վաճառք  

Մարքեթինգային համալիր

Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները. ըստ Ամերիկյանն Մարքեթինգային Ասոցիացիայի «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։ Ըստ Ֆ. Կոտլերի «Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով»։

Մասնագետները առանձնացնում են մարքեթինգի 4 խումբ ֆուկցիաներ կամ գործառույթներ.

  • Վերլուծական ֆուկցիա - շուկայի ուսումնասիրություն, սպառողների ուսումնասիրություն, ֆիրմայի կառուցվածքի ուսումնասիրում, ապրանքային տեսականու ուսումնասիրում, ֆիրմայի ներքին միջավայրի ուսումնասիրում:
  • Արտադրական ֆուկցիա - նոր ապրանքների արտադրության կազմակերպում և նոր տեխնոլոգիաների մշակում, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում, պատրաստի արտադրանքի որակի և մրցունակության կառավարում:
  • Իրացման կամ վաճառքի ֆուկցիա - ապրանքաշարժի համակարգի կազմակերպում, սպասարկման կազմակերպում, իրացման խթանման և պահանջարկի համակարգի ձևավորման կազմակերոպում, նպատակաուղղված ապրանքային և գնային քաղաքականության անցկացնում:
  • Կառավարման և վերահսկման ֆուկցիա - Ֆիրմայի ռազմավարական և օպերատիվ պլանավորման կազմակերոպում, մարքեթինգի կառավարման տեղեկատվական ապահովում, մարքեթինգի կոմունիկացիոն ենթագործառույթ, մարքեթինգի վերահսկման կազմակերպում:

Մարքեթինգ միքսը մարքեթինգային գործիքների այն ամբողջությունն է, որը մատակարար ֆիրման նպատակային շուկայում կիրառում է մարքեթինգային խնդիրներ լուծելու համար:

Տնտեսագետ Ջ. Մակքարտնին մարքեթինգ միքսը ներկայացնում է 4p-ի համալիրով` ապրանք (product), գին (price), բաշխում կամ իրացում (place) և առաջմղում (promotion):

Մարքեթինգ միքսի տարրերը

Իսկ Ֆ. Կոտլերը մարքեթինգ միքսը ներկայացնում է 6P-ով, վերըթվարկված 4P-ին ավելացնում է ևս 2P` քաղաքական ուժեր (political power) և հասարակության վերաբերմունք (public option):

Մեկ այլ տնտեսագետ Ռոտերբոնն նշում է, որ մարքեթինգ միքսի 4P-ին համապատասխանում են սպառողների 4C.

  • ապրանք (product) - սպառողի որոշում ( customer solutiun )
  • գին (price) - սպառողի ծախսումներ ( customer cost )
  • բաշխում կամ իրացում (place) - հարմարավետություն ( convenience )
  • առաջմղում (promotion) - կոմունիկացիաներ ( comunication )

1981թ.-ին Բումսը և Բիթները ծառայությունների ոլորտի համար առաջարկեցին 7P համալիրը` 4P-ին ավելացան` մարդիկ (people), պրոցես (process) և իրավիճակ (Physical Evidence):



Աղբյուր: http://hy.wikipedia.org/
view 15354 | date 4.8/24 | date մարքեթինգ, տնտեսագիտություն, 4 P, մարքեթինգային համալիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել