Երեքշաբթի, 23 Ապր 24, 18:06
094 91 93 23
095 91 95 25

Կյանքը կարելի է համարել հաջողված միայն այն դեպքում, եթե հաջողվի ապրել այն տարբեր: Կրիստոֆեր Մոռլի

Գլխավոր » Հոդվածներ » Օգտվողի նյութերը [ADMIN-S]  

Նյութերի բաժնում: 11
Ցույց տրված նյութեր: 1-11

Հոդվածում ներկայացված է, թե ինչ է իրենից ներկայացնում պետական գնում ասվածը, ինչպես նաև պետական գնումների մակարդակում ՀՀ-ում առկա մրցակցային խնդիրները, որոնք առաջանում են պետական գնումների` կազմակերպությունների կողմից փաթեթները ներկայացնելու գործընթացների ժամանակ և պատժվում են օրենքով սահմանված կարգով:
Տնտեսագիտություն | Հեղինակ: Մարիամ Նազարյան |Author ADMIN-S | 26 Փետր 13 | view 7004 | comments 2

Ներդրումային նախագծերի արդյունավետության գնահատման հիմքում ընկած է փողի ժամանակային արժեքի հայեցակարգն ու կապիտալի արժեքի սկզբունքը: Նախագծի իրականացման ժամանակային գործընթացում արդյունավետության գնահատման համար ներդրված միջոցները դրա եզրափակիչ փուլում ստացվելիք միջոցների հետ համեմատելու համար առանձնացնում են փողի ներկա ու ապագա արժեքների հասկացությունները: Փողի ապագա արժեքը այն գումարն է, որ ներկա պահին ներդրված դրամական միջոցները կապահովեն որոշակի ժամանակահատված հետո...
Տնտեսագիտություն | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ADMIN-S | 18 Դեկ 12 | view 13219 | comments 1

Բանկը, ինչպես ցանկացած այլ առևտրային կազմակերպություն, ունի կառավարման որոշակի համակարգ և կազմակերպական կառուցվածք: Լավագույն կազմակերպական կառուցվածքի ընտրությունը՝ ամբողջությամբ վերցված բանկի աշխատանքի ճիշտ կազմակերպման և հաջող գործունեության գրավականն է: Բանկի կազմակերպական կառուցվածքում առանձնանում են երկու հիմնական պահեր՝ բանկի կառավարման կառուցվածքը և նրա ֆունկցիոնալ ստորաբաժանումների ու ծառայությունների կառուցվածքը:

Տնտեսականան ավելացված արժեքը վերջերս սկսել է կիրառվել աշխարհի բազմաթիվ /ավելի քան 250/ հայտնի ու առաջատար ընկերություններում (AT&T, Quarker Oats, Briggs & Stratton, Coca-Cola և այլն): EVA-ի էությունը կայանում է նրանում, որ ցույց է տալիս ձեռնարկության շուկայական արժեքի ավելացումը և ընկերության գործունեության արդյունավետության գնահատումը դրա շուկայական գնահատման միջոցով, այսինքն` իրենից ներկայացնում է մաքուր շահույթի և դրա ստացման համար օգտագործված կազմակերպության սեփական կապիտալի արժեքի տարբերությունը:
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ADMIN-S | 11 Սեպ 12 | view 8124 | comments 0

1950-ական թվականների վերջին միջազգային առևտրի աճին զուգընթաց տեղի ունեցավ բանկային գործընթացների քանակի աճ: Բանկերի միջև կապերի ավանդական ձևերով այլևս հնարավոր չէր աշխատել մեծածավալ բանկային տեղեկատվության հետ: Հսկայական ժամանակ էր ծախսվում տարբեր բանկերում բանկային գործընթացների իրականացման տարբերությունների հետևանքով փաստաթղթերում առաջացող թերությունների, միջբանկային գործընթացների իրականացման ընթացքում առաջացող սխալների վերացման և անհրաժեշտ բազմակի ստուգումների վրա: Տեղեկատվության ծավալների աճին զուգընթաց թղթային կրիչների փոխարեն պահանջ առաջացավ ավտոմատացման հանդեպ:
Բանկային գործ | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ADMIN-S | 28 Հուն 12 | view 13127 | comments 0

Եվրոպայում արժեղթերի շուկան զարգացում ապրեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Այն մեծ թափով զարգացավ 1990-ականներին, հատկապես Ֆրանսիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Գերմանիայում և Իտալիայում: Արժեթղթավորման շուկայի զարգացումը Եվրոպայում պայմանավորված է մի շարք գործոններով` ներառյալ, առավել իրազեկված և ակտիվ ներդրողներ, զարգացող շուկա, թողարկման ծավալների աճ, հավաստի տեղեկատվության տրամադրումը հանրությանը և նոր շուկայական ինդեքսներն ու ցուցանիշները, որոնք կարող են որպես ուղեցույց ծառայել պոտենցիալ ներդրողների համար:
Տնտեսագիտություն | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ADMIN-S | 24 Մայ 12 | view 9866 | comments 0

Հայաստանի բանկային համակարգը մեր տնտեսության ամենակայացած համակարգերից մեկն է: Դա ապացուցվեց նաև ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու առումով (ոչ մի բանկ չսննկացավ): Ավելին 2010թվ.-ի ցուցանիշները խոսում են այն մասին, որ իրավիճակը կայունանում է: 2010թվ.-ը հայկական բանկերի համար բավականին բարեհաջող տարի էր: Ըստ ԿԲ-ի պաշտոնական տվյալների, ընդհանուր բանկային համակարգի ակտիվներն աճել են 17.7%-ով, պարտավորությունները` 18.5%-ով, ընդհանուր կապիտալը` 14.6%-ով, իսկ չբաշխված շահույթը կազմել է 33.7մլրդ. դրամ, ինչն ավելի քան 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Աշխարհում լայնորեն տարածված կառավարման այս համակարգը դեռևս նոր է Հայաստանում և հայրենական կազմակերպություններում չի վայելում լայն մասսայականություն: Սակայն պետք է ընդգծել, որ հայրենական կազմակերպություններում կառավարման որակի բարելավման համար հարկ է կիրառել ցուցանիշների հաշվեկշռված համակարգը` չմոռանալով, իհարկե, համակարգի կամ այսպես կոչված տեխնոլոգիայի տեղայնացման մասին:
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ADMIN-S | 21 Մայ 11 | view 7903 | comments 0

Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները. ըստ Ամերիկյանն Մարքեթինգային Ասոցիացիայի «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։ Ըստ Ֆ. Կոտլերի «Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով»։

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը հայկական դրամն է։ Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում ու կարգավորում է հանրապետության տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը։ Բացի շրջանառության համար նախատեսված թղթադրամներից ու մետաղադրամներից՝ ՀՀ կենտրոնական բանկը բացառիկ իրավունքով թողարկում է նաև թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ, որոնք օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով։

Արդի պայմաններում կազմակերպության գործունեության արդյունավետության ավանդական գնահատումը` հիմնված միայն հաշվապահական հաշվառման արդյունքում ստացված ֆինանսական ցուցանիշների վրա, բավական "ծերացել է” և թույլ չի տալիս կատարել կազմակերպության զարգացման հստակ կանխատեսում: Այս առումով առաջ եկավ կազմակերպության ողջ գործունեության արդյունավետության գլոբալ գնահատման նոր, առավել կատարյալ ու արդյունավետ միջոցների անհրաժեշտություն: 
Մենեջմենթ, կառավարում | Հեղինակ: Սոնյա Սարգսյան |Author ADMIN-S | 05 Մայ 11 | view 10052 | comments 2

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել