Շաբաթ, 21 Դեկ 24, 16:23

Առյուծի կողմից ղեկավարվող ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի կողմից ղեկավարվող առյուծների բանակը: Նապոլեոն Բոնապարտ

Գլխավոր » Հոդվածներ » Բիզնես և տնտեսություն  

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ բրենդի մուտքը Հայաստան և դրա հետևանքները
Բիզնես և տնտեսություն | Հեղինակ` Սոնյա Սարգսյան ArmEco | 12 Հուն 11 11:08

Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ):

2008 թվականի կարևոր քայլերից էր նաև այն, որ ՆԱՍԴՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան, նպատակ ունենալով բարձրացնել հայկական ֆինանսական գործիքների գրավչությունը ներդրողների համար խստացրեց ցուցակված ընկերություններին ներկայացվող պահանջները` մասնավորապես տեղեկատվության բացահայտման բնագավառում: Այդ նույն թվականին խստացվեցին սեփական կապիտալի մեծության նկատմամբ օրենսդրական պահանջները (100 մլն ՀՀ դրամ), միաժամանակ բանկերին թույլատրվեց գործունեություն իրականացնել կորպորատիվ արժեթղթերի շուկայում:

2008 թվականից Հայաստանի ֆոնդային բորսայում փոխվել են նաև բորսայական ցուցակների կառուցվածքն ու ցուցակման պայմանները, նաև մշտական աջակցություն է ցուցաբերվում ընկերություններին ցուցակմանը առնչվող հարցերում: Այժմ բաժնետոմսերը կարող են ցուցակվել` ընդգրկելով A հիմնական կամ B երկրորդային ցուցակում կամ թույլատրվել առևտրին C ազատ շուկայում: Նույնն է սկզբունքը նաև կորպորատիվ պարտատոմսերի համար` գործում են Abondդ հիմնական և Bbond երկրորդային ցուցակները և Cbond ազատ շուկան ("C” և Cbond ազատ շուկաները հնարավորություն են ընձեռում ընկերություններին` առաջին քայլերը կատարելով կապիտալի շուկայում` աստիճանաբար համապատասխանել ցուցակման ավելի բարձր չափանիշներին):

2008թ.-ին առանձնակի կարևորություն է տրվել նաև շահառուների բոլոր խմբերի հետ կայուն և արդյունավետ երկկողմանի հաղորդակցության համակարգի ներդրման խնդրին: Իբրև այդ ուղղությամբ քայլերից մեկը ստեղծվեց Բորսայի անդամների ֆորումը: Ֆորումի ամենամսյա հանդիպումների ժամանակ բորսայի անդամ ներդրումային ընկերություններին ու բանկերին հնարավորություն է ընձեռվում համատեղ քննարկել մասնագիտական գործունեության ընթացքում ծագող հարցերն ու մտահոգությունները:

Ընդլայնվել են կապերը զանգվածային լրատվության միջոցների հետ, որոնց բորսան այժմ պարբերաբար տեղեկացնում է կապիտալի շուկայի զարգացումների և բորսայական հարթակում տեղի ունեցող առևտրային գործունեության նորությունների և արդյունքների մասին: 2008թ.-ի տարևերջի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն համագործակցում էր հանրապետությունում գործող տնտեսական լրատվության բոլոր գործակալությունների, մոտ 10 հեռուստաալիքների, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչների հետ: Համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Bloomberg-ի հետ, և ներկայումս գործակալության միջազգային տեղեկատվական համակարգում արդեն իսկ զետեղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալները: Բորսայի երկարաժամկետ պլաններում է նաև Հայաստանում հատուկ բիզնես հեռուստաալիքի հիմնադրմանն ուղղված ջանքերին աջակցությունը (ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-ում գործող CNB C-ն կամ ռուսական РБК ալիքը):
view 10122 | date 5.0/36 | date արժեթղթերի շուկա, նասդաք, ֆոնդային բորսա, տնտեսագիտություն, բրենդ, վերլուծություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել