Շաբաթ, 21 Դեկ 24, 16:00

Դուք չեք կարող մեկ գիշերվա ընթացքում փոխել ձեր կյանքը, բայց դուք կարող եք փոխել այն ուղղությունը, որով դուք շարժվում եք: Ջիմ Ռոն

Գլխավոր » Հոդվածներ » Բիզնես և տնտեսություն  

ՀՀ տնտեսության ամենակայացած համակարգերից մեկը

Հայաստանի բանկային համակարգը մեր տնտեսության ամենակայացած համակարգերից մեկն է: Դա ապացուցվեց նաև ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու առումով (ոչ մի բանկ չսննկացավ): Ավելին 2010թվ.-ի ցուցանիշները խոսում են այն մասին, որ իրավիճակը կայունանում է:
2010թվ.-ը հայկական բանկերի համար բավականին բարեհաջող տարի էր: Ըստ ԿԲ-ի պաշտոնական տվյալների, ընդհանուր բանկային համակարգի ակտիվներն աճել են 17.7%-ով, պարտավորությունները` 18.5%-ով, ընդհանուր կապիտալը` 14.6%-ով, իսկ չբաշխված շահույթը կազմել է 33.7մլրդ. դրամ, ինչն ավելի քան 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Հայաստանի բանկային համակարգը մեր տնտեսության ամենակայացած համակարգերից մեկն է: Դա ապացուցվեց նաև ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու առումով (ոչ մի բանկ չսննկացավ): Ավելին 2010թվ.-ի ցուցանիշները խոսում են այն մասին, որ իրավիճակը կայունանում է:
2010թվ.-ը հայկական բանկերի համար բավականին բարեհաջող տարի էր: Ըստ ԿԲ-ի պաշտոնական տվյալների, ընդհանուր բանկային համակարգի ակտիվներն աճել են 17.7%-ով, պարտավորությունները` 18.5%-ով, ընդհանուր կապիտալը` 14.6%-ով, իսկ չբաշխված շահույթը կազմել է 33.7մլրդ. դրամ, ինչն ավելի քան 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Վերլուծությունը կատարվել է ըստ ակտիվների մեծության, քանի որ հենց այդ ցուցանիշն է արտահայտում բանկի մեծությունն ու հզորությունը:
Ըստ ակտիվների ծավալների առաջին տեղը զբաղեցնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, որի ակտիվները կազմել են 168մլրդ. դրամ` անցյալ տարվա համեմատ աճելով 3.3%-ով: Բանկն առաջատար է նաև տրամադրված վարկերի, ընդհանուր կապիտալի և պարտավորությունների ցուցանիշներով:
2010թվ.-ի բանկային համակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը թերևս բանկերի քանակի կրճատումն էր 1-ով: Միավորվել են Ամերիաբանկ-ն ու Կասկադ բանկը: Այս միավորման արդյունքում Ամերիաբանկ-ն անցյալ տարվա արդյունքներով զգալի աճ է ապահովել բոլոր հիմնական ցուցանիշներով` դիրքավորվելով առաջատարի շարքերում: 2010թվ.-ին արձանագրած 153մլրդ. դրամ ակտիվների ցուցանիշով այս բանկը զբաղեցնում է երկրորդ տեղը:
Ակտիվների մեծությամբ երրորդ տեղում է գտնվում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը` շուրջ 145մլրդ. դրամ ցուցանիշով, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7%-ով: Այս բանկը երրորդն է նաև վարկերի և պարտավորությունների մասով, իսկ շահույթի ծավալով (4.56մլրդ դրամ) ու ROE ցուցանիշով (22.6%) Հայաստանի բանկային համակարգում առաջատարն է: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջատար է նաև պետական արժեթղթերում կատարած ներդրումների ծավալի ցուցանիշով: Բանկն այս ուղղությանն է հատկացրել իր ակտիվների 16.5%-ը` ավելի քան 2.6 անգամ գերազանցելով նախորդ տարվա այս նույն ցուցանիշը:
2010 ֆինանսական տարին շահույթով են փակել բոլոր 21 բանկերը` բացառությամբ ՊրոԿրեդիտ Բանկ-ի, որի կրած վնասները կազմել են 83 մլն. դրամ, մինչդեռ անցյալ տարի գործող բանկերից տարին վնասով էին փակել 4-ը:
Հայաստանում կտրուկ աճել է նաև ֆինանսական միջնորդության ցուցանիշը: 2010թվ.-ի արդյունքներով` բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 44.5%, մինչդեռ 2008թվ.-ին կազմում էր ընդամենը 28.7%, իսկ արդեն 2009թվ.-ին`42.7%:
Անցյալ տարի հայկական բոլոր բանկերն առանց բացառության ավելացրել են իրենց վարկային պորտֆելները: Ռեզիդենտներին տրամադրված վարկերը 1 տարվա ընթացքում աճել են շուրջ 27%-ով, ինչը կազմել է 187մլրդ. դրամ: Առավել զգալի աճ արձանագրվել է տրանսպորտի և կապի (66.3%), արդյունաբերության (38.7%), շինարարության (38.2%) և սպասարկման (36.2%) ոլորտի վարկավորման մասով: Եվ ընդհակառակը, գյուղատնտեսության և հիպոթեքային վարկավորումն աճել է միջինից քիչ` համապատասխանաբար 18.5% և 4.9%: Իսկ ընդհանուր առմամբ վարկային միջոցներն ամենաշատն ուղղվել են արդյունաբերության (30%), առևտրի (21%) և սպառողական (15%) ոլորտներ:
Ավանդների ներգրավման առումով 2010թվ.-ին ավանդներն աճել են 45մլրդ. դրամով կամ շուրջ 7%-ով` տարվա վերջին կազմելով 702.3մլրդ. դրամ:
Ներկայում արդեն զգացվում է բանկերի միջև աճող մրցակցությունը: Բանկերը նոր հաճախորդներ ներգրավվելու համար փորձում են առաջարկել ավելի մրցունակ ծառայություններ և ավելի մատչելի վարկեր:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հայաստանյան բանկերը հաղթահարեցին 2009թվ.-ի ճգնաժամը և դուրս եկան ծանր վիճակից` արդեն 2010թվ.-ին ունենալով դրական արդյունքներ:
Դե իսկ մեզ մնում է սպասել տարեվերջին` պարզելու համար, թե ինչպիսի տարի է 2011թվ.-ը մեր հանրապետության բանկերի համար:



Աղբյուր: http://economy.am/
view 7555 | date 5.0/13 | date տնտեսություն, ՀՀ, բիզնես, բանկային համակարգ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել