Շաբաթ, 21 Դեկ 24, 21:07

Կորպորատիվ կառավարումը տնտեսագիտության բնագավառ է, որը հետազոտում է այն, թե ինչես կարող են ընկերությունները` օգտագործելով ինստիտուցիոնալ կառուցվածքները, գործել ավելի արդյունավետ: Մեթիսեն

Գլխավոր » Հոդվածներ » Ընդհանուր / Այլ  

Ագրարային հարաբերությունների էությունը և գյուղատնտեսության առանձնահատկությունները
Ընդհանուր / Այլ | Hovhannes | 20 Օգս 12 21:36

Արտադրական հարաբերությունները ներթափանցում են և ընդգրկում հասարակական գյուղատնտեսությունը: Գյուղատնտեսության մեջ տեղի ունեցող հողի տնօրինման, օգտագործման և գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված հարաբերությունները համարվում են ագրարային հարաբերություններ, որոնք ունեն մի շարք առանձնահատկություններ`
1. առհասարակ, գյուղատնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունները ավելի դանդաղ բնույթ են կրում, այսինքն` գիտատեխնիկական առաջընթացի ներդրումը տեղի է ունենում ոչ թե միանգամից,այլ աստիճանաբար: Դա նշանակում է, որ ձեռքի աշխատանքի տեսակարար կշիռը գյուատնտեսության մեջ ավելի բարձր է, իսկ կապիտալի օրգանական կազմը` ավելի ցածր:
2. հողերը սահմանափակ են, առավել ևս սահմանափակ են միջին և բարձր բերրիություն ունեցող հողերը, որոնց վրա նույն աշխատանքի կիրառումը ավելի մեծ արդյունք է տալիս, քան վատագույն հողերի վրա կիրառվող նույն աշխատանքը:
Հողերը, ըստ բերրիության, լինում են` բնական և արհեստական: Բնական բերիություն ասելով հասկանում ենք կապիտալի վերին շերտի քիմիական, ֆիզիկական և կենսաբանական հատկությունների այն ամբողջությունը, որը նույն աշխատանքի կիրառման շնորհիվ ապահովում է ավելի բարձր բերք: Ըստ բնական բերրիության` հողերը բաժանվում են 3 կարգի`
1) բարձր բերրիություն ունեցողհողեր կամ լավագույն հողեր,
2) միջին բերրիություն ունեցող,
3) ցածր բերրիության կամ վատագույն հողեր
Արհեստական բերրության հողերը հնարավոր է մի շարք միջոցառումների շնորհիվ դարձնել բարձր բերրիության, այսինքն` դարձնել ավելի արտադրողական, ինչպիսիք են քիմիացումը, ագրոտեխնիկան, հողերի չորացումը և այլն: Փաստորեն արհեստականորեն բարձրացվում է նրանց բերքատվության աստիճանը:
3. գյուղատնտեսության մեջ ամենագլխավոր առանձնահատկությունը գյուղմթերքների գների ձևավորումն է, գնագոյացման սկզբունքը: Եթե ժողտնտեսության այլ ճյուղերում, վերցնենք թեկուզ արդյունաբերության մեջ ապրանքի արժեքը և գինը սահմանելիս ելնում են հասարակայնորեն ծախսված միջին աշխատանքային ծախսումներից կամ արտադրության ծախքերի միջին մակարդակից, ապա նույն սկզբունքի կիրառումը գյուղատնտեսության մեջ ոչ միայն ձեռնտու չէ, այլ նաև հնարավոր չէ: Այսպես, ընդունենք, որ գյուղատնտեսության մեջ գյուղմթերքների գինը ձևավորվում է ոչ թե վատագույն հողերի վրա կատարված աշխատանքային ծախսերից, այլ միջին բերրիություն ունեցող հողերի վրա կատարված աշխատանքային ծախսերից: Այստեղից դժվար չէ տեսնել, որ վատագույն հողերի վրա կատարված աշխատանքային ծախսումները չեն փոխհատուցվի, իսկ դա նշանակում է, որ տնտեսապես ձեռնտու չէ այն մշակել, իսկ եթե այս պայմաններում չմշակվեն վատագույն հողերը, դրա հետևանքը կլինի այն, որ միջին և բարձր բերրություն ունեցող հողերը չեն կարող ապահովել գյուղմթերքների այնքան արտադրանք կամ առաջարկի այնքան ծավալ, որ ծածկի բնակչության կողմից ներկայացված գյուղմթերքների գնի շեշտակի բարձրացում, այն մակարդակով, որ նույնիսկ կգերազանցի վատագույն հողերի վրա կատարված աշխատանքային ծախսումները: Այսպիսով, առաջանում է տնտեսական անհրաժեշտություն մի կողմից բնակչության ամբողջ պահանջարկը գյուղմթերքների գծով բավարարլեու համար մշակել վատագույն հողերը, իսկ մյուս կողմից գյուղմթերքների գների բարձրացումը, որը գերազանցում և փոխհատուցում է վատագույն հողերի վրա կատարվող արտադրության ծախքերի միջին մակարդակը:
view 9002 | date 5.0/10 | date հող, գյուղատնտեսություն, ագրարային հարաբերություններ, տնտեսագիտություն, ագրարային հարց, արտադրություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել