Շաբաթ, 21 Դեկ 24, 20:48

Իմ երջանկության բանաձևը. այո, ոչ, ուղիղ գիծ, նպատակ… Ֆ. Նիցշե

Գլխավոր » Հոդվածներ » Տնտեսագիտություն  

Ինֆլյացիայի հետևանքները
Տնտեսագիտություն | Հեղինակ` AminA - W AminA | 27 Նոյ 11 19:31

Քանի որ ինֆլյացիայի ժամանակ գների և աշխատավարձի շարժումը չունի միասնական տեմպ`
1-ին - տեղի է ունենում եկամուտների և հարստության վերաբաշխում տարբեր դասակարգերի միջև, 2-րդ - նկատվում է հարաբերական գների և տարբեր ապրանքների թողարկման ծավալի կամ թողարկման և զբաղվածության տարբեր ուղղություններով շարժում ողջ տնտեսության մասշտաբով: Ինֆլյացիան ազդում է տնտեսության վրա տարբեր ուղղություններով և անդրադառնում է արտադրության ընդհանուր ծավալի վրա, ռեսուրսների փոխհատուցման և արտադրության անդհանուր ծավալի վրա: Առաջին ուղղությանը բնորոշ է այն, որ ինֆլյացիան ուժեղանում է բարձր զբաղվածության և արտադրությանծավալի ժամանակաշրջաններում, և ընդհակառակը, ինֆլյացիայի նվազումը զուգորդում է արտադրության անկման և գործազրկության աճի հետ:

Մակրոտնտեսական տատանումների կայունացումը
Պետությանը կարևոր դեր է հատկացվում մակրոտնտեսական իրավիճակի տատանումների հարթեցման գործում, որով ժամանակ առ ժամանակ  տառապում է տնտեսությունը: Պետական կառավարումն անհրաժեշտ է իրականացնել որոշակի սահմաններում: Այդ սահմանները որոշվում են կոնկրետ շուկայի թուլությունների աստիճանով և ձևավորված տնտեսական իրադրությամբ: Խելացի պետական կարգավորումը թույլ է  տալիս վերացնելու այն þþձախողումներըþþ, որոնք ի զորու չէ վերացնել շուկայական ինքնակարգավորիչ մեխանիզմը: Պետության կարգավորիչ դերն առավելապես մեծանում է տնտեսության անցումային շրջաններում:

Տնտեսության  պետական կարգավորման հիմնական գործիքները
Առանձնացնենք տնտեսությունում պետության միջամտության 2 հիմնական ձևերը՝ ուղղակի և անուղղակի:
1. Նյութական ռեսուրսների վրա ուղղակի միջամտությունը, պետական սեփականության վրաընդլայնման վրա, օրենսդրության և արտադրության վրա: Պետությունը կապիտալիստին տիրապետում է տարբեր ձևերով՝ տրամադրում է վարկեր, մասնակցում է որպես փայատեր, որը պետությանը դարձնում է   հասարակական կապիտալի մի մասի տեր: Պետական հատվածը տարածված է քարածխի արդյունաբերության, էներգետիկայի, ծովային, օդային տրանսպորտի ճյուղերի վրա: Խոսքը գնում է այն ճյուղերի մասին, որտեղ ռեսուրսներն ունեն մեծ  նշանակություն և արժեք:
2. Անուղղակի միջամտությունը դա տնտեսական քաղաքականության տարբեր միջոցների իրականացումն է: Կախված նպատակից այդ միջոցները կարող են լինել տարբեր.
  • կապիտալ ներդրումների խրախուսումը և խնայողությունների ու ինվեստիցիաների միջև հավասարակռության վերականգնումը
  • լրիվ զբաղվածության ապահովումը
  • ապրանքների, կապիտալների և բանվորական ուժի ներմուծման ու արտահանման խրախուսումը
  • գների ընդհանուր մակարդակի վրա ներգործությունը, նպատակ ունենալով հասնելու մի շարք ապրանքների գների կայունացմանը
  • կայուն տնտեսական աճի ապահովումը կամ հովանավորումը
  • եկամուտների վերաբաշխումը և այլն:
Այս միջոցառումների իրականացման համար օգտագործվում է 2 քաղաքականություն՝ ֆիսկալ և դրամավարկային:
Ֆիսկալ քաղաքականությունը դա բյուջետային լծակների օգտագործումն է: Դրամավարկային քաղաքականությունը՝ շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածի և վարկային ոլորտի կարգավորման իրականացումն է:
Սրանք սերտ կապված են իրար հետ և հանդիսանում են տնտեսության ժամանակակից պետական կարգավորման հիմնական ուղղությունները:

 
view 10918 | date 4.8/20 | date ինֆլյացիա, գին, տնտեսություն, տնտեսագիտություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել