Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Հոդվածում ներկայացված են ՀՀ-ում ներքին եւ արտաքին աուդիտի զարգացման դրդապատճառներն ու առկա հիմնախնդիրները: Առաջ են քաշվել ներքին աուդիտի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաեւ առաջարկվել են միջոցառումներ, որոնք կնպաստեն ներքին աուդիտի ինստիտուտի զարգացմանը:
Եկամտահարկը պետության եկամուտների կարևոր աղբյուրներից մեկն է ամբողջ աշխարհում: Ամերիկացի գիտնական և նշանավոր քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը դեռևս 18-րդ դարի վերջերին արտահայտել է հետևյալ հետաքրքիր միտքը. "Այս աշխարհում անխուսափելի են միայն երկու բան` մահը և հարկերը": Հարկերն առաջացել են պետության հետ մեկտեղ և հասարակության գործունեության հավիտենական ուղեկիցներն են:
Տնտեսական խճանկար: "Օֆշոր" ասելով սովորաբար հասկացվում է փոքր կղզի, փոքր երկիր, որտեղ հնարավոր է թաքնվել հարկերից: Օֆշորը երբեմն նույնացվում է ազատ տնտեսական գոտիների հետ, որտեղ նույնպես հարկային արտոնություններ են սահմանված, մինչդեռ, դրանք տարբեր հասկացություններ են: Այս իմաստով, կարծում ենք, շատերին կհետաքրքրի պարզաբանել օֆշորների բուն էությունը, դրանց տեսակները, այն արտոնությունները, որոնք սահմանվում են օֆշորային գոտիներում, և այն հետևանքները, որոնք առաջանում են օֆշորային ընկերությունների գործունեությունից:
Կառավարության տնտեսական քաղաքականությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդում, որոնց թվում առանձնակի կարևորվում են լրիվ զբաղվածության ու գների կայուն մակարդակի ապահովումը, ինչն ընդունված է անվանել ներքին հավասարակշռություն։ Դրա հետ մեկտեղ հաճախ կարևորվում է արտաքին հավասարակշռության ապահովումը, այսինքն՝ ընթացիկ հաշվի հավասարակշռումը։ 1955թ–ին Թրեվոր Սվանի առաջարկած աղյուսակում ընդհանրացվում է ֆիսկալ քաղաքականության դերը հավասարակշռության վերականգման խնդրում։
Տնտեսական ինտեգրումն իր բնույթով բարդ սոցիալ-տնտեսական գործընթաց է, որն առնչվում է ինտեգրվող երկրների ոչ միայն տնտեսական, այլև ազգային, սոցիալ-տնտեսական անվտանգությանը, անկախությանն ու ինքնավարությանը: Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ երկրների տնտեսական ինտեգրումը երկարատև գործընթաց է և կարող է տեղի ունենալ որոշակի փուլերով: Այս իմաստով հետաքրքիր է իմանալ, թե ինչ փուլեր են նախատեսվում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման համար և որքանով է այն ձեռնտու մեր երկրին:
ՀՀ ներդրումային քաղաքակությունը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն տարրերից և ուղղություններից է: Այն նպատակաուղղված է երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավմանը, և վերջինիս հիման վրա, տնտեսական զարգացման ապահովմանը: ՀՀ ներդրումային քաղաքականությունը ձևավորվել և իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա և նպատակաուղղված է Հայաստանի ինտեգրացմանը համաշխարհային տնտեսության մեջ: Ելնելով վերոնշյալից և ներդրումային քաղաքականությունը դիտելով որպես Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություն` ՀՀ կառավարությունը 1994 թվականից սկսած ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է "բաց դռների” քաղաքականություն:
Հայաստանի բանկային համակարգը մեր տնտեսության ամենակայացած համակարգերից մեկն է: Դա ապացուցվեց նաև ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու առումով (ոչ մի բանկ չսննկացավ): Ավելին 2010թվ.-ի ցուցանիշները խոսում են այն մասին, որ իրավիճակը կայունանում է: 2010թվ.-ը հայկական բանկերի համար բավականին բարեհաջող տարի էր: Ըստ ԿԲ-ի պաշտոնական տվյալների, ընդհանուր բանկային համակարգի ակտիվներն աճել են 17.7%-ով, պարտավորությունները` 18.5%-ով, ընդհանուր կապիտալը` 14.6%-ով, իսկ չբաշխված շահույթը կազմել է 33.7մլրդ. դրամ, ինչն ավելի քան 2.2 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ):