Կիրակի, 22 Դեկ 24, 05:48

Ծախսեք ավելի քիչ, քան աշխատում եք` ահա և փիլիսոփայության քարը: Բենջամին Ֆրանկլին

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Մարդկանց երջանկության ձգտումը նրանց բերում է մենակության
Մարդկանց երջանկության ձգտումը նրանց բերում է մենակության
Հարաբերություններ | Բլոգգեր` ADMIN-S | 10 Մարտ 13 21:59

Մարդկանց երջանկության ձգտումը նրանց բերում է մենակության
Եթե մարդ իսկապես ցանկանում է երջանիկ լինել, նա պետք է նվազագույնս կենտրոնացած լինի այդ մտքի վրա: Մասնագետները նշում են, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են երջանիկ լինել, ամբողջ կյանքի ընթացքում իրենց դժբախտ և միայնակ են զգում:

Երջանիկ լինելու անհաղթահարելի ցանկությունը ավելի հաճախ կարող է բերել հիասթափության և միայնակության, քան երջանկության: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդիկ ավելի հաճախ կենտրոնանում են իրենց, այլ ոչ թե շրջակա միջավայրի վրա: Այսպես, սկսելով իրենց հասարակությունից մեկուսացած զգալ, սեփական բարեկեցության մակարդակի զգացողությունը նվազում է:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Emotion ամսագրում, լիովին հերքում են գլխավոր հավաստիացումն այն մասին, որ բոլոր պահանջների բավարարումը, ինչպես նաև նյութական և հոգևոր բարեկեցության հասնելը կյանքի գլխավոր իմաստն է:

Հոգեբանները երկու փորձ են իրականացրել: Առաջինում 20-60 տարեկան 206 տղամարդիկ և կանայք պետք է գնահատեին իրենց երջանկության մակարդակը:

Այնուհետև մասնակիցները սկսել են օրագիր պահել, որտեղ գրանցել են որոշակի ժամանակի իրադարձությունները, երբ իրենց հատկապես շատ դժբախտ են զգացել: Պարզվում է, որքան շատ են հարցվածները ձգտել երջանկության, այքան դժբախտ են նրանք իրենց զգացել: Հաջորդ փորձը նախատեսում էր 44 ուսանողների կողմից հուզական չեզոքության տեսահոլովակ դիտելը, որից հետո նրանք պետք է գնահատեին իրենց միայնության մակարդակը:

Որոշ աղջիկների առաջարկվել է թերթի հոդված ընթերցել, որտեղ խոսվել է երջանիկ լինելու, լավ կարիերայի և կյանքի մասին:

Վերջում բոլորին ցուցադրել են 35 րոպե տևողությամբ մի ֆիլմ, որը հանդիսատեղի մոտ միմյանց նկատմամբ կապվածության զգացողություն է առաջացնում:

Ըստ Globalscience-ի՝ առաջին տեսահոլովակի դիտումից հետո, մարդկանց մոտ միայնակության զգացողության նույն մակարդակն է գրանցվել:


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5838 | date 5.0/1 | date խորհուրդներ, երջանկության բանաձև, օգտակար, երջանկություն, երջանկության գաղտնիքներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել