Կիրակի, 22 Դեկ 24, 11:11

Կառավարումը վեր է ամենից, քանի որ այն իրենից ներկայացնում է պրակտիկ մի գործընթաց, որտեղ արվեստը, գիտությունը և ստեղծագործությունը հանդիպում են միմյաց: Հենրի Մինթցբերգ

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Եղե՛ք երջանիկ. թեստ
Եղե՛ք երջանիկ. թեստ
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` KinoPause | 20 Հոկտ 13 13:30

Եղե՛ք երջանիկ. թեստ
1. Շտապելիս հանկարծ ձեր ականջին է հասնում թափառական երաժշտի հաճելի մեղեդին.
ա) ժպտում եք ու շարունակում վազքը - 2
բ) մի պահ կանգնում եք ու նույնիսկ ձայնակցում - 1
գ) քիթ սրբելու ժամանակ անգամ չունեք - 3

2. Խիստ զբաղված պահին ընկերները գալիս են ու առաջարկում դիտել իրենց հետ բերած հետաքրքիր տեսաերիզը.
ա) այնքան էլ չեք ոգևորվում այդ առաջարկից - 2
բ) մտածում եք, որ գործը ոչ մի տեղ չի փախչի ու որոշում եք դիտել տեսաերիզը - 3
գ) կտրտնջաք, որ ձեզ խանգարում են, բայց կդիտեք - 1

3. Ձեր ընկերը (ընկերուհին) հրամցնում է ձեր սիրած ճաշատեսակը, թեև գիտի, որ դիետա եք պահում.
ա) որոշում եք ուտել, թեև գիտեք, որ հետո զղջալու եք - 2
բ) միայն կհամտեսեք - 3
գ) շնորհակալություն կհայտնեք ու կհրաժարվեք - 1

4. Պատահե՞լ է, որ երեկույթին նախատեսվածից ավելի երկար մնաք.
ա) միայն այն դեպքում, եթե շատ հետաքրքիր անցնի - 2 
բ) ոչ, քանի որ ուշանալը թանկ կնստի ձեր վրա - 3
գ) իհարկե, ինչո՞ւ հրաժարվել կյանքի փոքր հաճույքներից - 1

5. Ազատ ժամանակ մտածո՞ւմ եք աշխատանքի հետ կապված խնդիրների մասին.
ա) այո, իհարկե - 3 
բ) միայն բարդ իրավիճակներում - 2 
գ) ամենևին - 1

Ամփոփե՛ք արդյունքները
5-7 միավոր - Ապրում եք՝ առաջնորդվելով "օրվա հոգսը օրվան բավ է" սկզբունքով, և բաց չեք թողնում կյանքի յուրաքանչյուր պահով զմայլվելու հնարավորությունը, ինչը ձեր կյանքը դարձնում է առավել բուռն, թեև երբեմն խանգարում է ծրագրերի իրականացմանը:
8- 11 միավոր - Սիրում եք կյանքը, թեև սթրեսային վիճակներից դուրս գալու համար բավական ժամանակ է պահանջվում:
12- 15 միավոր - Ձեզ ավելի շատ մտահոգում է ապագան, քան ներկան, ուստի ձեր յուրաքանչյուր քայլը ծրագրված է, և ցանկացած չնախատեսված քայլ ձեզ համար մեծ շքեղություն է:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5750 | date 5.0/1 | date օգտակար, երջանկության բանաձև, երջանիկ եղե՛ք, երջանկություն, թեստ, երջանիկ, երջանկության գաղտնիքներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել