Հինգշաբթի, 21 Նոյ 24, 18:07

Գիտության բոլոր գաղափարներն ի հայտ են եկել իրականության և այն հասկանալու մեր փորձերի դրամատիկ հակասություններում: Ա. Էյնշտեյն

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է
Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է
Տոներ և օրեր | 06 Հուլ 13 14:08

Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է
Հուլիսի 6-ը համարվում է համբույրի միջազգային օր: Համբույրը ջերմ զգացմունքեր արտահայտելու ձև է, համբուրվողները միմյանց նկատմամբ տածում են սեր, նվիրվածություն, բարեկամական զգացմունքներ. համբույրը արտահայտում է երախտիք, շնորհավորանք. համբույրով նաև ողջունում են միմյանց և հրաժեշտ տալիս։ Հոգեբանների կարծիքով համբույրը հանգստացնում է ներվային համակարգը եւ կանխում է սթրեսները: Համբուրվել սիրողները հաճախ դրսեւորվում են ինչպես լավատեսներ, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ «փունջ» է: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0,7 մգ սպիտակուց, 0,45 մգ տարբեր աղեր: Բացի այդ, համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ (շղթայամանրե), ստաֆիլոկոկներ (ողկուզաձեւ մանրե) եւ բազմաթիվ բակտերիաներ, որոնցից 95%-ն անվնաս են: Հին Բաբելոնում հրապարակային համբույրները պատժվում էին ամենայն խստությամբ: Եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը: 18-րդ դարում, երբ լայն տարածում էին գտել չումայի, սիֆիլիսի եւ կատաղահարության վարակները, եվրոպացի բժիշկները հիվանդներին պահ էին տալիս. «Երբեք մի՛ համբուրեք մարդու շուրթը, եթե համոզված չեք, որ նա բացարձակ առողջ է»:

Հաբույրը սիրո դրսեւորման ամենագեղեցիկ ձեւն է, իսկ սիրո ամենագեղեցիկ օրինակը եղել եւ շարունակում է մնալ Ռոմեոյի եւ Ջուլիետի սերը: Առաջարկում ենք դիտել տեսանյութ Ռոմեոյի եւ Ջուլիետի սիրո պատումի մասին:


Աղբյուր՝ http://mygyumri.com/norutyunner/170-aysor-hambuyri-miaz...
 
view 5582 | date 5.0/1 | date ՍԵՐ, համբույր, սիրահարվածություն, ՏՈՆԵՐ, համբույրի միջազգային տոն, ՏՈՆ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել