Կիրակի, 22 Դեկ 24, 07:08

Եթե ուզում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել, երբ այլևս ասելու բան չկա: Ի. Լաֆաթեր

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Սուրբ Վալենտին
Սուրբ Վալենտին
Տոներ և օրեր | Բլոգգեր` ArmEco | 13 Փետր 13 18:41

Սուրբ Վալենտին
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։

Այս գեղեցիկ տոնի արմատները գալիս են Հռոմեական կայսրության ժամանակներից: Ըստ լեգենդի հռոմեական կայսր Կլավդիոս 2-ը արգելում երիտասարդներին ամուսնանալ՝ գտնելով, որ այդպես երիտասարդ տղամարդիկ ավելի անձնվիրաբար կկռվեն կայսրության համար: Այդ ժամանակ Վալենտինը հասարակ քահանա էր, ով իր գործունեությունը ծավալում էր եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ: Խղճալով երիտասարդներին` նա բոլորից գաղտնի ամուսնացնում էր սիրող զույգերին: Կայսրը, տեղեկանալով քահանայի "հանդգնության" մասին, հրամայում է բանտարկել նրան, որտեղ էլ վերջինս ծանոթանում է բանտապետի աղջկա՝ գեղեցկուհի Ջուլիայի հետ և սիրահարվում նրան: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա նամակով սիրո խոստովանություն է անում աղջկան` նամակի ներքևում ստորագրելով` «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում:

Հետագայում Հռոմի պապ Գելասին փոխարինում է հեթանոսական Լուպերկալի տոնը (տոնը նշվում էր փետրվարի 15-ին) Սուրբ Վալենտինի օրով: Քանի որ քահանա Վալենտինին մահապատժի էին ենթարկել փետրվարի 14-ին, սիրահարների օրը սկսեցին նշել հենց այդ օրը: Սիրահարների տոնը նշվում է այն մարդու պատվին, ով երիտասարդ սիրահարների համար զոհվեց և միայն նամակով կարողացավ հայտնել իր սիրելիին իր սիրո մասին:

Հիմա այս տոնը նշվում է գրեթե բոլորի կողմից: Ավանդույթի համաձայն, սիրահարները իրար նամակներ են գրում, որտեղ խոստովանում են իրենց մեծ սիրո մասին: Իսկ նամակի ներքևում գրվում է սիրո մեծ բարերար Սուրբ Վալենտինի խոսքերը՝ "Քո Վալենտին":

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6298 | date 5.0/1 | date ՏՈՆԵՐ, փետրվարի 14, Սուրբ Վալենտին, սիրահարվածություն, սիրահարների տոն, ՍԵՐ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել