Շաբաթ, 23 Նոյ 24, 13:11

Եթե դուք կարող եք գտնել ուղի առանց որևէ խոչընդոտների, ապա այն ամենայն հավանականությամբ ոչ մի տեղ չի տանում: Էռնեստո Չէ Գևարա

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Հավատում եմ քեզ, խավա’ր…
Հավատում եմ քեզ, խավա’ր…
Մտորումներ | Բլոգգեր` Lilok94 | 06 Ապր 13 12:42

Հավատում եմ քեզ, խավա’ր…
…Իսկ հարցերը մնում են անպատախան գուցե և նրա համար, որ հարցատերը ես եմ… Իսկ հարցերը արյուն են մակարդում: Պատասխան չկա, կախվում ենք փրփուրներից, երազում ենք չերազել…
Մի որբացած միտք ապաստան է խնդրում: Չեմ կարող մերժել: Պտտվում է շուրջբոլորս ու կրկնում առաջին անգամ. «Ես քեզ Լույս եմ բերել»: Լու՞յս… Ինչի՞ համար: Չե որ Խավարն ավելի զորեղ է, չէ՞ որ Խավարը վախկոտների վերջին հույսն է: Իսկ ես վաղուց արդեն ուժեղ ու աներկյուղ չեմ: Իսկ ինձ արդեն վաղուց են դարբնի մուրճին պաս տվել… Չկոփվողներից եմ, չի ստացվում քարանալ, չի ստացվում ուրանալ… ուրանալ անցյալը, ուրանալ ինքս ինձ: Լուսացող օրվա հետ լուսանում է հոգիս: Սիրել, սիրել եմ ուզում: Ես փնտրում եմ քեզ, ես կորցնում եմ քեզ, քեզ, որ երբեք էլ իմը չես եղել ու չես լինի մեկ պարզ պատճառով միայն, որ չկաս…Դու չկաս, իսկ արևը վաղուց է հեգնում ինձ իմ անհույս ցնորքների համար: Անձրևը մատիկներով թակում է դեմքս ու մազերս: Ինձ թվում է` արտասվում եմ, ինձ թվում է` ես մարդ եմ, էակ` զգալու և սիրելու ունակ: Վերջին կաթիլի հետ փոշիանում են կասկածները, իսկ ինձնից մնում է միայն մի ծրագրավորված ռոբոտ: Վերցնում եմ ցնցուղն ու ջուր շաղ տալիս սխալներիս վրա, որ շատ փոշի չբարձրացնեն, հետո խնամքով ավլում եմ ու աննկատ լցնում սրտիս բացված ճեղքերի մեջ… Խաբում եմ հիմարաբար ինքս ինձ, ես խաբեբա եմ, ես խլել եմ ինձնից իմ եսն ու սպանել անողոքաբար:
Խավարի ճաղերը լույս են խմորում: Ես կորցնում եմ անհունի սահմանը, մոլորյալ եմ, մոլորվել եմ… Հայելին բացահայտում է մի նոր երևույթ իր համար` իմ աչքերը: Կանաչ ծո՞վ, թե՞ կանաչ ցավ…Չէ’, չէ’, կանաչ խավար, կանաչ մոռացում, կանաչ անուրջներ, որ կամուրջ են փնտրում նետվելու համար:
Լու~յս, ես գրկում եմ այն, ես շնչում եմ այն: Իսկ նա անողոքաբար փախչել է ուզում: Մի՞ թե ես այդքան թերի եմ, իսկ ուր մնաց խավարի նվիրած կատարելությունը: Քայլերը դանդաղում են, կեղծ ինքնասիրությունը չի թողնում ներում խնդրել: Ես էլի մենակ եմ, ես էլի երազ եմ բեմադրում, ես անհույս եմ… Մի’ թող մոռանամ, մի թող թուլանամ, ես քեզ իրական կանաչ դրախտ եմ խոստանում իմ ոչ պակաս կանաչ աչքերի մեջ:
Իրիկնամուտին լռությունն է անգամ լռում, իրիկնամուտին ես հանձնվում եմ խավարին: Հրաշք. ես նորից կատարյալ եմ: Մի կողմ եմ դնում լուսավոր հոգիս ու հավաքում եմ պատատուկի ծաղիկներ, որոնք խավարի մեջ վարդերի են նմանվում: Ի~նչ հաճելի խոնավ է ամեն ինչ, ոտքերիս տակ այնքան փափուկ է: Ես երջանիկ եմ` չիմանալով, որ ճահիճը բամբակի դաշտի տեղ եմ դրել: Խավա’ր, այդ ինչպե՞ս եղավ, որ դու ինձնից խաբեբա ես… Գժվել եմ ուզում, կարելի՞ է: Գիշերը մի մոմն անգամ արև է թվում, գիշերը… Ախ, այդ գիշերը: Անքնությունից հորանջող զույգ աչքերը քուն են տենչում, բայց մի որբացած միտք անվերջ տանջում է ու մաշում. «Ես քեզ Լույս եմ բերել»: Լու՞յս …հանուն ինչի՞…
Նայի’ր, քեզ խավար եմ նվիրելու: Չես ուզում: Հասկանում եմ քեզ: Ոչի՛նչ, սիրելիս, մտածիր, թե ես թույլ եմ, խավար եմ պաշտում: Ափսո~ս, որ միայն ես գիտեմ` խավարում պարաններ ու կամուրջներ դժվար է գտնել:
Խավա՛ր, ես հավատում եմ քեզ, որովհետև քո ճաղերի մեջ է, որ չեմ տեսնում ճակատիս դաջված հավերժ դժբախտի պիտակը…Խավա՛ր, չթողնես ինձ մենակ, դու ես իմ կյանքի միակ Լույսը…

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6266 | date 5.0/1 | date հարաբերություններ, մտորումներ, մտքեր, սիրահարվածություն, ՍԵՐ, խավար

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել