Մայրենի լեզվի միջազգային օրը (Inernational Mother Language Day), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի կողմից հռչակվել է 1999թ. նոյեմբերի 17-ին, նշվում է ամեն տարի` սկսած 2000թ. փետրվարից, լեզվային և մշակութային բազմազանությանն օժանդակելու ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով:
Ըստ UNESCO-յի տվյալների` աշխարհի 6000 լեզուների ուղիղ կեսը շուտով դուրս կգա կիրառությունից:
"Մայրենի լեզուները յուրահատուկ են նրանով, որ ի ծնե իրենց հետքն են թողնում յուրաքանչյուր մարդու վրա, ինչ էլ հետագայում օգնում է մարդկանց տիրապետել օտար լեզուների", - նշել է UNESCO-յի նախկին գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուրան:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է