Շաբաթ, 21 Դեկ 24, 19:00

Սովորեք առանձնացնել կարևորը ոչ կարևորից: Շատ մարդիկ չեն հասնում հաջողության միայն այն պատճառով, որ չափից ավելի մեծ կարևորություն են տալիս մանրուքներին:

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Նշաններ, որոնք կվկայեն` նա Ձեզ սիրում է
Նշաններ, որոնք կվկայեն` նա Ձեզ սիրում է

Նշաններ, որոնք կվկայեն` նա Ձեզ սիրում է
Եթե ուզում եք հստակ իմանալ, նա Ձեզ սիրո՞ւմ է, թե՞ ոչ, կարդացեք այս հուշումներն, և ամեն ինչ Ձեզ համար պարզ կդառնա:

1. Նա Ձեզ ուշադիր կլսի՝ առանց ընդհատելու: Որոշ ժամանակ անց, իհարկե, ամեն ինչ անգիր չի հիշի, բայց կհիշի' դուք ինչ եք քննարկել խոսելիս:

2. Եթե խոստացել է, կզանգի: Եթե չի խոստացել, նույնպես կզանգի: Ոչ թե նրա համար, որ ձանձրանում է կամ ուզում է Ձեզ վերահսկել, այլ պարզապես սիրում է և կարոտում:

3.Մրսե՞լ եք և հիվա՞նդ եք: Ձեր սիրելին կգնի Ձեզ համար դեղեր, բժիշկ կկանչի, կպատրաստի Ձեզ համար արգանակ: Եթե նրա համբերությունը բավարի մեկ օրից ավել Ձեր մասին հոգ տանելու, ապա նա, միանշանակ, անտարբեր չէ Ձեր հանդեպ:

4. Նա, սեռական հարաբերություն ունենալուց առաջ, պատրաստ կլինի անցնելու ցանկացած հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև բուժում' մտածելով և´ Ձեր, և´ Ձեր ապագա երեխաների առողջության մասին:

5. Նրան դուր կգան Ձեր հարազատներն ու ընկերները, և նա հաճույքով կշփվի բոլորի հետ: Իսկ եթե նրա ծնողները ևս Ձեզ հաճույքով են ընդունել իրենց շրջապատում, դա արդեն լավ նշան է' սովորաբար տղամարդիկ պատահական աղջիկների իրենց ծնեղների հետ չեն ծանոթացնում:

6. Նա ամենուր, որտեղ միասին եք լինում, վճարում է Ձեր փոխարեն: Նա չի պատրաստվում Ձեզ գնել, ուղղակի պատրաստ է Ձեր երկուսի համար պատասխանատվություն կրել:

7. Նրան դուր է գալիս նայել Ձեզ: Չի փնտրում թերություններ, չի խնդրում փոխել սանրվածքը կամ կարճ շրջազգեստը: Նա լրիվ անկեղծ հիանում է Ձեզնով:

8. Երբ հիասթափված եք լինում, նա պատրաստ է Ձեզ ժամերով հանգստացնել` առանց նյարդայնանալու և ասելու, որ Դուք հոգեբանի կարիք ունեք:

9. Նա երբեք Ձեզ չի համեմատի իր նախկին ընկերուհիների հետ. Դուք յուրահատուկ եք և վերջ:

10. Երբ Դուք ասում եք` իրեն ոչինչ չեք խոստանում, նա տեսարան չի սարքում: Նա պատրաստ է սպասել, սպասել այնքան, ինչքան պետք է, որովհետև սիրում է Ձեզ:

Կասեք` տղամարդիկ ընդունա՞կ չեն նման կերպ սիրել: Կարող են, պարզապես սերը դա տանղանդ է, որը, ցավոք, ոչ բոլորին է տրված: Իսկ եթե Ձեր զուգընկերն այս տասը կետերից գոնե վեցին համապատասխանում է, ապա հավանականությունը մեծ է' երկար տարիներ միասին կապրեք:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 8990 | date 5.0/1 | date ՍԵՐ, խորհուրդներ կանանց, սիրահարվածություն, խորհուրդներ, հարաբերություններ, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել