Ո՞վ եմ ես: Ես գաղտնիքն եմ առողջության ու երջանկության: Ես ներշնչանքն եմ երիտասարդության և սփոփանքը ծերության: Ես միշտ մատչելի եմ: Ես անպարտելի եմ և հավերժական: Ես հակաթույնն եմ հանցագործության, աղքատության, վախի ու դաժանության: Ես հաղթողն եմ հիվանդության, բռնակալության և հուսահատության: Ես ապաքինողն եմ ատելության, մեղքի և անարդարության: Ես ընկերն եմ ճշմարտության և արդարացիության: Ես դարմանն եմ աշխարհի կարիքների, պատերազմների ու վշտերի: Ես առաջնորդն եմ քարոզիչների, մարգարեների ու գրողների: Ես արարիչն եմ վեհ երաժշտության, նկարների ու ճարտարապետության: Ես ծառան եմ հավատի, ողորմածության և կարեկցության: Ես իրագործումն եմ օրենքի: Ես ամենամեծ ուժն եմ աշխարհի: Ես սերն եմ:
Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում… իրենը չի որոնում… սերը չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա… սերն ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը հավերժ է, այն երբեք չի վերջանա: Ա. Կորնթացիս 13:4-8
Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ: Կոնֆուցիուս
Շնորհավորում ենք բոլոր սիրահարներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանում երանությամբ, երջանկությամբ, խինդով ու ջերմությամբ լեցուն պայծառ օրեր, ընտանեկան բարօրություն ու բերկրանք: Սիրեք անժամանակ ու անմոռաց...
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է