Շաբաթ, 28 Դեկ 24, 05:42

Մարդը, որի բախտը բերել է, դա այն մարդն է, որն արել է այն, ինչն ուրիշները միայն պատրաստվում էին անել: Ժյուլ Վեռն

Գլխավոր » Բլոգեր » Տոներ և օրեր » Ձեռագրի տոն
Ձեռագրի տոն
Տոներ և օրեր | 23 Հնվ 14 22:06

Ձեռագրի տոն
Հունվարի 23-ին ողջ աշխարհում նշվում է Ձեռագրի տոնը (National Handwriting Day), որի նպատակն է հիշեցնել բոլորին, որ չնայած օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին, ձեռագիրն իր ուրույն տեղն ունի գրագրության ոլորտում: Տոնի նախաձեռնողն է Գրենական պիտույքներ արտադրողների ասոցիացիան: Հետաքրքիր է, որ հունվարի 23-ին ծնվել է ամերիկյան հայտնի հասարարակական գործիչներից մեկը` Ջոն Հենքոքը, ով առաջինն է ստորագրել Անկախության հռչակագրի տակ:

Ձեռագրի մասին

Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռևս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը եկել է այն եզրակացության, որ մարդկանց հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել նաև ձեռագրի միջոցով: Այս մեթոդը այսօր էլ ակտուալ է և կիրառելի: Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձևը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը և այլն:

Տառերի չափը

Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը և փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ և հանգիստ մարդկանց: Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են և չեն սիրում լինել ենթակայի դերում: Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ և զսպված բնավորությամբ:

Տառերի ձևը

Տառերի ձևը կարող է լինել կլորավուն և սուր:
Կլորավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում որևէ կարգուկանոնի և չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո, ինչպես նաև համագործակցելու հակում ունեն:
Խոշոր, հաստ և սուր (անկյունաձև) տառերը վկայում են հեղինակի բռնկուն և ազնիվ բնավորության մասին, իսկ անկյունաձև, բայց մանր տառերը բնորոշ են այն մարդկանց, ովքեր գիտական մտածողություն ունեն, կարող են միանգամից մի քանի գործողություն կատարել՝ կենտրոնանալով դրանց վրա մինչև ցանկալի արդյունքի հասնելը:

Տողից շեղումը

Երբեմն նայելով տեքստին, նկատում ենք, որ հեղինակը տողից շեղվել է դեպի վար կամ վեր: Եթե մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն է:

Դեպի վեր ուղղված շեղումը խոսում է այն մասին, որ հեղինակը լավատես է, բարյացակամ, հեշտությամբ է հարմարվում նոր միջավայրին: Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության և զգուշության մասին:

Աղբյուր՝ http://www.dasaran.am/apps/wiki/view/id/5595
 
view 5580 | date 5.0/1 | date ՏՈՆԵՐ, ձեռագիր, ՏՈՆ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել