Ընդունված է համարել, որ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ առաջին հաղթանակներն էլ հանդիսացան "Կարմիր բանակի ստեղծման" պատճառները:
1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ը սկսեցին նշել՝ որպես Խորհրդային բանակի և ռազմա-ծովային նավատորմի համազգային օր: Խորհրդային միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:
Որոշ մարդկանց համար փետրվարի 23-ը, այնուամենայնիվ, հանդիսանում է բոլոր այն տղամարդկանց օրը, ովքեր ծառայում կամ ծառայել են բանակում կամ այլ ցանկացած ուժային կառուցում:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է