Գաղտնիք չէ, որ սիրահարված լինելը հրաշալի և կախարդական զգացում է, որն ունակ է վերափոխելու յուրաքանչյուր մարդու ներաշխարհը։ Սակայն ինչպես նկատում է Yahoo! News-ի հոդվածագիր Էլիզ Ներսեսյանը, այդ զգացողությունը բարերար ազդեցություն է ունենում նաև մարդու առողջության վրա։
1. Սիրահարվածության զգացումն օգնում է պահպանել կազմվածքը
Սիրահարված մարդն անընդհատ փորձում է իր սիրելիի հաճոյախոսություններին արժանանալ, ինչի համար շատ կարևոր է կազմվածքը լավ վիճակում պահպանելը։ Սիրահարված մարդը սկսում է հաճախակի դարձնել այցելությունները մարզադահլիճ, կանոնավորում է սննդակարգը, ինչի շնորհիվ ավելի նրբակազմ է դառնում։
2. Սիրահարվածության զգացումն օգնում է բարձր պահել տրամադրությունը
Սիրահարվածության վիճակում գտնվող մարդու համար երկինքն ավելի կապույտ է, արևն՝ ավելի ջերմ, իսկ ժպիտն էլ՝ դեմքից անպակաս։ Գիտնականներն ապացուցել են, որ սիրահարված մարդկանց ուղեղում ավելի շատ է արտադրվում դոպամին կոչվող քիմիական նյութը, որը պատասխանատու է լավատեսական զգացողությունների համար։
3. Սիրահարվածությունն օգնում է երիտասարդ տեսք ունենալ
Անձնական հարաբերություններում երջանկության հասած մարդիկ արտաքնապես ավելի երիտասարդ են երևում՝ ի տարբերություն նրանց, ովքեր խոցված չեն Կուպիդոնի նետով։ Իրականում սիրահարված մարդու օրգանիզմում ավելանում է օքսիտոցին հորմոնի քանակը, ինչի հետևանքով երակներում արտադրվում է DHEA հակատարիքային հորմոնը։
4. Սիրահարվածության զգացումը երկարացնում է կյանքը
Նման մարդիկ երկար ապրելու ավելի շատ շանսեր ունեն։ Այս տեսակետը գիտական հիմքեր ունի, քանի որ Յուտայի պետական համալսարանի մասնագետները հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ սիրո մեջ երջանիկ մարդիկ ավելի առողջ ու երկարակյանց են՝ ի տարբերություն միայնակների։
5. Սիրահարվածության զգացումը բարելավում է հիշողությունը
Իտալացի մասնագետները պարզել են, որ այդ զգացման շնորհիվ մարդու օրգանիզմում ավելանում է հիշողության համար պատասխանատու հորմոնը, որը նաև նպաստում է ուղեղի նոր բջիջների աճին։