Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:09

Կյանքը դա անընդհատ կատարվող փոփոխություն է: Երբ շարժումը կանգ է առնում, մարդը ծերանում է և մահանում: Ա. Մորուա

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Սիրուց խենթացածը
Սիրուց խենթացածը
Մտորումներ | Բլոգգեր` Lilok94 | 06 Ապր 13 12:53

Սիրուց խենթացածը
Խենթերն ովքե՞ր են: Գուցե խելոքներ, ովքեր հասկացել են իմաստը կյանքի կամ գուցե նրանք, ովքեր ժամանակից առաջ են վազել: Եվ ինչի՞ց են կյանքում մարդիկ խենթանում` ցավի՞ց, տանջանքի՞ց… միգուցե սիրու՞ց…

«Խենթացած ծերուկ»… այսպես էին բոլորն անվանում նրան: Ծերունին ութսունն անց մի ալեհեր էր, որն ամբողջ օրը լուռ կանգնում էր միևնույն տեղում, կանգնում էր անշարժ` հայացքն երկնքին հառած: Մարդիկ, ովքեր չէին ճանաչում նրան, կմտածեին, թե մի թափառական կամ էլ մուրացկան է, բայց... ծերունու հայացքն այնքան տարբեր էր. նրա աչքերում այնքան թախիծ կար, իսկ դեմքի խորշերը խոսում էին լուռ նրա տառապանքի մասին: Նրա աչքերում մանկան երազ կար, գուցե սպասում ... այդպես էլ չէի կարողանում ինքս հասկանալ... երազկոտ, մռայլ, տառապած, ժպտացող, անհասկանալի մի հայացք ուներ:
Մի անգամ, երբ անցնում էի կրկին այդ փողոցով, անծանոթ մեկը ցանկացավ լավություն անել այդ խեղճ ծերունուն իր գրոշներով: Ծերունին այդ պահին մռայլվեց, կարծես երկնքում արևը խավարեց.
- Ես մուրացկան չեմ, - նա այնպես գոռաց, ասես երկնքում հրաբուխ ժայթքեց:
Բոլորը քարացել էին իրենց տեղերում, ոչ մեկ չէր տեսել նրան այդպիսին: Մի քանի վայրկյան կանգնեցին, նայեցին, հետո հեռացան` ասելով մեկմեկու «խենթացել է լրիվ, այ քեզ հիմար ծերունի»:
Թախծոտ ու լռին, դանդաղ քայլերով մոտեցա նրան ու հարցրեցի կամացուկ ձայնով.
- Ինչու՞ ես պապի դու կանգնում այստեղ այս նույն ժամերին և ու՞ր ես նայում:
Հարցրեցի ու սարսափեցի. սարսափեցի` նայելով նրա դեմքին: Նրա դեմքի խորշերը լայնացան, նրա աչքերը փայլեցին այնպես, ինչպես անձրևի ժամանակ կայծակն է փայլում: Ինձ թվաց հիմա կգոռա, բայց, նայելով ինձ, ասաց.
- Տղա'ս, ես խենթ չեմ, իսկ այդ գրոշներն ոչինչ են, ոչի˜նչ... Այն, ինչ ինձ պետք է, ոչ մեկ ու ոչինչ ինձ չի կարող տալ...
Մի պահ լռեց. նրա աչքերը լցվեցին արցունքով, կարծես հազիվ զսպելով իր արցունքները, նորից շարունակեց.
- Տեսնում եմ տղաս, դու էլ ինձ նման միայնակ ես անցնում այս փողոցներով, ինչպես անցնում էի ես մի ժամանակ` մռայլ ու թախծոտ, բայց դու կարո'ղ ես, կարող ես տղա'ս, գնա' ու գտի'ր նրան այս լույս աշխարհում, իսկ ես ... ես չեմ կարող, ավելի
շուտ կարող եմ, գիտե՞ս, բայց դու ինձ չես հասկանա... ուղղակի կասեմ, որ սպասում եմ իմ ժամանակին, որ գնամ ու գտնեմ նրան այն հեռավոր, խավար աշխարհում...
Երկար ժամանակ նա լուռ էր. Ինքս էլ կանգնել էի լուռ, ու համարձակությունս կարծես չէր ներում, որ նայեի նրա աչքերին և հեռանալ կարծես անզոր էի…
- Իսկ դու հարցնում ես ` ինչու՞ եմ այստեղ,- խոսեց կրկին ծերունին,- այստեղ եմ տղաս, որովհետև ուզում եմ մեռնել հենց այն տեղում, որտեղ մահացել է իմ սիրած յարը:
Արցունքները զսպել անզոր էր արդեն, նա արտասվում էր մանկան նման:
- Ես սպանեցի նրան հենց այն ժամանակ, երբ հրաժեշտի խոսքեր ասելով չէր նայում անգամ իմ թախծոտ դեմքին… «թող երջանիկ լինի, թեկուզ ոչ իմ հետ», չէ', դա չէ սերը, այդպես չեն սիրում: Եվ վերջին անգամ նայեցի նրան` սառած աչքերն հառած երկնքին, նա պառկած էր լուռ խոնավ հողին… հետո ինձ տարան… Ինչ տեսել եմ ես իմ կյանքում, իմ թշնամին թող չտեսնի: Ես նայեցի նրա դեմքին և հասկացա, որ իր կյանքում նա երբեք էլ սեր չի տեսել, միշտ տառապել, տառապանքով լուռ երազել, երազել է նրան…
Կարծես փախչելով ծերունուց` արագ հեռացա: Սարսափած էի նրա ցավից, նրա կյանքի պատմությունից: Հաջորդ օրն անցնում էի կրկին ես այդ փողոցով ու կրկին ուզեցի նայել այդ ծերունուն, բայց նա չկար: Ես հարցրեցի մի ծանոթի, թե չի՞ տեսել արդյոք նրան` այն ծերունուն, «հա, այն խենթի՞ն, երեկ այստեղ այս նույն ժամին մահացել է խենթ ծերունին…»:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6798 | date 5.0/3 | date օգտակար, ՍԵՐ, մտքեր, մտորումներ, դու և նա, սիրահարվածություն, խենթեր, հարաբերություններ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել