Մեր կասկածնե՞րը: Դրանք մեր դավաճաններն են: Նրանք ստիպում են մեզ կորցնել այն, ինչը մենք հավանաբար կարող էինք ունենալ, եթե չվախենայինք փորձել: Ուիլյամ Շեքսպիր
Սերն ապրում է երեք տարի. առաջինը կրքի տարին է, որին փոխարինելու է գալիս նրբության տարին, և ի վերջո ավարտվում է ձանձրույթի տարով:
Առաջին տարում ասում են` եթե դու գնաս, ես վերջ կտամ կյանքիս: Երկրորդ տարում ասում են` եթե դու գնաս, շատ կցավացնես ինձ, բայց ես կենդանի կմնամ: Երրորդ տարում ասում են` եթե դու գնաս, ես դա շամպայնով կնշեմ:
Ահա սիրահարվածության մի հասարակ թեստ. եթե առանց քո սիրեցյալի անցկացրած չորս-հինգ ժամից հետո սկսում ես կարոտել նրան, ապա դու սիրահարված չես` հակառակ դեպքում ձեր բաժանման 10 րոպեն էլ բավական կլիներ, որպեսզի կյանքդ դառնար անտանելի:
Որպեսզի սերը հավերժ ապրի, պետք է ընդամենը մոռանալ ժամանակի մասին: Այդ ժամանակակից աշխարհն է սպանում սերը… Ես հասկացա գլխավորը` որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես դժբախտության ահավոր մի շրջան: Եթե չանցնես վշտի դպրոցը, երջանկությունը ամուր լինել չի կարող: Երեք տարի ապրում է այն սերը` որը չի ալեկոծել բարձրունքներ և չի եղել հատակում, այլ ընկել է երկնքից` պատրաստի տեսքով:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է