Կիրակի, 22 Դեկ 24, 12:10

Բոլոր մարդիկ էլ ուզում են ապրել լեռան գագաթին, չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է: Գարսիա Մարկես

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Փակ աչքերով
Փակ աչքերով
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` Lilok94 | 06 Ապր 13 13:00

Փակ աչքերով
―Նայի՛ր, նայի՛ր, ևս մեկը, ի՜նչ գեղեցիկ է:
―Հազար ինը հարյուր իննսունինը:
―Ի՞նչ:
—Ես հոգնեցի հաշվելուց, իսկ դու արդեն քանի ժամ է հետևում ես դրանց և ամեն մեկի հետ ուրախանում:
—Դու հաշվո՞ւմ ես, դու նույնիսկ այստե՞ղ ես շարունակում քո հաշվարկները. դու ուղղակի չես տեսնում` հազարավոր աստղեր ընկնում են երկնքից, իսկ դու հաշվում ես, մոդել կազմում, հետազոտում, համեմատում, փաստեր արձանագրում. ես հոգնել եմ քեզանից. քո կյանքում հաշվարկից բացի ոչինչ չկա. ես գնում եմ:
―Այս ուշ ժամին ո՞ւր ես գնում, սպասի՛ր:
―Հաջողություն, աա՜խ:
―Ի՞նչ եղավ, շա՞տ է ցավում:
―Ոչինչ էլ չեղավ, ուղղակի գլուխս…., աա՜խ, գլուխս շատ ուժեղ ցավում է:
―Լա՛վ, արի օգնեմ` վեր կենաս:
―Ո՛չ-ո՛չ, սիրելի՛ս, ես ոչինչ չեմ տեսնում, ոչինչ, ո՛չ:
Մենք շատ շտապ հասանք մոտակա հիվանդանոցը:
―Բժի՛շկ, նա կառողջանա՞:
―Մենք փորձեցինք անել ամեն ինչ. ոտքի կոտրվածքը ժամանակի խնդիր է, անհրաժեշտ է ուշադիր լինել, իսկ տեսողությունը….
―…Իսկ հնարավոր չէ՞ վիրահատություն կատարել:
―Ցավում եմ ….
***
―Ի՜նչ գեղեցիկ տեսք ունես:
―Ես գեղեցիկ եմ, քանի որ այսօր մենք տուն ենք վերադառնում, իսկ դու կարո՞ղ ես ինձ նկարագրել, միգուցե դո՞ւ ես ինձ այդպես տեսնեմ:
―Քո վարսերը մետաքսի նման թափվում են դեպի վար, նրանց արանքից երևում է արևի լույսը, շուրթերդ վարդագույն են և հյութալի. մի խոսքով շա՜տ գեղեցիկ ես:
―Ես քեզ չեմ հավատում, ստում ես, լա՛վ, արի գնանք տուն. թե չէ այստեղ արդեն դեղերի հոտից խեղդվում եմ:
―Գնացինք:
***
―Դու երևի հոգնել ես:
―Այո՛: ―Հիմա կպատրաստեմ անկողինը:
―Շնորհակալ եմ, սիրելի՛ս, ի՜նչ փափուկ է:
―Լավ կլինի, որ քնես:
―Իսկ դու հեքիաթ կպատմե՞ս, որ քնեմ:
―Պատմե՞մ, խնդրում եմ, միգուցե թույլ տաս կարդալ:
―Լա՛վ, ներում եմ, առաջին անգամ կարդա, բայց երկրորդ անգամ չեմ ների:
―Իսկ ո՞ր հեքիաթն ես ուզում լսել:
―«Ձյունե թագուհին»:
―Հիմա կգտնեմ. ահա այն: Սկսենք:
***
―Սիրելի՛ս, սիրելի՛ս, դու այստե՞ղ ես:
―Այո՛, արդեն արթնացա՞ր, շատ լավ է, ես էլ նախաճաշ եմ պատրաստում:
―Ճիշտ է, սկսում եմ անուշ հոտ զգալ, իսկ հիմա ի՞նչ եղանակ է դրսում, ա՞րև է, թե՞…
―Արև է, սիրելի՛ս:
―Իսկ ավելի մանրամասն:
―Հա, ինչպես դու ես սիրում. արև է, ծիտիկները երգում են, երկինքը կապույտ է, այդքանը:
―Իսկ թվե՞ր:
―Ծաղրում ես, հա՞:
―Այո՛ (ջերմ ժպտալով):
―Իմիջիայլոց, ծիտիկները երեքն են:
Այսպես անցան ամիսներ, ամբողջ օրը նրա հետ էի լինում, ես նրա հետ գնում էի զբոսնելու, նա անընդհատ ինձ հարցեր էր տալիս երեխայի պես, փորձում իմանալ ավելին: Ես անում էի առավելագույնը` նրա պատկերներն ամբողջացնելու համար: Օգոստոսյան մի երեկո մենք գնացինք լողափ, նա ջուր շատ է սիրում:
―Հիմա մայրամո՞ւտ է:
―Այո՛, մեր կյանքի սքանչելի մայրամուտներից մեկը, արևը վերջին ճիգերն է գործադրում մի փոքր ավելի երկար այստեղ մնալու համար. այն իր ամբողջ լույսն է սփռել ծովի մակերեսին, գույները յուրաքանչյուր ալիքի վրա մի նոր երանգ են ստանում, ալիքները գրկախառնվում և մի ամբողջություն են կազմում, փոքրիկ կաթիլները չարաճճիորեն փորձում են փախչել, սակայն նորից ընկնում են ծովի գիրկը, հեռվում փարոսն ուզում է ցույց տալ իր կարևորությունը, բայց արևը դա թույլ չի տալիս, փարոսը լուսնի հետ է ընկերություն անում, իսկ արևը նրա թշնամին է: Ամպերը գալիս են հեռվից, փորձելով վայրկյան առաջ փակել արևին, կարծես ամբողջ տիեզերքն է թշնամացել արևի հետ, սակայն այն ջերմ է ու տաք, և դրանով իսկ այն հաղթանակած է: Սա ինչպե՞ս հայտնվեց, սիրելի՛ս, պատկերացնո՞ւմ ես, շատ հեռվից մի աստղ հայտնվեց և հապշտապ ցած իջավ, կարծես ուշանում էր, և այդ ամենը պետք է աներ հենց այս պահին, քանի որ հաջորդ պահը թվում էր թե ուշ կլինի. ես
մինչև հիմա տեսնում եմ նրա ետագիծը: Ի՜նչ գեղեցիկ է:
―Փակ աչքերով ես այդ ամենը տեսնում եմ, քանի որ դու ես տեսնում:
―Այո՛, ես այդ ամենն արդեն տեսնում եմ:
―Իսկ թվեր տեսնո՞ւմ ես:
Ուրախ ու անհոգ ծիծաղ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5409 | date 5.0/2 | date դու և նա, հարաբերություններ, կյանքի պատմություն, փակ աչքերով

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել