Շաբաթ, 21 Դեկ 24, 20:00

Գործեք առանց կանգ առնելու: Եթե ուզում եք մի գեղացիկ օր մեծ գործ կատարել, հիշեք` այդ գեղեցիկ օրն այսօր է: Ջորջ Լուկաս

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » 10 հատկանիշները, ըստ որոնց տղամարդիկ իրենց համար կին են ընտրում
10 հատկանիշները, ըստ որոնց տղամարդիկ իրենց համար կին են ընտրում
Հարաբերություններ | Բլոգգեր` ArmEco | 16 Հուլ 13 21:23

10 հատկանիշները, ըստ որոնց տղամարդիկ իրենց համար կին են ընտրում
Միջանձնային հարաբերությունների բրրիտանացի փորձագետ Տրեյսի Կոկսը, ով հրատարակել է 14 գիրք, համոզված է, որ կանայք իզուր են կորցնում ժամանակը' փորձելով հասնել նրան, ինչ, իրենց կարծիքով, պետք է տղամարդուն:

Առաջին հերթին դա վերաբերվում է սեքսուալությանը: Տրեյսին հիմնվելով մի շարք հետազոտությունների վրա պնդում է, որ զգացմունքային կապը տղամարդու համար ավելի կարևոր է, քան սեքսուալը:

«Կանանց ճնշող մեծամասնությունը սխալ կարծիք ունի այն մասին, թե ինչ է պետք տղամարդուն,- ասում է Տրեյսին:- Նրանք կարծում են, որ ուժեղ սեռը կնոջ մեջ գնահատում է երիտասարդությունը, արտաքին տեսքը, ինքնավստահությունը, խելքը և կատարյալ մարմինը: Իսկ իրականում, եթե կազմենք տղամարդկանց' կնոջ մեջ գրավող հատկանիշների տասնյակը, այդ դեպքում այն նշված հատկանիշներն այդ խումբ չեն մտնի»:

Իսկ ո՞ր հատկանիշներն են այդ ցուցակում: Տրեյսիյի կարծիքով՝ «բարետեսությունը» (ոչ թե սեքսուալությունը), բարությունը, լսելու ունակությունը, վստահություն ներշնչելը, տղամարդու կատակների վրա ծիծաղելու ունակությունը: Եթե տղամարդը իրեն կին է ընտրում երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու նպատակով, ապա նրա համար կարևոր է, որ ընտրյալը թույլ տա հոգ տանել իր մասին, լինի թույլ և տղամարդուց կախված, այլ ոչ թե ուժեղ և ինքնուրույն:

Մեծ կրծքից և երկար ոտքերից ավելի ուժեղ սեռը գնահատում է լավ բնավորությունը, խոհարարական հմտությունները և կնոջ մայրական ջերմությունը: «Բոլոր դիետաները, պիլինգները և նորաձևության վերջին ճիչը տղամարդուն կարող է անկողնում պահել միայն մեկ գիշեր,- համոզված է Տրեյսի Կոկսը: - Բայց մշտական սիրուհու կամ կնոջ կարգավիճակում տղամարդը ձեզ չի տեսնի: Ձեր կողքին տղամարդը պետք է իրեն թագավոր զգա, ոչ թե ստրուկ»:
Լիլիթ Պետրոսյան

Աղբյուր՝ http://ladynews.am/arm/news/3882/10-glkhavor-hatkanishn...
 
view 6321 | date 5.0/2 | date դու և նա, հարաբերություններ, խորհուրդներ տղամարդկանց, խորհուրդներ, խորհուրդներ կանանց, օգտակար, կին և տղամարդ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել