Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է հավատքի հայր Աբրահամն իր սերնդին փոխանցում աշխարհի ստեղծման ողջ պատմությունը՝ կոչ անելով նրանց անվերապահորեն վստահել Աստծուն: Աստված աշխարհն արարել է ժամանակի ու տարածության մեջ` իր ամենակարող զորությամբ նրան անգոյությունից կյանքի կոչելով:
ՀՀ-ում առաջին երդմնակալության արարողության ժամանակ՝ 1991թ. նոյեմբերի 11-ին, Հայաստանը դեռ չուներ Սահմանադրություն, և որոշվեց ընտրել որևէ խորհրդանիշ: Մատենադարանից բերվեց հայկական հնագույն ամբողջական ձեռագիրը` 7-րդ դարի Վեհամոր ավետարանը: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երդվեց` աջը Վեհամոր ավետարանին դրած:
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը...»:
Ամենայն հավանականությամբ, առաջին հայելին, որի մեջ մարդը տեսել է իր և շրջակա բնության արտացոլումը, ջուրն է, իսկ հաջորդը` օբսիդիանը` սատանի եղունգը։ Ավելի ուշ հայելիներ են պատրաստել պղնձի համաձուլվածքից, արծաթից կամ ոսկուց։ Հայելիներ են օգտագործել Շումերում, Եգիպտոսում, Ասիայի Արևելքում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայում:
«Բերմուդյան եռանկյունը» Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք` Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է: «Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց...