Երեքշաբթի, 03 Դեկ 24, 20:42

Ամենալավ պետությունը այն չէ, որ մարդկանց դարձնում է առավելապես երջանիկ, այլ այն, որը երջանիկ է դարձնում առավելագույն թվով մարդկանց: Դյուկլո

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ի՞նչ են հուշում տղամարդու ժեստերը
Ի՞նչ են հուշում տղամարդու ժեստերը
Հարաբերություններ | Բլոգգեր` aniko88 | 27 Հուլ 13 15:16

Ի՞նչ են հուշում տղամարդու ժեստերը
Իհարկե, պետք չէ դատողություններ անել տղամարդու մասին պարզապես ձեռքի կամ գլխի մեկ շարժումից, բայց ոչ վերբալ նշանը երբեմն իրոք կարող է հուշել շատ բաներ:

Ուղղում է փողկապը, շոյում է մազերը, ներս է քաշում փորը և ուղղում է ուսերը: Այս դեպքում տղամարդն ակնհայտորեն հետաքրքրված է իր զրուցակից կնոջով ու ուզում է նրան դուր գալ: Մյուս կողմից` չի բացառվում, որ տվյալ տղամարդը պարզապես սովոր է գտնվել ուշադրության կենտրոնում և չգիտակցելով անգամ դա` ձգտում է համընդհանուր ճանաչման:

Ձեռքերը դնում է գրպանը՝ դուրս թողնելով դութ մատները: Սա ալֆա-արուի տիպիկ ժեստ է: Նման մաչոները միշտ էլ պատրաստ են ամուրային արկածների և ֆլիրտի, բայց սա դեռ չի խոսում այն մասին, որ նա միանգամից կդավաճանի՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Պարզապես նա, ինչպես և ցանկացած արու, բոլորին ու ամեն ինչին ձգտում է ցույց տալ իր առնականությունը, իսկ թե կհասնի՞ բանը դավաճանության, թե՞ ոչ, մեծապես կախված է ձեր հարաբերություններից:

Ձեռքերի մատները խաչված են, կամ ձեռքերը մեջքի հետևում են: Քիչ հավանական է, որ նման ժեստի առկայության դեպքում ինչ-որ կայծ լինի տղամարդու ու կնոջ միջև, որովհետև այս ժեստերը վկայում են, որ տղամարդը չի վստահում իր զրուցակից կնոջը: Իսկ որտեղ չկա վստահություն, ֆլիրտը քիչ հավանական է, մինչդեռ խաչված մատները վկայում են այն բանի մասին, որ տղամարդը փորձում է թաքցնել իր բացասական վերաբերմունքը դիմացինի կամ բարձրացված թեմայի նկատմամբ:

Խոսելով ինչ-որ մեկի հետ` զրուցում է հետդ հայացքով, ժպտում է և աննկատ հպվում: Կարող եք գրեթե վստահ լինել, որ նա սիրում է ձեզ: Այսպես նա ասես ի լուր աշխարհի հայտնում է. «Ես այս կնոջ հետ եմ»: Իսկ եթե սրան հավելվում է նաև այն հանգամանքը, որ նա պարբերաբար իր խոսքի մեջ հիշատակում է սիրելի կնոջը կամ երեխային, ապա ամենայն հավանականությամբ ոչ ոքի չի հաջողվի խլել նրան ձեզանից:

Փախցնում է հայացքը, չի նայում զրուցակից կնոջը: Սա խոսում է այն մասին, որ տղամարդուն բացարձակապես չի հետաքրքրում իր զրուցակիցը, և նա ձանձրացած է: Իսկ եթե սրանից զատ տղամարդու իրանն ու ոտքերը թեքված են դռան կողմը, կարող եք վստահ լինել, որ միակ բանը, որի մասին նա մտածում է այդ պահին, խոսակցությունը հնարավորինս արագ եզրափակելն ու այդ կնոջից փախչելն է:

Աղբյուր՝ http://vemard.com/2013-05-02-02-58-35/item/4206-2013-07...
 
view 6244 | date 5.0/1 | date օգտակար, խորհուրդներ կանանց, խորհուրդներ, հարաբերություններ, դու և նա, կին և տղամարդ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել