Շաբաթ, 21 Դեկ 24, 19:45

Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Լաո Ցզի

Գլխավոր » Բլոգեր » Հարաբերություններ » Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ
Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ
Հարաբերություններ | 27 Հուլ 13 20:55

Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ
Տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, թե ինչին են նրանք առավել ուշադրություն դարձնում առաջին ժամադրության կամ պարզապես հանդիպման ընթացքում:

Առաջին տպավորություն թողնելու համար երկրորդ շանս չեք ունենա, ուստի անիմաստ է հույսը ներքին գեղեցկության կամ խելքի վրա դնելը: Առաջինը նրանք ուշադրություն են դարձնում արտաքինին, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այսպես, ցուցակն ունի հետևյալ տեսքը.
  • Կուրծք (առանց մեկնաբանության)
  • Կառուցվածքի համամասնություններ (հենց համամասնությունները և ոչ թե պարամետրերը, այսինքն կարևոր է, որպեսզի կառուցվածքը համաչափ լինի):
  • Դեմք (տղամարդիկ չեն սիրում, երբ կինը չափազանց շատ շպար է օգտագործում: Հետաքրքրական է, որ տղամարդիկ ոչ թե սուպեր-գեղեցկություն են փնտրում: Բավական է խնամված և ժպտերես լինել, նրանք դա անպայման կնկատեն):
  • Տղամարդիկ չեն նկատի նոր մատնահարդարումը, մանիկյուրի գույնի փոփոխությունը, եղունգների ձևի փոփոխությունը, նորաձև վարսահարդարումը և նմանատիպ բաներ:
Սակայն կնկատեն չափազանց երկար եղունգները, չխնամված ձեռքերը, թռած մանիկյուրը, կեղտոտ մազերը:

Արտաքինից զատ նրանք ուշադրություն են դարձնում այլ բաների: Առաջին հերթին դա շփվելու ունակությունն է: Տղամարդիկ խելամիտ աղջիկների են նախընտրում, ում հետ կարելի է շփվել, պարզապես զրուցել:

Անհրաժեշտ է նաև…
  • Հումորի զգացումը
  • Շփման մեջ հասարակ լինելը
  • Զրույցը հետաքրքիր դարձնելու կարողությունը
  • Քաղաքավարի լինելը
  • Կիրթ խոսքը
Պարտադիր չէ կարողանալ երգել, պարել, գործել, սպորտով զբաղվել, սակայն պետք է սեփականկյանքն ունենալ իր հետաքրքրություններով, հոբբիներով, սիրելի զբաղմունքներով:

Կարևոր է նաև կարդացած և զարգացած լինելը: Աղջիկը պետք է խելացի լինի, սակայն հարկ եղած դեպքում թույլ տա տղամարդուն իրեն ավելի խելացի ու բանիմաց զգալ: Տղամարդիկ խենթանում են, երբ իրենց խնդրում են ինչ-որ բան սովորեցնել: Պետք է օգտվել նրանց այս թերությունից:

Տղամարդիկ չեն սիրում, երբ աղջիկներն այնպես են խոսում, ասես ցիտում են օդնոկլասսնիկի հերթական ստատուսը:

Տղամարդիկ սիրում են նորաձև ու ոճային կանանց, սակայն ատում են, երբ կինը սկսում է խոսել շոփինգից: Նրանց չի հետաքրքրում ընթացքը, նրանք ցանկանում են տեսնել հաջողված արդյունքը:

Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց գնահատում են ըստ իրենց ունեցվածքի, մեքենայի, աշխատանքի: Իհարկե դա անխուսափելի է, սակայն պետք չէ բարձրաձայնել դրա մասին: Տղամարդիկ սիրում են, երբ կինը կարողանում է ապահովել իրեն:

Կինը պետք է լինի բարի, քնքուշ, բարեհոգի, առատաձեռն, անկեղծ… Դե պարզ է, առանց մեկնաբանությունների: Բռի արջերի հետ կյանք չեն կապում…

Իսկ ամենավերջում ցանկանում եմ հիշեցնել սիրելի աղջիկներին, որ ոչ թե մեզ են ընտրում, այլ մենք ենք ընտրում… Եղեք ինքնավստահ ու երջանիկ:

Աղբյուր՝ http://blog.liberal.am/
 
view 6761 | date 5.0/1 | date կին և տղամարդ, հարաբերություններ, խորհուրդներ տղամարդկանց, խորհուրդներ, խորհուրդներ կանանց, օգտակար, դու և նա

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել