Հինգշաբթի, 26 Դեկ 24, 16:45

Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս: Ավետիք Իսահակյան

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Խորհրդատվական առակ
Խորհրդատվական առակ
Խորհուրդներ | Բլոգգեր` Administrator | 21 Սեպ 12 15:08

Խորհրդատվական առակ
Մի անգամ հրեշտակը Սողոմոնի հետ ճանապարհորդության մեկնեց:
ճանապարհորդության առաջին օրն ավարտին էր մոտենում, իսկ նրանք գիշերելու տեղ չունեին: Հանկարծ հանդիպում են մի առևտրականի, որն ակնհայտորեն լավ տրամադրություն ուներ: Վերջինս հրավիրում է նրանց իր տուն: Սողոմոնը և իր հրեշտակը համաձայնվում են: Առևտրականը մեծ խնջույք է կազմակերպում և հյուրերի հետ կիսվում է իր տան բոլոր բարիքներով: Առավոտյան, երբ Սողոմոնը և հրեշտակը դուրս են գալիս տնից, հրեշտակը թաքուն մի բաժակ է վերցնում: Սողոմոնը նկատում է, բայց լռում:

ճանապարհորդության երկրորդ օրն է մոտենում ավարտին, երբ հանկարծ անձրև է սկսվում: Թրջված ճանապարհորդները թակում են մի մեծահարուստի դուռը և ապաստան խնդրում: Տանտերը բավական մեծ գումար է պահանջում և փոխարենն առաջարկում է նրանց գիշերել գոմում: Ճանապարհորդները համաձայնվում են, տալիս են իրենց ամբողջ գումարը և թրջված ու սոված` պառկում են գոմում քնելու: Առավոտյան` մինչ ճանապարհ ընկնելը, հրեշտակը մոտենում է տիրոջը և նվիրում այն բաժակը, որը վերցրել էր առևտրականի տնից: Այս նկատելով` Սողոմոնը շատ է բարկանում և հազիվ է լուռ մնում: Նրանք շարունակում են ճանապարհը: Սողոմոնի գլխում խառնաշփոթ էր: Բարկությունն էլ ավելի էր դժվարացնում ճանապարհը: Ծարավին ավելի դժվար էր դիմանալ` հիշելով, որ միակ բաժակը նվիրել են մի մարդու, որը դրա կարիքը չուներ, իսկ չէ՞ որ նրանով կարելի էր ջուր վերցնել:

Երեկոյան հոգնած թակում են մի կոշկակարի դուռ: Տանտերը դժկամորեն բացում է դուռը և պատրաստվում մերժել ճանապարհորդներին, երբ նրա որդին հանկարծ ասում է. "Թող ներս գան, նրանք շատ հոգնած են": Հայրը չի մերժում որդու խնդրանքը և ներս է հրավիրում հյուրերին: Մի փոքր ընթրիքից հետո հոգնած հյուրերը քնում են: Առավոտյան հրեշտակը խնդրում է տանտիրոջը, որ նրա որդին ուղեկցի իրենց մինչև կամուրջը: Կոշկակարը համաձայնվում է` ասելով. "Կամուրջին հասնելուն պես նրան հետ ուղարկեք": Տղան մինչև կամուրջ ուղեկցում է նրանց, երբ հետ վերադառնալիս, հրեշտակը հրում է նրան կամրջից:

Սողոմոնը խելագարի պես հարձակվում է հրեշտակի վրա և ասում.
- Դու ամեն ինչ հակառակն ես անում: Առևտրականից, որը մեզ շատ լավ հյուրասիրեց, գողանում ես, մեծահարուստին, որը մեզ հետ վատ վարվեց, բաժակ նվիրեցիր, իսկ այս երեխան......

Հրեշտակը նրան հանգստացնում է և բացատրում.
Այն առևտրականը այդ բաժակը թշնամուց էր նվեր ստացել: Բաժակը թունավորված էր: Նա լավ մարդ է և լավ գործեր դեռ շատ պետք է անի: Մեծահարուստը չար գործեր շատ էր արել և արժանի չէր այլևս ապրելու: Կոշկակարը նույնպես բավական չար գործեր էր արել, իսկ այս երեխան նրա կյանքի իմաստն էր: Նա գիտի, որ երեխաները դրախտ են ընկնում, և հիմա ամեն ինչ կանի, որպեսզի ինքն էլ դրախտ ընկնի:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6507 | date 5.0/4 | date օգտակար, հրեշտակ, առակ, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել