Շաբաթ, 21 Դեկ 24, 18:53

Գիտելիքի մեջ ներդրումները միշտ էլ ամենաշատ եկամուտն են բերում: Բենջամին Ֆրանկլին

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Դրախտային հաճույքների մասին. առակ
Դրախտային հաճույքների մասին. առակ
Խորհուրդներ | Բլոգգեր` ArmEco | 22 Հուլ 11 13:00

Դրախտային հաճույքների մասին. առակ

Հրեական մի առակ պատմում է մարդու մասին, ով մահացել և հայտնվել է հրաշագեղ մի այգում՝ ֆոնտանների ու պտղատու ծառերի մեջ, որոնց ճյուղերին նուրբ ձայներով երգում էին սքանչելի թռչուններ: Նրան դիմավորում է թափանցիկ իրանով, օդի մեջ սավառնող թևավոր մի էակ և ասում.

-Ես քո տրամադրության տակ եմ, տեր իմ: Պահանջիր, ինչ որ սիրտդ ուզում է:

Մարդը ուտելիք խնդրեց և իր նոր սպասավորը ձեռքի մի շարժումով արարեց սեղան ամենաընտիր կերակուրներով: Մարդը ցանկացավ խմել՝ նրա առջև հայտնվեցին սափորներ աղբյուրի ջրով, մրգահյութով և լավագույն գինիներով: Մարդը ցանկացավ հանգստանալ՝ հայտնվեց փափուկ անկողին, իսկ դրա կողքերին հիասքանչ աղջիկներ՝ հովհարներով: Մարդը ինտիմ ցանկացավ՝ և աղջիկները հովհարները մի կողմ դրեցին…

Այդպես անցավ մի օր, հաջորդը, երրորդը… Եվ մարդը ձանձրույթ զգաց օրերը մշտապես ուտելով, խմելով, աղջիկների հետ անցկացնելուց: Նա ասաց սպասավորին.

-Ես կցանկանայի զբաղվել ինչ-որ աշխատանքով:

-Խնդրիր ինչ սիրտդ ուզում է, միայն ոչ այդ մեկը: Ցանկանու՞մ ես հաճույք ստանալ երաժշտությունից, սքանչելի պարուհիներից, ձիով զբոսանքի գնալ, առյուծների որս անել, թռչունների ծլվլոցով հիանալ, այլ սորտի գինիներ համտեսել: Դու միայն ասա:

Մարդը պարապության, հաճույքների մեջ մի քանի շաբաթ էլ անցկացրեց: Եվ նորից նա ձանձրույթ զգաց: Կանչելով սպասավորին՝ մարդն ասաց.

-Տուր ինձ ինչ-որ աշխատանք:

-Այստեղ աշխատանք չկա: Այստեղ քեզ համար կա միայն հանգիստ և հաճույքներ: Քեզ այստեղ վիճակված է հավերժ ապրել պարապության և զվարճանքների մեջ:

-Որ այդպես է ուղարկիր ինձ դժոխք,- զայրույթի մեջ գոռաց մարդը:

Թևավոր սպասավորը ծիծաղեց և ասաց.

-Իսկ դու մինչև հիմա չե՞ս հասկացել, թե որտեղ ես դու…


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 10204 | date 5.0/19 | date դրախտ, հաճույք, օգտակար, առակ, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 2
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+5  
№ 1| Har | 19 Դեկ 11 00:40[Նյութ]
Vortegh marmni hachuyqnern en, mard ayd amenic hognum e, bayc drakhtum mard Astco het e aprum u yerbeq chi dzandzranum!!

+2  
№ 2| demetra | 14 Սեպ 12 19:48[Նյութ]
Լիովին համաձայն եմ Քո հետ: Կուզենայի, որ եթե ոչ բոլորը, ապա գոնե մարդկանց 80%-ը Քո նման մտածեր,, կեցցես flowers

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը