Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան: Ջոզեֆ Ադդիսոն
Հավանաբար սիրո տառապանքները բացատրվում են միայն սիրուց դուրս: Սիրո մեջ անհնար է մեկնաբանել տառապանքը: Տառապանքը գուցե լռությունն է, երջանկությունը նույնպես գուցե լռությունն է: Անիմաստ խոսքը գուցե տառապանքն է, անիմաստ խոսքը գուցե երջանկությունն է, ուր սիրտը չի ուզում զանազանել ոչինչ, բացի լավից: Այս քաոսային մտքերը գուցե անորոշությունն է, այս քաոսային մտքերը գուցե որոշակիությունն է:
Ամեն ինչ պարզ է` սերն է... ամեն ինչ բարդ է` սերն է...
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է