Կիրակի, 22 Դեկ 24, 11:54

Ցանկացած ցանկություն տրվում է մեզ դրա իրականացման համար անհրաժեշտ ուժերով հանդերձ: Ռիչարդ Բախ

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Խաղաթղթեր. իրերի ստեղծման պատմություն
Խաղաթղթեր. իրերի ստեղծման պատմություն
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` Karen85 | 30 Նոյ 12 14:45

Խաղաթղթեր. իրերի ստեղծման պատմություն
Դեռևս 1299-ին ստեղծվեցին "տարո խաղաթղթերը", իսկ 1835 թվականին ստեղծվեց "պոկեր" խաղը, 1930-ին` "մոնոպոլիա" խաղը, 1972-ին` վիդեոխաղերը, 1979-ին` Ռուբիկի խորանարդը, իսկ 1996-ին` տամագոչին:

Չինական Լյաո դինաստիայի կայսր Մու Ցունգն իր բազմաթիվ կանանց ուշադրությամբ երես չէր տալիս, նրանք էլ, տոթ հարեմում անգործությունից հալումաշ լինելով` հնարեցին մի խաղ, որի համար օգտագործում էին պատկերավոր նկարներ: Այսպես, 10-րդ դարում ծնվեց խաղաթուղթը: Խաղն այնպիսի ճանաչում ստացավ, որ արդեն 969 թվականին լույս տեսավ խաղի դատապարտման մասին առաջին կայսրական հրամանը: Այդպիսով, դրվեց թղթախաղի դեմ պետական պայքարի հազարամյա ավանդույթների սկիզբը (Անգլիայում միջնադարյան արգելքը պահպանվում էր ընդհուպ մինչև 1960 թիվը:)
Չինական "Տուն կվանպյուտ" կապուկի խաղաթղթերը դրամի էին նման և նրանց վրա, որպես սիմվոլներ, պատկերված էին դրամ և բամբուկ: Թղթախաղն աստիճանաբար տարածվեց ողջ Հին աշխարհով: Հնդկաստանում թղթախաղին ավելացվեց համագույնություն (macm) հասկացությունը, որոնք Վիշնու աստծո մարմնավորումներին համապատասխան տասն էին ("դասավատարա"): Արաբները նվազեցրին համագույն խաղաթղթերի քանակը մինչև չորսի և հորինեցին նրանց համար թասի և թրի տեսքով, երկու այլ սիմվոլներ ժառանգվեցին չինացիներից, դրամը մնաց դրամ, իսկ բամբուկը վերածվեց մահակի: Արաբներից խաղաթուղթը եվրոպացիներին փոխանցվեց խաչակրաց արշավանքների ժամանակ: Քրիստոնեական աշխարհում նրա հայրենիքը դարձավ Իտալիան, և ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1967 թվին: Կապուկն սկսեց շարժվել հարավից հյուսիս` դանդաղորեն վերստանալով իր այժմեական տեսքը: Հենց իտալացիներն են բարձրակարգ խաղաթղթերի համար մտածել նկարներ, սկզբում դրանք թագավորը, ասպետը և մանկլավիկն էին: Հյուսիսային Իտալիայից Շվեյցարիայով թղթախաղը հայտնվեց Գերմանիայում, այնտեղից էլ` Ֆրանսիայում:
Այդ ընթացքում փոխվել են համագույնության սիմվոլները, թասը վերածվել է ծաղկի, ապա` տերևի և վերջապես` ագռավի, դրամը` վահանի, իսկ ապա` փոսիկի, թագը` կլոր զանգակի, ապա` ագուռի կամ` քարփինջի, մահակը` կաղնի և վերջիվերջո` խաչի: Խաղաթղթերի քանակը կապուկում նույնպես անկայուն էր: Դեռ Իտալիայում 78 խաղաթղթերից բաղկացած կապուկից տարանջատվեցին Տարո մեծ կապուկն ու խաղալու համար նախատեսված կապուկը: Վերջինիս միջից զտվեցին այլաբանական ոչ համագույն խաղաթղթերը, որի արդյունքնում մնացին 52-ը: Ավելի ուշ, այդ քանակությունը բազմիցս պակասել է (օրինակ` տուզերի հաշվին) և շատացել է (օրինակ` Տարսից վերցված ջոկերների հաշվին): Լյուդովիկների նրբակիրթ դարում երկրորդ տեղում գտնվող ասպետն իր տեղը զիջել է աղջկան (дама)` միանգամից վերածելով ֆեոդալական աստիճանը թագավորականի, արքունիքի: Ի դեպ, այդ նորամուծությունն արմատավորվել է միայն ֆրանսիական և նրան կրկնօրինակած անգլիական կապուկներում: Հետաքրքիր ճանապարհ է անցել միավոր-խաղաթուղթը, որն աստիճանաբար դարձել է գլխավորը կապուկում (ռուսական "муз" բառն առաջացել է ոչ թե միավորից, այլ "երկնոց"-ից):
Թանկարժեք արտադրությունը սահմանափակում էր ցածր շերտերի մարդկանց հաղորդակցումը խաղաթղթերի հետ, սակայն արդեն 1397 թվականին Ֆրանսիայի թագավորն ստիպված էր արգելել վարձու աշխատողներին խաղալ աշխատանքային օրերին, որից հետևում է, որ թղթախաղը ճանաչում էր ստացել հասարակության բոլոր շերտերում: Իսկ 1427 թվականին, Շտուտգարդում ստեղծվել է առաջին գունավոր կապուկը (ֆիզիկապես պահպանված ամենավաղը թվագրված է 1430 թվականը): Խաղաթղթերի հանդեպ պահանջածը հզոր խթան հանդիսացավ տպագրական հաստոցների մշակման համար:
Զառախաղը մարդկությանը հայտնի է շատ վաղուց, շախմատն Արևելքից եկել է արդեն9-րդ դարում, դե իսկ խաղաթուղոն իր եվրոպական տեսքով, որտեղ գլխավորը ստրատեգիաների իրականացումն է, բլեֆն ու հաջողությունը, ընդհանուր ճանաչում է գտել միայն վաղ կապիտալիզմի դարաշրջանում, երբ եվրոպացու իրական կյանքում ծագեցին հաջողության հասնելու բարդ և բազմազան իրավիճակներ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6317 | date 5.0/2 | date խաղաթղթեր, թղթախաղ, իրերի ստեղծման պատմություն, ԽԱՂԵՐ, իրերի ստեղծում, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել