Կիրակի, 22 Դեկ 24, 05:27

Ծախսեք ավելի քիչ, քան աշխատում եք` ահա և փիլիսոփայության քարը: Բենջամին Ֆրանկլին

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ » Աշխարհի 7 հրաշալիքները
Աշխարհի 7 հրաշալիքները
Ընդհանուր / Այլ | Բլոգգեր` ADMIN-S | 11 Հուն 11 12:29

  1. Քեոփսի բուրգը - գտնվում է Կահիրե քաղաքից ոչ հեռու՝ Գիզայում: Այն կառուցվել է Քեոփս փարավոնի կողմից, մ.թ.ա. 2690թ.: Բուրգի տարածությունը  54,300 քառ. մետր է, հիմքի կողմերի երկարությունը 233 մ է, ծավալը՝ 2մլն 521 հազար խոր. մետր: Ծախսված է 2 մլն 300 հազար քար, ամեն մեկը՝ 2,5 տոննա:
  2. Ալեքսանդրիայի փարոսը – կառուցել է ճարտարապետ Ֆիդիասը մ.թ.ա. 3-րդ դարում, Պտղոմեոս թագավորի օրոք: Փարոսն ուներ 160 մ բարձրություն, տեսանելիության շառավիղը հասնում էր 80 կմ-ի: Փարոսն ուներ 3 հարկ, վերին հարկում լույս էր վառվում: Աշտարակի գլխին ծովերի աստված Պոսեյդոնի 7 մետրանոց արձանն էր: Փարոսը կործանվել է երկրաշարժից 14-րդ դարում:
  3. Շամիրամի կախովի այգիները – պարտեզները ստեղծվել են Բաբելոնում Շամիրամ թագուհու համար: Պարտեզները աճում էին միջնաբերդում և վեր էին բարձրանում հարկ առ հարկ: 50 մերանոց բազմաթիվ սյուներն իրենց ուսերի էին պահում այդ պատերը, որոնք հասնում էին 250 մ-ի: Բաբելոնը կործանվեց  մ.թ.ա. 689 թվականին Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից: Կործանվեցին և չորացան նաև Շամիրամի պարտեզները:
  4. Հռոդոտոսի կոթողը - գտնվում էր Հռոդոտոս կղզում և նվիրված էր Հելիոս աստծուն: Կառուցումը սկսվել է մ.թ.ա. 300 թվականին և ավարտվել մ/թ/ա/ 185թվ.: Կոթողը ստեղծել են քանդակագործ Լիսիպը և նրա աշակերտ Խարեսը: Կոթողը քանդվեց երկրաշարժից մ.թ.ա. 135 թ. և ունեցավ 50 տարվա կյանք: Արձանը վայր ընկավ և 900 տարի պառկած մնաց: Արաբ մի զորավար որպես մետաղ վաճառեց այն: Բրոնզը 900 ուղտաբեռ էր:
  5. Մավզոլի դամբարանը - դամբարանը կերտվել է Հալիկառնասում (Հոնիայում, Փոքր Ասիայի հարավ- արևմուտք): Վերջինս Կարիա պետության մայրաքաղաքն էր:Այն մեծ զարգացման հասավ Մավզոլ թագավորի օրոք: Դամբարանը կառուցել է Արտեմիս թագուհին մ.թ.ա. 4-րդ դարում: Դամբարանը ուներ 77 մ երկարություն, 66 մ լայնություն և 50 մ բարձրություն: Ավերված դամբարանը վերջնականապես կործանվեց XV դարում թուրքերի կողմից:
  6. Զևսի արձանը Օլիմպիայում – կառուցվել է 2400 տարի առաջ քանդակագործ Ֆիդիասի կողմից: Տաճարն ուներ 22 մ բարձրություն, 27 մ լայնություն և 64 մ երկարություն: Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը` ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության: Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը` ոսկուց: Կործանվել է մ.թ.ա. 5-րդ դարում երկրաշարժից (այլ աղբյյուրների համաձայն, այն այրվել է):
  7. Արտեմիդայի տաճարը – կառուցվել է Հոնիայի Եփեսոս քաղաքում: Կառուցումը տևել է 120 տարի, ավարտվել է մ.թ.ա. 450 թվ.: Ունեցել է 240 մ տարածություն: Սյուների թիվը 127 էր, որոնցից յուրաքանչյուրն ուներ 18 մ բարձրություն: Տաճարն ուներ 133 մ բարձրություն, 69 մ լայնություն: Արտեմիդայի արձանն ուներ 15 մ բարձրություն: Մ.թ.ա. 356 թվ. տաճարը հրդեհեց Հերոստրատը` ցանկանալով հավերժացնել իր անունը Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը: Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 14046 | date 4.9/14 | date օգտակար, 7 հրաշալիք, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել