Կիրակի, 22 Դեկ 24, 06:47

Ոչխարն ու գայլը տարբեր կերպ են հասկանում "ազատություն" բառը: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը: Լինկոլն

Գլխավոր » Բլոգեր » Հետաքրքիր նյութեր » Թեյի փաթեթիկ. իրերի ստեղծման պատմություն
Թեյի փաթեթիկ. իրերի ստեղծման պատմություն
Հետաքրքիր նյութեր | Բլոգգեր` aniko88 | 26 Մարտ 13 12:24

Թեյի փաթեթիկ. իրերի ստեղծման պատմություն
Թեյի փաթեթիկը աշխարհ է եկել պատահականության շնորհիվ: Դա տեղի ունեցավ 1904 թվականին Նյու Յորքում սուրճի և թեյի վաճառքով զբաղվող Թոմաս Սալիվանի շնորհիվ: Այն ժամանակ ներմուծողներն իրենց ապրանքի նմուշները պատվիրատուներին (խոշոր ռեստորաններ, խանութներ) առաքում էին մետաղյա տարաներով: Տնտեսվար Սալիվանը որոշեց, որ դա շահավետ չէ: Թեյն ու տարան զգալի կշիռ ունեին, իսկ փոստային ծախսերը չափազանց մեծ էին: Բացի այդ, գործերը շատ լավ էին ընթանում, և Սալիվանը ստիպված էր ավելի ու ավելի շատ նմուշներ առաքել: Եվ գործարարը գտավ ելքը, նա սկսեց թեյի շատ փոքրիկ մասնաբաժինները լցնել մուսլինից ու մետաքսից կարված փոքրիկ տոպրակների մեջ, իսկ պատվիրատուները որոշեցին, որ ավելի հարմար է հենց դրանցով էլ պատրաստել թեյը: Այդպես հայտնվեց թեյի փոքրիկ փաթեթը: Ավելի ուշ կտորը փոխարինվեց հատուկ թղթով, իսկ տոպրակը ենթարկվեց բազմաթիվ ձևափոխությունների, թեև հիմա էլ հավաքածուի համար նախատեսված ամենաթանկարժեք թեյը երբեմն թողարկվում է մետաքսե տոպրակով: Թեյափաթեթը ներկայիս տեսքն է ընդունել 1950 թվականին, իսկ արտոնագրվել է միայն 1952 թվականին Սալիվանի մրցակից Լիպտոնի ընկերության կողմից: Նա էլ մտահղացավ թեյը լցավորել ոչ թե թիթեղյա տարաներում, այլ վառվռուն նկարով ստվարաթղթե տուփերի մեջ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6610 | date 5.0/2 | date իրերի ստեղծման պատմություն, թեյի փաթեթիկ, թեյ, իրերի ստեղծում, փաթեթիկ, հետաքրքիր

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել