1908 թվականին ամերիկացի բժիշկ Էլվին Դևիդսոնը հրապարակեց դպրոցականների շրջանում մահացության հետազոտության տվյալները: Պատճառների շարքում նա թվարկել էր նաև հասարակական ոչ հիգիենիկ մետաղյա բաժակների օգտագործումը: Նույն թվականին իրավագիտության բաժնի կանզասցի ուսանող Հյու Մուրը, որը նաև թղթակցում էր սննդամթերք արտադրողների The Packer թերթին, մերկացնող մի հոդված տպագրեց երկաթուղային ինժիներների օգտագործած ոչ հիգիենիկ ամանեղենի մասին ու քարոզարշավ սկսեց "ընդդեմ թիթեղյա բաժակների": Այնուհետև Մուրը հորինեց կոնաձև ոլորված ստվարաթղթից պատրաստված "անվտանգ բաժակը" (safe cup): Մուրն իր գյուտով դիմեց ձեռնարկատեր Լոուրենս Լուելենին՝ Չիկագոյից: Վերջինս իսկույն կռահեց նրա ձեռնարկի հեռանկարայնությունը, սակայն սկսեց աշխատել գյուտի կատարելագործման վրա. բաժակն ստացավ հատակ և կլորավուն ձև: 1910 թվականին Լուելենը ոչ միայն արտոնագրեց այդ գյուտը, այլև Մուրի հետ համագործակցելով՝ հիմնադրեց Խմելու անհատական բաժակի ընկերությունը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է