Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ
Նվերներ ստանալը և նվիրելը, իրոք, հաճելի է: Դրանով ոչ միայն արտահատվում է նվիրող անձի ճաշակն ու բնավորությունը, այլև այն, թե ինչպես է նա ձեզ վերաբերվում: Նվերն ըստ պատշաճի ընդունելը ևս արվեստ է և դրան պետք է պատրաստ լինել: Չէ՞ որ անակնկալն առավել հաճելի է, եթե երկուստեք է:
Ցանկալի է, որ ձեր գնած նվերը համապատասխանի նվեր ստացող անձի ճաշակին և ոչ թե ձեր: Եթե նրա ճաշակին ծանոթ չեք, ընտրեք դասական նվեր: Նվիրելու պահին պետք չէ ստացողն այն տպավորությունն ունենա, որ իրենից ինչ-որ ակնկալություն ունեք: Պետք է խուսափել ծավալուն, տան մեջ տեղ գրավող նվերներից, այդ դեպքում դուք ձեր նվերն ու ճաշակը պարտադրած կլինեք դիմացինին: Պետք չէ թանկագին նվերով դիմացինին նեղ կացության մեջ դնել, մտածելու առիթ տալ, թե ինչպես պետք է փոխադարձել այն: Հարազատին կամ մտերիմին նախընտրելի է նվիրել իրեն համար կարևոր և գործնական որևէ բան, որի կարիքն ունի նա: Նվիրելու ժամանակ մեկ անկեղծ համբույրը կամ ջերմ խոսքն ավելի կարժևորի նվերը: Նկատի ունեցեք, որ շատ հաճախ ծաղկեփունջը, ձեռագործը, տանը պատրաստված քաղցրեղենը կամ խմիչքը շատ ավելի սրտամոտ կարող են դառնալ, քան գնված փոքրիկ նվերը:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է