Կիրակի, 22 Դեկ 24, 09:20

Թշնամին, որը բացահայտում է ձեր սխալները, ավելի օգտակար է, քան ընկերը, որը թաքցնում է դրանք: Լեոնարդո Դա Վինչի

Գլխավոր » Բլոգեր » Մտորումներ » Խղճում ես ինքդ քեզ... իսկ ինչպե՞ս ազատվել դրանից...
Խղճում ես ինքդ քեզ... իսկ ինչպե՞ս ազատվել դրանից...
Մտորումներ | Բլոգգեր` demetra | 03 Հոկտ 12 08:54

Խղճում ես ինքդ քեզ... իսկ ինչպե՞ս ազատվել դրանից...
Բոլորս էլ հանդիպել ենք մարդկանց, ովքեր ամբողջ օրը բողոքում են իրենց «վատ» կյանքից, ճակատագրից, երբեմն էլ նույնիսկ փոշմանում են, որ լույս աշխարհ են եկել: Եվ ինչքան էլ փորձենք նրանց համոզել, որ նրանք շատ ավելի մեծ բաներ ունեն, որով կարող են ուրախանալ ու ապրել, միևնույն է, նրանք շարունակում են բողոքել ու երբեմն էլ չեն ուզում լսել և ոչ մի խորհուրդ: Եկեք նրանց անվանենք «հավերժ տառապյալներ»: Իրականում նրանց ցանկությունը մեկն է` ուշադրություն գրավել իրենց վրա, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանցից լսել հուսադրող բառեր, արժանանալ նրանց խղճահարությանը և արդյունքում` իրենց թեթևացած զգալ:

Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ասում են. «Եթե սա այսպես է, ուրեմն ես ոչինչ չեմ կարող փոխել»: Ստացվում է, որ նման կերպ արձագանքելով, նրանք փորձում են խուսափել պատասխանատվությունից: Չէ՞ որ մեր հետ կատարվող յուրաքանչյուր դեպքի հիմքում ընկած են մեր արարքները: Սեփական կյանքի համար ոչ մի պատասխանատվություն չկրելով` նրանք չեն ձեռնարկում որոշակի քայլեր, որպեսզի փոխեն այն: Արդյունքում նրանց կյանքում ոչինչ էլ չի փոխվում դեպի լավը:

Լինում են նաև դեպքեր, երբ մարդը, նախօրոք իմանալով իրեն սպասվող «վատ» երևույթի մասին, սկսում է նախօրոք տառապել, իր խնդիրների մասին կիսվել նույնիսկ անծանոթների հետ, միայն թե հուսադրող բան լսի: Օրինակ, լավ վաստակող ամուսինը կնոջն առաջարկում է հրաժարվել ցածր վարձատրվող աշխատանքից` հանուն ընտանիքի: Իսկ կինը սկսում է մտածել այն մասին, որ շուտով իր աշխատանքային ընկերները կմոռանան իրեն, ինչպես ժամանակին իրեն մոռացել են համադասարանցիներն ու համակուրսեցիները... Բայց մի՞թե չկա մեկը, ով հիշեցնի նրան այն երկարաժամյա աշխատանքի մասին, որից հետո նա տուն էր գալիս, երբ չուներ ազատ րոպե շփվելու իր երեխաների հետ: Քանի՞ անգամ է նա մտել տուն, իսկ երեխաները քնած են եղել: Հիմա նա կարող է մոտ լինել իր երեխաներին և սիրված` ամուսնու կողմից: Իսկ որպեսզի ընկերները չմոռանան իրեն, կարող է ուղղակի ավելի հաճախ այցելել նրանց, կազմակերպել երեկույթներ, հրավիրել նրանց իր տուն:

Պե՞տք է արդյոք ազատվել խղճահարությունից

Խղճահարությունը, ինչպես և մնացած զգացմունքները, անհրաժեշտ է մարդուն: Բայց ի տարբերություն մնացած զգացմունքների, երբ խղճահարությունն է գլուխ բարձրացնում, մնացած զգացմունքները մթագնում /անհետանում/ են: Մարդն այլևս ունակ չի լինում ո՜չ ժպտալ, ո՜չ տեսնել արևի լույսը, ո՜չ ապրել... Եվ այս մթության մեջ նրա ցանկությունը միակն է` անվերջ տխրել, մտածելով, որ իր կյանքն անիմաստ է, աշխարհում իր համար տեղ չկա: Եվ ինչքան շատ է մտածում այդ մասին, այնքան ավելի է համոզվում դրանում:

Ինչպե՞ս ազատվել նման տեսակ «խորը խղճահարությունից»

Գոյություն ունի մի հետաքրքիր մեթոդ, որը թույլ է տալիս հաղթահարել այս հոգեվիճակը: Այն զվարճալի է և միևնույն ժամանակ շատ արդյունավետ:  Հիմնական շեշտը դրվում է մարդու հավատի վրա. իբր նա լցրեց խղճահարության կաթսան, թափեց այն և վրան լցրեց մաքուր ջուր, որը հոսաց ու մաքրեց` չթողնելով ոչ մի կաթիլ խղճահարություն…

Զարմանալի է, բայց այս մեթոդը (մեդիտացիա) օգնել է շատերին: Այն նույնիսկ խորհուրդ է տրվում կատարել այն մարդկանց, ովքեր գրեթե չեն հայտնվում նման իրավիճակներում (չունեն ինքնախղճահարության սինդրոմներ):

Ինքնախղճահարությունը լավ երևույթ է, եթե չափի մեջ լինի: Օրինակ, եթե օգտագործենք այն մեր կյանքը դեպի լավը փոխելու նպատակով: Ասենք, դուք տեսել եք մի բան, որը կարող էր ավելի լավ լիներ, եթե ձեր կողմից մի քիչ ջանք թափվեր: Եվ Դուք իսկույն հանձն եք առնում այդ գործը: Արդյունքում ձեր կյանքը կերպարանափոխվեց, իսկ դուք արդեն ուրիշ մարդ եք`  ուժեղ ու հաստատակամ… Քանի որ արեցիք այն, ինչ կարող էիք անել, այլ ոչ թե բողոքեցիք ու սկսեցիք խղճալ ինքներդ ձեզ:

Խղճահարությունը կբարդացնի, ոչ միայն ձեր կյանքը, այլև ձեր սիրելիների ու ընկերների:

Մի՛ խղճացեք ինքներդ ձեզ, ապրե՛ք, ստեղծե՛ք, կանգ մի՛ առեք երբեք, կյանքի ամեն րոպեն թանկ է և անվերադարձ: Մի՛ վատնեք այն խղճալով ինքներդ ձեզ, փակվելով ձեր ներսում: Բացվե՛ք, ժպտացե՛ք կյանքին: Ինչպես արևն է լույս տալիս, ջերմացնում, այնպես էլ դուք լույս սփռեք և ջերմություն տվեք ձեր սիրելիներին...


Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 5953 | date 5.0/7 | date Խղճահարություն, Բողոք, խորհուրդներ, մտորումներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 6
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
+1  
№ 6| Alla | 08 Մայ 13 19:20[Նյութ]
shat chish mtqer en keces demetra jan

+3  
№ 4| hrachuk89 | 03 Հոկտ 12 14:20[Նյութ]
vaaaaaaaaaaaaaaaaaay demetra jaaaaaaaaaaaaaaaan, es inch texin u chisht mtqer en. shnorhakal em qez, vor du kas, jptum es u shoxum, u qo jermutyamb jermacnum mez. uraaaaaaaaaaaaaaaaaaaaaa joy hello

+2  
№ 5| demetra | 03 Հոկտ 12 20:40[Նյութ]
Չեք պատկերացնի ինչքան ուրախ եմ, որ Ձեր նման ընթերցողներ ունեմ: Կաշխատեմ Ձեզ հուսախաբ չանել: Սպասեք նոր հոդվածների

+2  
№ 1| Hovhannes | 03 Հոկտ 12 11:24[Նյութ]
կյանքի ամեն րոպեն թանկ է և անվերադարձ... բացվե՛ք, ժպտացե՛ք կյանքին... sun ինչպես արևն է լույս տալիս, ջերմացնում, այնպես էլ դուք լույս սփռեք և ջերմություն տվեք ձեր սիրելիներին... in_love շատ ճիշտ խորհուրդներ էին demetra ջան...

+3  
№ 2| demetra | 03 Հոկտ 12 11:26[Նյութ]
Urax em, vor @ndunvum en im mtqer@ flowers

+2  
№ 3| Hovhannes | 03 Հոկտ 12 11:29[Նյութ]
Ճիշտ մտքերը չեն կարող չընդունվել!

Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը