Ուրբաթ, 27 Դեկ 24, 14:28

Առանց PR-ի բիզնեսով կամ քաղաքականությամբ զբաղվելը նույն է, ինչ խավարի մեջ աղջիկներին աչքով տալը: Երկու դեպքում էլ Ձեր գործողությունների մասին գիտեք միայն դուք: Ստյուարտ Հենդերսոն

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Ինչպե՞ս ընտրել նվեր համաստեղության տարբեր նշանների տակ ծնված կանանց համար
Ինչպե՞ս ընտրել նվեր համաստեղության տարբեր նշանների տակ ծնված կանանց համար
Խորհուրդներ | 06 Մարտ 13 21:26

Ինչպե՞ս ընտրել նվեր համաստեղության տարբեր նշանների տակ ծնված կանանց համար
Ինչպե՞ս ընտրել նվեր կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: Astro7.ru պորտալն առաջարկում է ընտրություն կատարել՝ ըստ համաստեղության նշանների:

Խոյ.Խոյերն, անկասկած, գնահատում են նվերը, որը կօգնի ընդգծել իրենց անհատականությունը: Համաստեղության այդ նշանի ներքո ծնված կանայք ցանկանում են իրենց ընտրված ու անկրկնելի զգալ: Նրան կարող են ուրախացնել ոսկե զարդերը, փակ աշխարհիկ երեկույթի մասնակցելու հրավերը կամ նորաձևության տնից գնված զգեստը:

Ցուլ. Ցուլերը ուրախությամբ որպես նվեր կընդունեն այն իրեր, որոնք կապված են տան հարմարավետության հետ: Նրանց համար հիանալի նվեր կարող է լինել խոհանոցային հավաքածուները, ինտերիերի իրերը՝ կահույքը կամ ծաղկամանները:

Երկվորյակներ. Այս համաստեղության ներքո ծնվածներին կուրախացնի ինտելեկտուալ նվերը՝ գիրք, նոթբուք կամ սեղանի հետաքրքիր խաղ: Նորագույն կենցաղային տեխնիկան նույնպես մտնում է երկվորյակ կանանց հետաքրքրությունների շրջանակ:

Խեցգետին. Նրանց միշտ ուրախացնում են այն իրերը, որոնք հեշտացնում են տնային տնտեսության աշխատանքները, ինչպես նաև սիրում են սպասք լվացող մեքենա, փոշեկուլ, թանկարժեք իրեր, յուրօրինակ հուշանվերներ և արձանիկներ:

Առյուծներ. Այս կանայք միշտ ձգտում են ընդգծել իրենց դիրքը հասարակության մեջ՝ առանձնանալ ընդհանուր ֆոնի վրա և կուրացուցիչ տեսք ունենալ: Նրանց համար լավագույն նվերներ են ոսկե զարդերը, եզակի աքսեսուարները և նորաձև հագուստները:

Կույս. Եթե դուք լավ եք ճանաչում Կույսին կամ եղել եք նրա տանը, ապա կարող եք հասկանալ, թե ինչն է պակասում նրան լիարժեք հարմարավետության համար: Այդպիսի կանայք սիրում են պրակտիկ և օգտակար նվերներ: Նրանց կարելի է սրճեփ, խոհանոցային կոմբայն կամ բանկային դեպոզիտային հաշիվ նվիրել: Բացի այդ, Կույսն անձամբ ուրախ կլինի հաղորդելու Ձեզ, թե ինչ է նա սպասում, եթե դուք նրան հարցնեք: Նրան նվեր ընտրելիս պետք չէ փորձել օրիգինալ գտնվել:

Կշեռք. Նա շատ մանրակրկտորեն է ընդունում ցանկացած նվեր, այդ իսկ պատճառով ավելի լավ է, որ ապագա նվերը ընտրեք միասին կամ ինքնուրույն՝ մանրամասն հրահանգներ ստանալուց հետո: Ավելի լավ է նրան ռեստորան հրավիրեք:

Կարիճ. Օձի տարում կարիճը հիացմունքով կընդունի հազվագյուտ և հնագույն հուշանվեր կամ անհատական պատվերով մեկ օրինակից պատրաստված զարդ, կամ յուրօրինակ ծաղկաման:

Աղեղնավոր. Նրանց դուր են գալիս անսպասելի նվերները: Երեկույթն արտասովոր վայրում, հաճելի մանրուքները կդառնան վառ հիշողություն, որոնք կօգնեն Ձեզ երկար ժամանակ մնալ այդ նշանի կնոջ կյանքում: Աղեղնավորների համար հաճելի նվեր է շրջագայության տոմսը: Գեղեցկության սրահ, սոլյարի կամ դիմահարդարման դասընթացների այցելության աբոնեմենտը լավ նվեր կլինեն նրանց համար:

Այծեղջյուր.Կինը Ձեզանից խնամք և ուշադրություն է պահանջում. նա երջանիկ կլինի ստանալ էլիտար օծանելիքներ, գեղեցիկ գրասենյակային հավաքածու կամ թանկարժեք զարդեր: Այդ դեպքում կարևոր է նվերի արժեքն ու որակը: Այծեղջյուրները չեն սիրում էժան և սովորական նվերներ:

Ջրհոս.Այս համաստեղության նշանի տակ ծնված կանայք գնահատում են տեխնոլոգիական նվերը, նրանք անտարբեր չեն էլեկտրոնային կամ թվային նորույթների հանդեպ:

Ձկներ. Ձկները հիացմունքով են ընդունում նվերները, որոնք օգնում են հարմարավետություն ձևավորել տանը: Հարմարավետ բազկաթոռը, գեղեցիկ գոբելենն ու լվացքի մեքենան լավագույն նվերներն են այս նշանի կանանց համար: Նրանց հաճելի կլինի, եթե դուք նրան տոնի առթիվ հրավիրեք համերգ, ռեստորան կամ պատկերասրահ:

1in.am

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6253 | date 5.0/1 | date խորհուրդներ տղամարդկանց, խորհուրդներ, նվերներ, համաստեղություն

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել