Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան: Ջոզեֆ Ադդիսոն
Մայամիի համալսարանից հոգեբան Շին Բեյլոկը գտել է, որ մեծածավալ "օպերատիվ" հիշողություն ունեցող մարդիկ, որոնք գերազանցում են իրենց ունակություններով, ներքին ճնշման տակ "կոտրվում են", այսինքն քննության ժամանակ նույն առաջադրանքներն ավելի վատ են կատարում, քան հանգիստ իրավիճակում: Հետազոտությունը կասկածի տակ է դնում աշխատանքի կամ ինստիտուտ ընդունվելու ժամանակ մարդու մտավոր ունակությունների իրական հնարավորությունները գնահատող թեստերի ճշմարտացիությունը:
Նվերներ ստանալը և նվիրելը, իրոք, հաճելի է: Դրանով ոչ միայն արտահատվում է նվիրող անձի ճաշակն ու բնավորությունը, այլև այն, թե ինչպես է նա ձեզ վերաբերվում: Նվերն ըստ պատշաճի ընդունելը ևս արվեստ է և դրան պետք է պատրաստ լինել: Չէ՞ որ անակնկալն առավել հաճելի է, եթե երկուստեք է: