Չորեքշաբթի, 19 Նոյ 25, 10:37

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Հաջողության գաղտնիքը. եղե´ք բարի ինքներդ ձեր նկատմամբ
Հաջողության գաղտնիքը. եղե´ք բարի ինքներդ ձեր նկատմամբ
Խորհուրդներ | 25 Մարտ 13 12:29

Հաջողության գաղտնիքը. եղե´ք բարի ինքներդ ձեր նկատմամբ
Եթե ուզում եք ուրիշներին տեսնել երջանիկ, եղե’ք գթասիրտ, եթե ուզում եք լինել երջանիկ, եղե’ք գթասիրտ: Դալայ Լամա

Բուդդայական հազարամյա ավանդույթներն ունեն շատ ճշմարտություններ, որոնք վերջին տարիներին դանդաղորեն սկսվել են ընդունվել Արևմուտքի կողմից: Դրանցից մեկը այն է, որ մարդիկ, ինչպես այլ կենդանիները, հասարակական արարածներ են: Մարդկային ուղեղը ստեղծված է սիրո, կապի և համագործակցության համար: Անհատականությունը, հասարակությունից մեկուսացումը և մրցակցությունը այդ հասարակության ներսում անհավասարակշռություն են ստեղծել մեր մեջ, հասարակությունում և բնության մեջ: Մենք տեսնում ենք ժամանակակից ցավի, միայնության և գիրության համաճարակների արդյունքները: Այնուհանդերձ, եթե մենք չունենք կապ աշխարհի հետ, ապա գոնե ունակ ենք ստեղծելու այն մեր ներսում գթասրտության միջոցով` քաղելով դրանից ֆիզիկական և հոգեբանական օգուտ:

Ի՞նչ է գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ

Տեխասի համալսարանի դասախոս, բժիշկ Քրիստին Նեֆֆը, գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ որպես հոգեկան առողջության բանալի դիտող տեսության առաջամարտիկներից է: Նա հակադրում է գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ սեփական արժանապատվության զգացմանը, որը ստիպում է, որ մեզ բարձր դասենք այլ մարդկանցից և մրցակցենք նրանց հետ: Եթե սեփական արժանապատվությունը նվաճումների հիմքի վրա է դրված, ապա գթասրտությունը սեփական «ես»-ի նկատմամբ ավելի տևական անձնական զգացում է, որով մենք գնահատում ենք մեզ և հաճույք ենք պարգևում ինքներս մեզ, պարզապես այն բանի համար, որ մենք մարդ ենք: Եվ այս վերաբերմունքը մեր հանդեպ օգնում է մեզ ճանաչել մեր նմանությունը և կապը այլ մարդկանց հետ, ովքեր կիսում են մեզ հետ ընդհանուր ձգտումներն ու ընդհանուր տառապանքները:

Սեփական «ես»-ի նկատմամբ գթասիրտ լինելը չի փչացնում մեզ և չի դարձնում թույլ: Այն օգնում է մեզ չհերքել մեր խնդիրները և հակազդել առօրյա խնդիրներին: Դրա էությունն է օգնել ճանաչել անձնական տառապանքները և գիտակցաբար հանգստացնել մեզ, ստեղծել ջերմ զգացումներ, լինել մեղմ և հոգատար ինքներս մեր և մեզ շրջապատող մարդկանց նկատմամբ:

Ո՞րն է ինքնագթության առավելությունը

Ըստ Քրիստին Նեֆֆի` ինքնագթությունը նվազեցնում է հուզմունքը և անհանգստությունը, պարգևում հոգեկան խաղաղություն: Հարցերին պատասխանելիս մարդիկ ավելի վստահ և ազատ են դառնում: Դա օգնում է մարդու մոտ ստեղծել պատասխանատվության զգացում: Երբ կատարած սխալը աշխարհի վերջը չէ մարդու համար, նա ավելի լավ է կարողանում դիմադրել սխալներին, նոր ընդունակություններ ձեռք բերել և վերացնել նախորդ սխալենրի հետևանքները:

Աղբյուր՝ http://www.psymag.am/article/dossier/hajoxutyan-gaxtniq...
 
view 7796 | date 5.0/2 | date օգտակար, հաջողության գաղտնիքներ, հաջողություն, խորհուրդներ, հոգեբանություն, գաղտնիքներ, գաղտնիք

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել