Կիրակի, 22 Դեկ 24, 05:45

Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: Հովհ. Թումանյան

Գլխավոր » Բլոգեր » Խորհուրդներ » Հաջողակ մարդկանց «սովորությունների» համառոտ ցանկը
Հաջողակ մարդկանց «սովորությունների» համառոտ ցանկը
Խորհուրդներ | 26 Հնվ 14 11:09

Հաջողակ մարդկանց «սովորությունների» համառոտ ցանկը
1. Ձախողվեք խիզախորեն: Ձախողումը կարող է տեղի ունենալ և տեղի կունենա՝ անկախ ձեր աշխատանքային կարգապահության աստիճանից: Ամենահաջողակ մարդիկ հասկանում են ձախողման հավանականությունն ու վերջինիս կարևորությունը հաջողության հասնելու համար: Հնարավոր է` ցանկանաք փախչել ու թաքնվել ձեր ձախողումից հետո, սակայն, պետք է սովորեք ձեր սխալներից՝ երկրորդ անգամ նույն կերպ ձախողվելուց ապահովագրվելու համար:

2. Սահմանեք նպատակներ: Հաջողակ մարդիկ սահմանում են ամենօրյա հասանելի նպատակներ: Գտեք հաջողությունը՝ ամրապնդելով նպատակները, որոնք S.M.A.R.T. են՝ խելացի, չափելի, հասանելի, իրատեսական, ժամանակային: Ազատվեք երկարաժամկետ նպատակներից և հաստատեք փոքր ամենօրյա նպատակներ՝ ձեր վերջնանպատակին ավելի հեշտ հասնելու համար:

3. Միշտ չէ, որ խոսքը բախտի մասին է: Հեշտ է հաջողությունը վերագրել ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելուն: Չնայած, սա անշուշտ, հաջողության տարրերից է, սակայն ձեզ հետ մի պահեք գործողություններից՝ սպասելով կատարյալ ժամանակի կամ գաղափարի: Ամենահաջողակ մարդկանցից ոմանք գործի են անցել ամենաանհեթեթ ժամանակներում:

4. Ուշադիր հետևեք ձեր առաջընթացին: Հաջողությունը «վրա է հասնում» այն ժամանակ, երբ, աչքը մրցանակի վրա պահելով, այնուամենայնիվ, կանոնավոր կերպով վերահսկում եք ձեր գործողություններն ու մարտավարությունները: Դուք չեք կարող բարելավումներ իրականացնել, եթե չգիտեք՝ ինչպես են ձեր գործերն ընթանում: Ձեզ հաշվետու պահեք՝ ստուգելով ձեր առաջընթացը հնարավորինս հաճախ և ժամանակին զուգահեռ:

5. Մի՛ սպասեք, գործե՛ք: Հաջողակ մարդիկ միշտ չէ, որ գիտեն ճիշտ պատասխանը: Նրանք, այնուամենայնիվ, շարունակում են առաջ շարժվել: Թույլ մի տվեք, որ խոչընդոտները կանգնեցնեն ձեզ, երբ դուք փնտրում եք ճիշտ լուծումը:

6. Միացրեք կետերը: Նրանք, ովքեր հաջողակ են, կարողանում են տեսնել մեծ պատկերը: Նայեք իրերին «անցյալ, ներկա և ապագա» համատեքստում, որպեսզի հասնեք նպաստավոր արդյունքների:

7. Կառավարեք ձեր վստահությունը: Դուք պետք է իսկապես հավատաք ձեր կարողություններին: Գնահատեք ձեզ, որ պարզ հասկանաք, թե ինչ բարձունքների կարող եք հասնել, և սա օգտագործեք որպես վառելիք ձեր սեփական կրակը բռնկելու համար:

8. Նվիրվեք: Հաջողությունը առանց ջանքերի չի տրվում: Ամենահաջողակ մարդիկ հաճախ ամենանվիրված մարդիկ են: Ամեն օր մեկ լրացուցիչ մղոն առաջ անցեք և ոչ մի բացառություն մի արեք:

9. Զգոն եղեք: Իրազեկությունը սնում է հաջողությունը: Եթե դուք լավագույնս ներգրավված չեք ձեր միջավայրում, դուք հաստատապես բաց կթողնեք հնարավորությունները: Լսեք, թե ինչ են խոսում ձեր և ձեր ընկերության մասին, մշտապես հետևեք հետադարձ կապին:

10. Համառորեն դիմադրեք: Հաջողակ մարդիկ ձախողվո՞ւմ են: Այո՛, ավելի հաճախ, քան դուք կարծում եք: Իսկ թևաթափ լինո՞ւմ են: Երբե՛ք: Զարգացրեք պատրաստակամություն ձեր մեջ` ճանապարհին հանդիպած մարտահրավերները հաղթահարելու համար:

11. Հաղորդակցվեք որպես պրոֆեսիոնալ: Նրանք, ովքեր հաջողակ են, հեշտությամբ են մյուսներին համոզում: Նրանք չեն մանիպուլացնում կամ ճնշում գործադրում, այլ տրամաբանորեն բացատրում են օգուտները: Վստահորեն հաղորդակցվելը թույլ կտա ավելի հեշտորեն բանակցել ձեր վերջնանպատակների շուրջ:

12. Համեստ եղեք: Հաջողությունը չպետք է զուգակցվի սուպեր էգոյի հետ: Իրականում հաջողակ մարդիկ չունեն էգո: Պարզապես նրանք հասկանում են, որ որոշ կողմնակի գործոններ կարող են խաղի մեջ մտնել, բայց որոշ ձախողումներ կարող են պայմանավորված լինել իրենց սեփական թերություններով: Երբեք մի մոռացեք ինքներդ ձեզ հաշվետու լինել ձեր կյանքի յուրաքանչյուր կողմի համար: Այսպես դուք կմնաք կենտրոնացած և համեստ:

Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
 
view 6917 | date 5.0/2 | date օգտակար, հաջողության գաղտնիքներ, հաջողություն, խորհուրդներ

 

Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Մեկնաբանություններ: 0
GRENQ HAYEREN ԳՐԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ` translit.am
Ավելացնել մեկնաբանություններ կարող են միայն գրանցված օգտվողները:
[ ԳՐԱՆՑՎԵԼ | ՄՈՒՏՔ ]
 

Տես նաև`

Կարող եք բաժանորդագրվել մեր հոդվածներին կամ հավանել մեր ֆեյսբուքյան էջը` facebook.com/ArmEco.am, և տեղեկանալ կայքի թարմացումներին:


 
Html հղումը
BB հղումը
Ուղիղ հղումը
 

 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել