1. Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար: 2. Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն: 3. Գործարար հարաբերությունների մեջ կուլտուրան, տրված խոստմանը հավատարիմ լինելն օգնում են և՛ մարդուն, և՛ տնտեսությանը դառնալ ավելի լավը: 4. Մարդը մշտապես աշխատող մեխանիզմ չէ: Նա հանգստանալու, հոգևոր կյանքով ապրելու և ստեղծագործելու համար պետք է ժամանակ ունենա: 5. Պետությունը, հասարակությունը, գործարարները պետք է միասին հոգան աշխատող մարդու արժանապատիվ կենսակերպի և հատկապես նրանց համար, ովքեր չեն կարողանում հանապազօրյա հաց վաստակել: Տնտեսվարությունը պատասխանատվություն է հասարակական գործունեության հանդեպ: 6. Աշխատանքը չպետք է խեղի և սպանի մարդուն: 7. Քաղաքական և տնտեսական իշխանությունները պետք է բաժանված լինեն իրարից: Բիզնեսի մասնակցությունը քաղաքականությանը և հասարակական կարծիքի ձևավորման գործին պետք է լինի թափանցիկ և բաց: 8. Ուրիշի գույքը յուրացնելով, հասարակության ունեցվածքը վատնելով, աշխատողին չվարձատրելով, գործընկերներին խաբելով` մարդն անցնում է բարոյականության սահմանը, վնասում և՛ իրեն, և՛ հասարակությանը: 9. Մրցակցության պայմաններում չի կարելի ստել և վիրավորել, շահարկել դիմացինի զգացմունքները և թերությունները: 10. Պետք է հարգել սեփականության ինստիտուտը` սեփական գույքի օգտագործման և տնօրինման իրավունքները: Բարոյական չէ նախանձել մերձավորի բարեկեցությանը, ոտնձգություն անել նրա ունեցվածքի նկատմամբ:
Սույն պատվիրանները կազմել է Ռուս Ուղղափառ Եկեղեցին և Մոսկվայի համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի կարգադրությամբ, այն ներկայացվել է Սինոդի կողմից որպես ուղեցույց ռուս գործարարներին:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է