Երբ բոլորը հավաքվում են, նա նրանց ցույց է տալիս մի սպիտակ թուղթ, որի կենտրոնում սև գույնի կետ էր նկարված: - Ի՞նչ եք այստեղ տեսնում,- հարցնում է իմաստունը: - Կետ,- պատասխանում է աշակերտներից մեկը: - Սև գույնի կետ,- հաստատում է մյուսը: - Հաստ, սև գույնի կետ,- լրացնում է երրորդը: Ուսուցիչը խոնարհում է գլուխը, քայլում դեպի պատը, նստում անկյունում ու սկսում լաց լինել: - Ինչո՞ւ ես լացում, ուսուցիչ,- զարմացած հարցրին աշակերտները: - Ես լացում եմ, որովհետև իմ բոլոր աշակերտները տեսան միայն փոքրիկ սև կետը, և նրանցից ոչ ոք չնկատեց սպիտակ, մաքուր թուղթը…
Որքա՞ն հաճախ ենք մենք դատողություններ անում մարդկանց մասին` հիմնվելով փոքրիկ թերությունների վրա և անտեսելով արժանիքները:http://psymag.am/
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է
|