Չորեքշաբթի, 19 Նոյ 25, 01:12

Ձեր առջև դրված է ընտրություն կատարելու կարևորագույն խնդիրը՝ կամ դուք որոշում կընդունեք խաղալ ձեր հաջողության սիմֆոնիան, որում դուք դիրիժորը կլինեք, կամ էլ դուք կնախընտրեք ձեր հետ գերեզման տանել ձեր երաժշտությունը, որը փաստորեն գոյություն ունի ձեր հոգում, բայց որն այդպես էլ կմնա չխաղացված և որը ոչ ոք էլ չի լսի: Քոլին Թյորներ

Գլխավոր » Բլոգեր » Ընդհանուր / Այլ

« 1 2 3 »
Քեզ համար, Հայաստան
1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանում ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Շառլ Ազնավուրը գրեց "Քեզ համար, Հայաստան" երգը, երաժշտությունը` Տիրան (Ժորժ) Կառվարենցի: Երգն առաջին անգամ կատարվել է 1988 թվականի դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի 88 նշանավոր երգիչների մասնակցությամբ: 1989-ին երգի երաժշտության համար Կառվարենցն արժանացել է "Ոսկե սուր" մրցանակի:

Բարև բոլորին... Մի քանի օր է ինչ գրանցված եմ այս կայքում, բայց լավ տպավորություններ ունեմ: Կայքին վաղուց էի ծանոթ ու շատ հետաքրքրեց ինձ, քանի որ ուզում եմ տնտեսագետ դառնալ ու երբ ընդունվեմ ամպայման կօգտվեմ կայքից: Առաջին մարդն ում հետ ծանոթացա կայքում ադմինն էր՝ Սոնյան: Շատ լավ մարդ է և շատ է օգնում ինձ ծրագրավորական հարցերով: Ծանոթացա նաև Դեմետրա նիկնեյմով աղջկա հետ, որի հետ շատ հաճելի է շփվել:

Ակնոցներ. անհրաժեշտությո՞ւն, թե՞ շքեղություն
Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ակնոց կրում էին կամ տեսողությունը կարգավորելու կամ արևից պաշտպանվելու համար: Այսօր ակնոցը հագուկապի անհրաժեշտ լրացումներից մեկն է: Ակնոցը կարող է խորհրդավորություն տալ ձեր տեսքին, ապահովել գիտությամբ զբաղվողի վարկը: Իսկ եթե այնքան հանրահայտ եք, որ ուզւմ եք թաքնվել երկրպագուների հետևող հայացքներից, ակնոցը կարող է լավագույն օգնականը լինել: Բոլոր դեպքերում ակնոցի ընտրության հարցում չպետք է հետ մնալ նորաձևությունից:

Լուցկիներով աղջիկը
Կան այնպիսի հեքիաթներ, որոնք մարդկանց ավելի բարի են դարձնում: Այդպիսի հեքիաթներից մեկն էլ հենց «Լուցկիներով աղջիկն» է` դանիացի մեծագույն հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հիանալի, հուզիչ և ամենախորաթափանց ստեղծագործություններից մեկը, որն ի զորու է շարժել յուրաքանչյուրի հոգու լարերը և առաջացնել լուսավոր արցունքներ:
Դասական դարձած այս պատմությունն Ամանորյա զարդարված փողոցներով թափառող և լուցկիներ վաճառող փոքրիկ, որբ աղջնակի մասին է, ով Ամանորի նախօրեին սառչում է այնտեղ, ինչ-որ մի տեղ, դաժան աշխարհում, նախընտրելով չվերադառնալ տուն` դաժան հոր հանդեպ ունեցած վախից: 

Ազատության արձանը
Ազատության արձանը, որը վեր է բարձրանում Նյու-Յորքի Ազատության կղզում, Ֆրանսիայի ժողովրդի նվերն է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին Ամերիկայի Անկախության 100-ամյակի առթիվ: Այն տեղադրվել է 1886 թվականի ամռանը: Արձանի ձախ ձեռքում եղած գրքի վրա գրված է Անկախության հռչակագրի ընդունման օրը` 1776, հուլիսի 4: Արձանի բարձրությունը մինչև ջահը 46 մետր է, ջահը պատվանդանից բարձրանում է մինչև 93 մետր: Արձանի գլուխը վզից մինչև թագի ճառագայթները 8,5 մետր է, շրջանագիծը` 15 մետր:

Ջոկոնդայի ժպիտը խաբկանք է
Սան Ֆրանցիսկոյի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի գիտաշխատողներ Քրիստոֆեր Թայլերը և Լեոնիդ Կոնցևիչը վստահ են, որ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի գաղտնիքը հենց մեր` մարդկանց մեջ է: "Մոնա Լիզայի ժպիտը ոչ մի բան չի արտահայտում",- պնդում են նրանք: Նրանք, ովքեր տեսել են Ջոկոնդայի ժպիտը ու գնահատել այն, դարձել են տեսողական խաբկանքի զոհեր: Գաղտնիքը մեր ընկալման հոգեբանության և տեսողական համակարգի անկատարության մեջ է: Լեոնարդոն կարողացել է Ջոկոնդային "տալ" այնպիսի ժպիտ, որին երկար նայելիս, դիտողի մոտ առաջանում է հակասական զգացմունքներ:

Խաղաթղթեր. իրերի ստեղծման պատմություն
Դեռևս 1299-ին ստեղծվեցին "տարո խաղաթղթերը", իսկ 1835 թվականին ստեղծվեց "պոկեր" խաղը, 1930-ին` "մոնոպոլիա" խաղը, 1972-ին` վիդեոխաղերը, 1979-ին` Ռուբիկի խորանարդը, իսկ 1996-ին` տամագոչին:
Չինական Լյաո դինաստիայի կայսր Մու Ցունգն իր բազմաթիվ կանանց ուշադրությամբ երես չէր տալիս, նրանք էլ, տոթ հարեմում անգործությունից հալումաշ լինելով` հնարեցին մի խաղ, որի համար օգտագործում էին պատկերավոր նկարներ: Այսպես, 10-րդ դարում ծնվեց խաղաթուղթը:

88 տարի սպասված լուսանկար
Ու Ցունհան և Ու Սունշի չինական ընտանեկան զույգը, 88 տարի համատեղ ապրելուց հետո, վերջապես կարողացել է նկարահանվել ամուսնական ալբոմի համար: Ամուսնական զույգին տոնական ֆոտոսեսիա են նվիրել:
Նկարում պատկերված են 101-ամյա Ու Ցունհանը և նրա 103-ամյան կին Ու Սունշին` հարսանեկան հագուստներով:

Ողջու՛յն armeco կայքի մասնակիցներ և հյուրեր... ուզում եմ մի փոքր տեղեկատվություն տալ մեր կայքի ու նրա կազմավորման մասին: Կարծում եմ բոլորիդ էլ հետաքրքիր կլինի կայքի ստեղծման շարժառիթների մասին հակիրճ ինֆորմացիան, ինչպես նաև, թե ինչ վիճակագրական արդյունքների է հասել կայքն իր գոյության կարճ ժամանակահատվածում:

Աշխարհի գեներալիսիմուսները
Գեներալիսիմուս լատիներեն բառ է, որ նշանակում է ամենագլխավոր: Պատերազմի ժամանակ այդ կոչումը տրվում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարին կամ մի քանի դաշնակից երկրների միացյալ ուժերի ընդհանուր հրամանատարին: 16-18-րդ դարերում գեներալիսիմուսը նաև պատվավոր տիտղոս էր և տրվում էր նաև պետական ու պալատական առանձին գործիչների:
Առաջին անգամ գեներալիսիմուսի կոչումը 1569 թվականին շնորհվել է Ֆրանսիայի Կարլոս 9-րդ թագավորի 18-ամյա եղբորը` արքայազն Անրի Անժուացուն, որը հետագայում դարձավ թագավոր:

Երևանի մետրոպոլիտեն
Մետրոպոլիտենի առաջին հերթն սկսեց գործել 1981 թվականի մարտի 7-ին Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական, Հանրապետության Հրապարակ, Սասունցի Դավիթ կայարաններով: 1984 թվականին շահագործման հանձնվեց Գործարանային կայարանը, 1986-ին` Շենգավիթը, 1987-ին` Գարեգին նժդեհը, 1989-ին` Զորավար Անդրանիկը:

Կազմակերպությունների անվանումնրի մասին
Apple - Խնձորը եղել է Ստիվ Ջոբսի ամենասիրելի միրգը: Նա ասել է, որ կանվանի կազմակերպությունը այդպես, եթե նրա գործընկերները չառաջարկեն այլ անվանում 5 ժամվա ընթացքում:
Google - Google նշանակում է 1 և հարյուր հատ զրո:

Կրեատիվ փաթեթավորումներ
Փաթեթավորման ունիկալ դիզայնի օրինակներ... օրիգինալ տեսք, հարմարավետություն...
Ներքոհիշյալ փաթեթավորումների դիզայնը իրոք ունիկալ է, ինչը "ստիպում է" մարդուն գնել այդ ապրանքը, առանց հաշվի առնելու, թե ինչ է մեջը:

Ամերիկյան դոլարը
Դոլարն ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել 1785 թվականից (արծաթե դոլար): 1873 թվականից դրամական միավոր է դարձել ոսկե դոլարը: 1900 թվականից հաստատվել է դոլարի ոսկե ստանդարտը, որից 1933 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվեց (1929-1933թթ. տնտեսական ճգնաժամի պատճառով):

Ճակատագրի դաժան շրջադարձ
1975 թվականի հուլիսի 21-ին լիվերպուլյան "Արձագանք" թերթը գրել է երկու եղբայրների մասին, որոնք, մեկ տարվա տարբերությամբ, զոհվել են առեղծվածային հանգամանքներում: Հոդվածը վերնագրված էր "Ճակատագրի դաժան շրջադարձ" և պատմում էր այն մասին, թե ինչպես են 20 տարեկան երիտասարդները զոհվել ճանապարհային ավտովթարի ժամանակ:

1-15 16-30 31-31
 
Հղումներ

Diplom.am` Ռեֆ/Կուրս/Դիպլ և այլ գիտական աշխատանքներ

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կայքում ներկայացված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է իրենց օրինական տերերին:
Կայքում զետեղված նյութերից օգտվելու դեպքում ակտիվ հղումը կայքին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
2011 - 2015 © ArmEco.am · armeco.am@mail.ru
 
Яндекс.Метрика
Կայքի մասին · Կանոնները · Գործընկերներ · Մշակողներին · Գովազդ · ՀՏՀ · Կապ · Հոսթինգը` uCoz
ՉԱՏ
ՎԵՐ
ՌԱԴԻՈ
TV
փակել
ընդլայնել