Դոլարն ԱՄՆ-ում շրջանառության մեջ է մտել 1785 թվականից (արծաթե դոլար): 1873 թվականից դրամական միավոր է դարձել ոսկե դոլարը: 1900 թվականից հաստատվել է դոլարի ոսկե ստանդարտը, որից 1933 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվեց (1929-1933թթ. տնտեսական ճգնաժամի պատճառով): 1934 թվականին շրջանառությունից հանվում են ոսկե դոլարները և փոխարինվում թղթադրամով: Շրջանառության մեջ են գտնվում ֆեդերալ պահեստային 100, 50, 20, 10, 5, 2 և 1 դոլար արժողությամբ "տոմսեր": XIX դարի 50-ական թվականներին դոլարի թղթադրամը ներկվում է հատուկ կանաչ գույնով, որի գյուտը պատկանում է մեր հայրենակից Խաչատուր Սերոբյանին:
Աղբյուր՝ ArmEco.am · նյութի մասնակի կամ ամբողջական արտատպումն առանց ArmEco.am-ին հղման արգելվում է